«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ է ներկայացրել երեկ Գյումրիում տեղի ունեցած միջադեպից տուժած անչափահաս աղջկա առողջական վիճակի մասին: Դալլաքյանը հայտնել է, որ գիշերը՝ 01:30-ին, Գյումրիից իրենց կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցները տեղափոխել են պոլիտրավմայով 13 տարեկան աղջկա, ով միացված է եղել արհեստական շնչառության սարքին, ինկուբացված, անգիտակից վիճակում:
Գյումրիում կատարվել են անհրաժեշտ բժշկական միջամտություններ, վիճակի որոշակի կայունացումից հետո երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Դալլաքյանը հայտնեց, որ քիչ առաջ կատարվել է հերթական հետազոտությունը, որից պարզվել է՝ կան բազմակի տրավմաներ, գլխուղեղի փակ տրավմա, սալջարդ, ուղեղի այտուց, արյունազեղում, քթի ոսկորների կոտրվածք, ծնոտի, անրակի կոտրվածք, 10-րդ ողի կոտրվածք, սալջարդներ, կրծքավանդակում արյան կուտակում: Երեխան շարունակում է մնալ արհեստական շնչառության ապարատին միացված, ինկուբացված, կայուն վիճակում, շարունակվող արյունահոսություն կամ որևէ հրատապ միջամտության ցուցում չունեն, տարվում է կոմպլեքս բուժում:
«Երեխան ընդունվել է ծանր, անգիտակից վիճակում, եղել է կասկած, որ ներքին արյունահոսություն կա և ներքին օրգանների վնասում, կատարվել է դիագնոստիկ լապորատոմիա, մեծ, լուրջ փոփոխություններ կամ վնասումներ, որ պահանջեին ավելի ծանր, լուրջ քայլեր, չեն եղել, գերակշռողը գանգուղեղային տրավման է, այս պահին դեռ որևէ կրկնակի միջամտության կարիք չենք տեսնում»,- ասաց տնօրենը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ երեխային հարազատներից որևէ մեկն այցելե՞լ է, Դալլաքյանը պատասխանեց, որ մինչ այս պահը դեռ որևէ մեկը չի դիմել տեսակցելու համար: Հարցին՝ երեխայի ստացած վնասվածքներն ինչի հետևանք են, ի՞նչ հարվածներ է ստացել, նա արձագանքեց.
«Դա մեր իրավասությունից դուրս է, արձանագրում ենք, որ ունենք բազմակի վնասվածքներ՝ դեմքի, կրծքավանդակի որովայնի, մարմնի, այսինքն՝ պրակտիկորեն ամբողջ մարմնի վրա ունենք տարբեր հետքեր: Հենց առաջին վայրկյանից երեխայի մոտ եղել են ծանր, բազմակի, լուրջ վնասվածքներ, այս գանգուղեղային տրավման նույնպես բավական լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս, երեխան անգիտակից վիճակում է, հետագայում կերևա՝ որքանով է ախտահարված գլխուղեղը և ինտենսիվ տարվող բուժման ֆոնին ինչ հետզարգացումներ կլինեն»:
Դալլաքյանը, սակայն, հայտնեց՝ ավելի շատ բութ վնասվածքներ է ստացել երեխան:
Կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը հարցին՝ կա՞ արդյոք ինչ-որ փուլ, որից հետո արդեն կարելի է կանխատեսումներ անել երեխայի առողջական հետագա վիճակի մասին, պատասխանեց, որ առայժմ շուտ է դրա մասին խոսել, 24 ժամը չի լրացել:
«Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, վատացում չունենք, բայց ընդհանուր վիճակը պետք է գնահատել որպես ծայրահեղ ծանր: Ճնշումը նորմայի սահմաններում է, բայց շնչում է արհեստական շնչառության ապարատով»,- ասաց նա:
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.