Ոստիկանության տարածած հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում. իմ պաշտպանյալ Տիգրան Կարապետյանը (կից լուսանկարում) ոստիկանի չի հարվածել, և ոստիկանության պարզաբանման մեջ էլ նշված չէ, որ քարշ են տվել պաշտպանյալիս: Ոստիկանությունն ինչ էլ գրի, կան փաստեր. Տիգրանի դեմքին նայելիս ամեն ինչ երևում է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ոստիկանության տարածած հաղորդագրությանը, համաձայն որի՝ Երևանի 47-ամյա բնակիչը հարբած վիճակում մարմնական վնասվածք է պատճառել ոստիկանին:
Փաստաբանը հաստատեց, որ ոստիկանների մոտենալու պատճառը Կարապետյանի արագ վարելն է եղել. «Այո, Տիգրանը գինովցած է եղել. կինն ասել է, որ հնգամյա երեխան լավ չի զգում, նա էլ տնից դուրս է եկել դեղատուն գնալու համար, բայց չի էլ հասցրել դեղատուն մտնել: Կարևոր է, որ ոստիկանները եղել են քաղաքացիական հագուստով: Տեսանյութ կա, թե ինչպես են Տիգրանին ծեծում. մեկը ձեռքերից բռնած քաշում է, մյուսի ոտքն էլ Տիգրանի կոկորդին, դեմքին դրած է, երեք անգամ էլ ոստիկանները զենք են հանում: Ոստիկանության բաժնի դիմաց պաշտպանյալիս մազերից քաշել են, ծեծել, կանգնել դեմքին ու թռվռացել: Տիգրանը ոստիկանությունում խոշտանգվել է»,-պարզաբանեց փաստաբանը:
Դիտարկմանը, թե ավտոմեքենայում եղել է նաև Կարապետյանի ընկերը, նա ինչպիսի՞ ցուցմունք է տվել, փաստաբանն արձագանքեց, որ ավտոմեքենան ընկերոջն է պատկանել: «Պաշտպանյալիս ընկերը ավտոմեքենայի տերն է, նրան ևս խփել են: Տիգրանը ցուցմունք տվեց, որ լսել է, որ ոստիկաններն ընկերոջը ստիպում էին իրենց ցանկացած ցուցմունքը տալ, նաև սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել: Տիգրանի՝ ցուցմունք տալուց հետո փորձել եմ գտնել ընկերոջը, բայց նրա ընտանիքը հրաժարվում է հանցագործության մասին հաղորդում տալ: Ընկերը չի ուզում խառնվել այս ամենին»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա հայտնեց նաև, որ այսօր Կարապետյանին ռենտգեն զննման են ենթարկելու:
Հիշեցնենք՝ Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Մարտի 27-ին, ժամը 5-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով մոտեցել են բարձր արագությամբ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային և ներկայանալով՝ վարորդից պահանջել են տրամադրել փաստաթղթերը: Վարորդն ու ուղևորը ակնհայտ եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ քաղաքացիները դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և հնչեցրել են հայհոյանքներ: Անձը պարզելու նպատակով, ոստիկանները փորձել են քաղաքացիներին բերման ենթարկել բաժին։
Վարորդը դիմադրելով՝ բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկին՝ ձախ աչքի կոպի հատվածում պատճառելով մարմնական վնասվածք: Քաղաքացիները իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար ժամը 5։25-ին, մեքենայով հանդերձ բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին և ներկայացվել տարածքային քննչական բաժին’ հարցաքննության։ Բժիշկների կողմից ստուգվել է նրանց սթափության աստիճանը: Պարզվել է, որ բերման ենթարկվածները գտնվում են ալկոհոլային հարբածության վիճակում: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: 48-ամյա վարորդը ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն»:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.