Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անիմաստ ու անօրինական մի գործընթաց է, որը նոր դուռ է բացելու դեպի նորանոր անօրինականություններ։ Այս մասին ankakh.com-ի հետ զրույցում ասել է «ԱԺՄ» ղեկավար, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը։
Հարցին՝ ի՞նչն է դրդում ներկա իշխանությանը փոխել Սահմանադրական դատարանի կազմը։ Ի՞նչ խնդիր է լուծում իշխանությունը, ի՞նչ հետեւանքներ այս ամենը կարող է ունենալ, Վազգեն Մանուկյանը պատասխանել է.
«Դա հասկանալու համար նախեւառաջ պետք է հիշել, թե ի՞նչ նպատակներ են հռչակել իշխանություններն ու ի՞նչ քայլեր են կատարել մինչ օրս։
• Կոռուպցիայի դեմ պայքար։
Այս կարգախոսի ներքո իրականացվել է․
Ա) Ընտրովի քրեական գործերի կազմում հիմնականում քաղաքական դրդապատճառներով (որն ազդակ է մյուսներին՝ ծառայելու իշխանությանը)։
Բ) Աննախադեպ չափերի հասնող պարգեւավճարներ՝ աշխատանքային արդյունավետությամբ չհիմնավորված (որը նշանակում է թալանել պետական բյուջեն)։
Գ) Գործարարներին պարտադրվող ֆինանսական մուտքեր իշխանությունների կողմից ստեղծվող հիմնադրամներ («նախկիններ» չհամարվելու վախի մթնոլորտի պայմաններում)։
Դ) «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի, առանց մեղադրական դատավճռի «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի եւ նմանատիպ այլ օրենքների առաջադրում։ «Թալանածը ետ վերադարձնելու» եւ «արդարությունը վերականգնելու» կարգախոսերի ներքո այդ օրենքներն իրականում, ինչպես ցույց է տալիս ներկա պրակտիկան, կօգտագործվեն որպես մահակ ինքնուրույն մտածող անձանց, քաղաքական ընդդիմախոսների դեմ՝ անկախ ունեցվածքի չափից (հիշենք Հրայր Թովմասյանի հայրական տան կտուրի պատմությունը)։
Այս ամենը չի կարող չանդրադառնալ նաեւ տնտեսության ու ներդրումների վրա, որովհետեւ որեւէ գործարար ներդրում չի կատարի մի երկրում, որտեղ գործում են նման օրենքներ եւ ձեւավորված է նման կասկածելի տնտեսական միջավայր:
• Մարդու իրավունքներ ու ազատություններ։
Այս կարգախոսների ներքո տարբեր նպատակներ հետապնդող հիմնադրամներից ֆինանսավորվող մի շարք ՀԿ-ներ, որոնք ներգրավված են իշխանական շրջանակների մեջ, առաջ են քաշում իրենց գաղափարներն ու երբեմն նույնիսկ ճնշումների միջոցով փորձում հասնել այնպիսի օրենքների եւ որոշումների ընդունմանը, որոնց նպատակը մեր ազգային մշակույթի ու արժեհամակարգի խարխլումն է։ Հատկանշականն այն է, որ փոխանակ վերցնելու արեւմտյան ժողովրդավարական ֆունդամենտալ արժեքները (խոսքի ազատություն, իշխանությունների տարանջատման սկզբունք, հասարակական վերահսկողություն, հանդուրժողականություն եւ այլն), վերցնում են այն արժեքները, որոնք նույնիսկ Եվրոպայում միարժեք չեն ընկալվում եւ սերմանում են անտարբերություն ազգային պատկանելության եւ ազգային արժեքների ու նպատակների նկատմամբ։
«Յուրային» Սահմանադրական դատարան ունենալու դրդապատճառներից մեկն էլ կարող է լինել ապագա ընտրություններում իշխանության վերարտադրման գործոնը»։
Վազգեն Մանուկյանը շեշտել է, որ Սահմանադրական փոփոխություններ երկրին անհրաժեշտ են, սակայն անհրաժեշտ են ավելի լայն, այդ թվում եւ Սահմանադրական դատարանի գործունեությանն առնչվող փոփոխություններ. «Բայց այդ գործընթացը պետք է իրականացվի լուրջ ընթացակարգերով, մասնագիտական ու հանրային քննարկումների արդյունքում, որից հետո նոր միայն դրվի հանրաքվեի։ Եվ եթե այդ ժամանակ Սահմանադրական դատարանը որեւէ խոչընդոտ հանդիսանա, ապա նոր կարող է առանձին քննարկվել Սահմանադրական դատարանի վերաբերյալ փոփոխության հարցը։ Հետեւաբար, այս հանրաքվեն անիմաստ ու անօրինական մի գործընթաց է, որը նոր դուռ է բացելու դեպի նորանոր անօրինականություններ»։
Հարցին՝ ըստ իրեն արդյոք կկայանա՞ հանրաքվեն ՝ հաշվի առնելով, որ հանրաքվեի ընդունման համար անհրաժեշտ է շուրջ 650 հազար դրական քվեաթերթիկ, Մանուկյանը ասել է.
«Նախ եկեք հիշենք, թե որքան ձայն հավաքեց «Իմ քայլը» դաշինքը 2018-ի խորհրդարանական ընտրություններին․ գրանցվեց մասնակցության ցածր մակարդակ, մոտ 2,5 միլիոն ընտրողից ընտրությանը մասնակցեց կեսը՝ մոտ մեկ միլիոն 200 հազար հոգի, որից «Իմ քայլի» օգտին քվեարկեց շուրջ 884 հազար մարդ։ Այսինքն, ամբողջ ընտրողների մոտ 35 տոկոսն իրենց ձայն տվեց։ Ընդ որում, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ունեին ամենաբարձր վարկանիշը, ինչը չենք ասի այսօրվա համար։ Նաեւ պետք է հաշվի առնել, որ ընդհանրապես հանրաքվեներին միշտ ավելի ցածր ակտիվություն է լինում։ Եթե հաշվի առնենք այս ամենը, ապա ակնհայտ է, որ հանրաքվեին 650 հազար «Այո» հավաքել հնարավոր չէ, հետեւաբար իշխանությունը կա՛մ պետք է կեղծիքների գնա՝ օգտագործելով վարչական ռեսուրս (բայց նույնիսկ այդ դեպքում միայն վարչական ռեսուրսով հնարավոր չի լինի այդքան ձայն հավաքել), կա՛մ որեւէ պատրվակով չեղյալ կհամարի հանրաքվեն։
Այս ամենից ելնելով՝ իմ խորհուրդը մեր քաղաքացիներին հետեւյալն է՝ մտածե՛ք, թույլ մի՛ տվեք, որ ձեզ խաբեն»։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.