Դուռը բացեցի, տեսնեմ՝ աղջիկս արնաշաղախ պառկած է, ոտքերը՝ դեպի հարևանի դռան կողմը, գլուխը՝ դեպի աստիճանը։Ընտանեկան բռնության աննախադեպ գործով դատական նիստում հայտարարեց ամբաստանյալի նախկին աները։
Նրա խոսքով՝ իր աչքերի առջև նախկին փեսան կացնահարում էր արդեն իր կնոջը։ Բացի այդ՝ դստերը՝ Թագուհի Մանասյանին արնաշաղախ վիճակում տեսել է իր թոռը՝ Թագուհու և ամբաստանյալի երեխան, ով լացակումած կանչում էր՝ մամա, մամա։ Տուժողն ասաց, որ կռիվ է տվել մինչև վերջ և արնաշաղախ վիճակում դիմել է ոստիկանություն։
Նշենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ շուրջ 3,5 տարի առաջ հասարակությանը ցնցած աննախադեպ ընտանեկան բռնության գործը։
Հիշեցնենք՝ 2016 թվականի հուլիսի 8-ին, Երևանի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի շքամուտքում, Վլադիկ Մարտիրոսյանը կացնով բազմաթիվ հարվածներ էր հասցրել զոքանչին՝ Կարինե Մանսուրյանին, կնոջը՝ Թագուհի Մանսուրյանին, և աներոջը՝ Վաչագան Մանսուրյանին: Արդյունքում 64-ամյա Կարինե Մանսուրյանը տեղում մահացել էր, իսկ հայրն ու դուստրը՝ մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Վլադիկ Մարտիրոսյանին՝ Կարինե Մանսուրյանի սպանության, Թագուհի և Վաչագան Մանսուրյանների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով և 137-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանություն, սպանության փորձ և սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիք:
Դատաքննությունը մոտենում է ավարտական փուլին եւ այսօր՝ դատական վիճաբանությունների շրջանակներում ճառերով հանդես եկան տուժող կողմի ներկայացուցիչները։
«Քրեական գործի ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում Վլադիկ Մարտիրոսյանը վարույթ իրականացնող մարմինների մոտ ցանկանում է իրեն ներկայացնել իբրև զոհի, թե իբրև իր նախկին կինն ու նրա ծնողները թույլ չեն տվել իրեն տեսակցել իրենց մանկահասակ երեխային, այդ ամենի արդյունքում դարձել է տառապյալ, ստիպված է գնացել այդ հրեշավոր արարքի: Ակնհայտ է, որ այդ ամենը Մարտիրոսյանը փորձում է անել, իր մտածելով, համոզմունք ստեղծելու համար արդեն դատարանի մոտ, թե ինքը այդ հրեշավոր մարդը չէ, որպեսզի իր նկատմամբ դատարանը ցուցաբերի հնարավորինս մեղմ մոտեցում»,- ասաց տուժող կողմի պաշտպան Ինեսա Պետրոսյանը:
Նա նշեց, որ Վլադիկ Մարտիրոսյանը և Թագուհի Մանսուրյանն ամուսանցել են 2014 թվականի փետրվարին, ունեցել են համատեղ որդի, բայց ամուսնությունը կարճ է տվել, քանի որ Թագուհի Մանսուրյանը նույնիսկ հղի վիճակում ենթարկվել է խոշտանգումների նրա կողմից, և արդեն 2015թ. նրանք ամուսնալուծվել են։ Նախկին ամուսինը շարունակել է հետապնդել տուժող Մանսուրյանին և ամեն անգամ ծեծի ենթարկել ինչպես Թագուհուն, այնպես էլ ծնողներին:
Տուժող Վաչագան Մանսուրյանն ասաց, որ աղջկան անընդհատ փողոցում հարվածելով, տրանսպորտի մեջ հայհոյելով՝ ոստիկանությունը ոչինչ չի արել, ոչ մի քայլ չի արել:
«Ո՞ւր էին օրենքները, ոստիկանությունն ու մնացած աշխատողները»,- նշեց նա:
Ելույթ ունեցավ նաեւ տուժած կինը՝ Թագուհի Մանսուրյանը, իր ճառում խնդրելով ամենախիստ պատիժը՝ ընդհուպ ցմահ:
