Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը։ Դատարանը կողմերին ամփոփիչ հայտարարությունների հնարավորություն է տվել, որից հետո հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդել է դադարեցնել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը, քանի որ, ըստ պաշտպանական թիմի, Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրված, ունի որոշակիության շատ ցածր աստիճան և սահմանադրականության անհամապատասխանության հավանական բարձր հատկանիշ:
Պաշտպանական կողմի հիմնավորումները Քոչարյանի և մյուս ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին կառուցվել են մի քանի հիմնական փաստարկների վրա: 2008 թվականին, երբ Մարտի 1-ի ողբերգական դեպքերը տեղի ունեցան, ՀՀ Քրեական օրենսգրքում կար 300 հոդվածը՝ իշխանությունը տապալելու մեղադրանքով, որի կետերից մեկը սահմանադրական կարգի տապալումն էր: Որպես առանձին՝ 300.1 հոդված, սահմանադրական կարգի տապալումը օրենսգրքում ավելացել է ավելի ուշ՝ 2009-ին, դեռևս այն ժամանակ դատախազությունը դա գնահատել է որպես անձի վիճակը վատթարացնող նորմ, որը չի կարող հետադարձ ուժ ունենալ: Այդ հոդվածը պարունակում է նոր հանցակազմ և իրավական տեսանկյունից որոշակի չէ, նշել է Արմեն Գևորգյանի շահերի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Պաշտպանական կողմի մյուս փաստարկն այն է, որ այս քրեական գործի հանգամանքները նույնական են հայտնի «7-ի գործի» հետ: Ուստի, եթե այն գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով և ամբաստանյալների նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը, այս դեպքում ևս պետք է նույն մոտեցումը լինի: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն ասաց, որ իր պաշտպանյալները տուժել են Սահմանադրական կարգի տապալման հետևանքով, և 2008-ին ոստիկանությունն ամբողջովին եղել է նախագահի ղեկավարության տակ:
«Իմ պաշտպանյալը տուժել է «Չերյոմուխա 7» կիրառելու արդյունքում, և հազիվ է նրա կյանքը փրկվել: «Չերյոմուխա» կիրառողները ենթարկվել են ոստիկանությանը, իսկ ոստիկանությունն ուղղակիորեն ենթարկվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին»։
Ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը նկատեց.
«Ծանոթացե՛ք այդ Սահմանադրությանը, որով նախագահի լիազորությունները սահմանափակվում էին զուտ պետության գլուխ լինելու հանգամանքով: Եվ նախագահի լիազորությունների մեջ որևէ գործառույթ չկար հասարակական կարգի պահպանման և այլն, և այլն: Դա կառավարության գործառույթի մեջ էր: Ամբողջովին»:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.