«Ոչ մի պայմանով, ոչ մի պատճառաբանությամբ, ոչ մի դեպքում հուլիսի 2-ին այս թեմային չենք վերադառնալու»,-խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սպանդանոցներում մորթ կազմակերպելու խնդրին։
Վարչապետն ասաց, որ մինչեւ ս.թ. փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի եւ լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումների իրականացումը, որպեսզի սպանդանոցների կառուցման եւ տրանսպորտային տեխնիկայի ձեռք բերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ։ Բացի այս, նրա խոսքով, կառավարությունը մարզպետարանների եւ ՍԱՊՏ –ի հետ կձեւավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ եւ հասցեական կֆինանսավորվեն այն նախագծերը, որոնք կլուծեն այդ սփռվածության եւ հասանելիության խնդիրը։
Փաշինյանը հայտարարեց, որ «եթե մեր սիրելի հայրենակիցների համար ընդունելի է, որ մինչեւ հուլիս 1-ը միասին աշխատենք եւ պրոցեսը մինչեւ վերջ տանենք, պայմանով, որ թեմային հուլիսի 2-ից ի վեր այլեւս չենք վերադառնալու» կառավարությունը կգնա այդ ճանապարհով, եթե ոչ՝ հենց այս պահից կգործի այն կարգավորումը, որը գոյություն ունի։
Փաշինյանն ասաց, որ մինչեւ մարտի մեկը ֆինանսավորումը կբացեն, մինչեւ փետրվարի 6-ը այլ առաջարկներ կլսեն, մինչեւ հուլիս 1-ը ժամանակ կտան, որ քաղաքացիները միավորվեն եւ ներդրումներն արվեն։ «ՀՀ-ն պետք է առաջնորդվի ամենաբարձր ժամանակակից ստանդարտներով։ Մենք չենք կարող ասել՝ եկեք ցեխի մեջ ապրենք, որովհետեւ այստեղ հարմար է, այստեղ սովորել ենք ապրել ։ Տյունինգ անել վարկերը եւ լինզինգային ծրագրերը,մինչեւ հուլիսի մեկը հետաձգել ՝բացառությամբ սուպերմարկետների եւ ռեստորանային, հանրային սննդի ցանցից՝ պայմանով, հուլիս 2-ից ոչ մի պարագայում թեմային չենք վերադառնալու, ինչ պարզվի, չպարզվի։ Սա է մեր դիրքորոշումը»,-հայտարարեց Փաշինյանը։
Ուշագրավ էին նաեւ վարչապետին հարցն ուղղած պատգամավոր Գեւորգ Պապոյանի՝ հարցի հետ հնչեցրած գնահատականները։ «Սպանդանոցային մորթը բերելու է նրան , որ սատկած անասունի միս ՀՀ շուկաներում չի հայտնվելու, տավարի մսի անվան տակ ձիու միս չի վաճառվելու, հակահիգիենիկ վայրերում արված մորթի միսը մեր երեխաները եւ հասարակությունը չեն ուտի»,-հայտարարեց Գեւորգ Պապոյանը՝ հավելելով, թե որոշ մարդիկ, անտեսելով հանրային շահը, պնդում են իրենց անձնական շահը, իսկ գործին «լծվել են հայտնի շրջանակների քարոզչամիջոցները»։
Մյուս կողմից էլ, ըստ պատգամավոր Պապոյանի, գյուղացիները նշում են, որ կա սպանդանոցների ոչ բավարար քանակ։
Ըստ Փաշինյանի, բացի պատգամավորի նշած «առողջապահական խնդիրներից, սա նաեւ երկրի ստանդարտների եւ վարկանիշի հարց է։ Փաշինյանը նաեւ նկատեց, որ բողոքի ձայն բարձրացնող «սիրելի քաղաքացիների» փաստարկն այն է, որ չունենք սպանդանոցների բավարար քանակ։ Վարչապետի խոսքով, այն մարդիկ, ովքեր մտադրված են ներդրում կատարել կամ շինարարության պրոցեսի մեջ են, մտավախություն են ունեցել այս մեկ ու կես տարվա ընթացքում, որ այնպես չստացվի՝ ներդրում անեն, կառավարությունը չեղարկի որոշումը։
Վարչապետը նաեւ հայտարարեց, որ խնդիրն իր համար նաեւ քաղաքակրթական խնդիր է։
«Հուսահատության ճանապարհը պետք է թողնել եւ ինքներս մեզ համար որպես ժողովուրդ, հանրություն, ֆերմեր, մսավաճառ պետք է ավելի բարձր նշաձողեր դնենք, եւ ես հույս ունեմ, որ մենք այս թեմային անդրադառնում ենք իսկապես վերջին անգամ»։
Սպանդանոցների թեման շարունակություն ունեցավ, ԼՀԿ-ական պատգամավորը հետաքրքրվեց, թե Արցախի հետ կապված ինչպես է հարցը կարգավորվելու։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մենք ասում ենք, որ մեր շուկայում այլեւս 5-րդ ձեւ կոչված սերտիֆիկատ չունեցող միս չի վաճառվելու, Արցախի Հանրապետությունը հայելային ձեւով նույն կարգավորումը պետք է ներդնի, եթե ուզում են որ ՀՀ շուկայում միսը վաճառվի»։
Փաշինյանը հավելեց, որ ասֆալտի վրայից հակահիգիենիկ պայմաններում միս վաճառելը այլընտրանք չունի, ապա հիշեց իր լրագրողական անցյալը, երբ գյուղացիները դժգոհում էին , թե «գյոզալ կոլխոզները քանդեցին», որոնք ըստ վարչապետի զենքի ուժով են ստեղծվել, իսկ հիմա , նրա խոսքով, հնարավորություն կա դրանք հիմնելու, էժան վարկ ստանալու։
Վերջում հորդորեց տեղում կանգնած չմնալ, քայլել, որ ամեն ինչ լավ լինի. «Չի կարելի տեղում կանգնած մնալ եւ հույս ունենալ , որ լավ է լինելու, եթե մենք տեղում կանգնած ենք, ոչ մի բան լավ չի լինելու, պետք է քայլել, գնալ առաջ»։
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.