«Ինչու եմ ուզում ցմահ, որ երբեք դուրս չգա ու չխանգարի երեխայիս, ես կարողանում եմ երեխային հասցնել իր նպատակին: Իր ծնողները մինչև օրս չեն եկել ու չեն հետաքրքրվել երեխայով, որն արդեն 5 տարեկան է: Չեմ ուզում երեխայի անդորրը խանգարվի»,- նշեց Թագուհին:
Ամբաստանյալն ու նրա փաստաբանը ժամանակ խնդրեցին՝ ճառերին պատրաստվելու համար եւ դատարանը հաջորդ դատական նիստը նշանակեց ապրիլի 3-ին՝ ժամը 16։00-ին։
Ըստ մեղադրական եզրակացության՝ «Վլադիկ Մարտիրոսի Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի, վերջինիս ծնողներ Կարինե և Վաչագան Մանսուրյանների հետ ունենալով անբարյացկամ փոխհարաբերություններ, 2016թ. հուլիսի 8-ին ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ս.Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի բակում իր մանկահասակ երեխային` 31.10.2015թ. ծնված Նորայր Մարտիրոսյանին տեսակցելու հարցի շուրջ հերթական անգամ վերջիններիս հետ վիճաբանելուց հետո, երբ Թագուհի և Կարինե Մանսուրյանները գնացել են ոստիկանության Շենգավիթի բաժին, համոզված լինելով, որ նրանք վերադառնալու են տուն, երեխային տեսակցելն արգելելու պատճառով նրանցից վրեժխնդիր լինելու շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած կացնով դարանակալել է հիշյալ շենքի շքամուտքում:
Երբ նույն օրը ժամը 04:30-ի սահմաններում Թագուհի և Կարինե Մանսուրյանները մտել են Երևան քաղաքի Ս.Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի մուտք և բարձրացել առաջին հարկում գտնվող իրենց տան ուղղությամբ, շքամուտքում, նրանց համար անսպասելի հետևի կողմից հարձակվել է Թագուհի և Կարինե Մանսուրյանների վրա, նախ` կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել Թագուհի Մանսուրյանի մարմնի տարբեր մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, ապա` նույն կացնով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել շքամուտքից դեպի 2-րդ հարկ տանող աստիճաններին կանգնած Կարինե Մանսուրյանի գլխին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար կյանքից զրկելով նրան:
Այնուհետև, նույն կացնով, ապօրինաբար կյանքից զրկելու հանկարծակի ծագած դիտավորությամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել Թագուհի և Կարինե Մանսուրյանների օգնության կանչի ձայներից տանից դուրս եկած Վաչագան Մանսուրյանի գլխին, ուսին, ձեռքերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում Վաչագան Մանսուրյանին ապօրինաբար կյանքից զրկելուն ուղղված գործողություններն ավարտին չի հասցրել, քանի որ աղմուկի ձայներից հարևանությամբ բնակվող Սարգիս Գրիգորյանը դուրս է եկել բնակարանից և գործուն միջոցներ ձեռնարկելով` հետևի կողմից փաթաթվելով` Վ.Մարտիրոսյանին հեռացրել է Մանսուրյաններից, խոչընդոտել և կանխել է Վ.Մարտիրոսյանի հանցավոր մտադրության վերջնական իրականացումը:
Բացի այդ, Վլադիկ Մարտիրոսյանը, 2016թ. հունիսի 3-ին, ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վարչական շենքում իր երեխային տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի հետ, որի ընթացքում սպառնացել է, որ կսպանի, կվերացնի նրան, իսկ երեխան երկու տարեկանը չի բոլորի, այդ սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ է եղել»:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.