«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում ձեւավորված է անձնիշխան համակարգ, որի ժամանակ օբյեկտիվ դատական գործընթացներ տեղի չեն ունենում հատկապես, երբ դրանք կապված են քաղաքական գործընթացների հետ, դժվար է ասել, թե վարչապետ Փաշինյանի հարցաքննությունը գաղտնալսման գործով ինչու է հիմա տեղի ունենում։ Ամենայն հավանականությամբ այդ պատվերն իրականացված է հենց իշխանական թիմից»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ՔԿ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցաքննությանը։
Հիշեցնենք, առավոտյան Փաշինյանը քննիչի հետ սելֆի հրապարակեց, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հարցաքննվել է 2018թ. սեպտեմբերի 11-ին և դեկտեմբերի 05-ին համացանցում տարածված՝ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանի, ինչպես նաև ՀՀ ՀՔԾ պետ Ս.Խաչատրյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների գործերով։
ՔԿ-ի հաղորդմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված գործի շրջանակում Փաշինյանը ներկայացել է որպես վկա, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով, 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով հարուցված և քննվող քրեական գործի շրջանակներում որպես տուժող։
«Սա քաղաքական գործընթաց է, որը ծրագրում եւ իրականացնում են այդ ծրագրի ղեկավարները։ Մենք միայն կարող ենք ենթադրել, թե ինչու է նա հիմա հրավիրվել հարցաքննության։ Դա կարող է լինել եւ ԱԱԾ նախկին ղեկավարի հետ կապված եւ այլոց հետ կապված»,-նշեց Բադալյանը։
Ըստ նրա, եթե խոսք լիներ իրավական գործընթացի մասին, վարչապետը պետք է հարցաքննության ենթարկվեր դեռ 1.5 տարի առաջ։ «Հաշվի առնելով, որ անցել է 1.5 տարի եւ վերջին օրերին ԱԱԾ նախկին տնօրենի հետ կապված գործընթացներ եղան, չի բացառվում , որ «իրավական դիզայնով» այդ գործը կարող է շատ հանգիստ ուղղորդված լինել եւ ունենալ քաղաքական նպատակ՝ չեզոքացնելու անձնիշխան համակարգին այս պահի դրությամբ անհանգստացնող քաղաքական պոտենցիալ գործիչներից մեկին»,-ասաց քաղտեխնոլոգը։
Ըստ Բադալյանի, Հայաստանում թե գաղտնալսման, թե ՀՀ 2-րդ նախագահի եւ մյուսների դեմ հարուցված գործով իրավական գործընթաց տեղի չի ունենում։
«Այս գործընթացները արդեն քաղաքական են, իսկ քաղաքական գործընթացների վերաբերյալ տեղեկությունները, թե ինչու հիմա, իմանում են այդ գործընթացները նախաձեռնողները։ Տրամաբանական չէ ձայնագրությունից տարի ու կես հետո հարցաքննել։ Իհարկե, կարելի է ասել, թե հիմա փաստեր ի հայտ եկան, բայց մենք տեսնում ենք, որ այդ փաստերը հայտնաբերվում են այն ժամանակ, երբ այս կամ այն քաղաքական գործիչը ինչ-որ խնդիրներ է ստեղծում։
Օրինակ, ՀՀ 3-րդն նախագահի դեմ հանկարծ փաստեր հայտնաբերվեցին Զագրեբում ունեցած ելույթից հետո, 2-րդ նախագահի նկատմամբ՝ ապրիլ-մայիսյան իրադարձություններից անմիջապես հետո»,-նկատեց Արմեն Բադալյանը։
Նա շեշտեց՝ զարգացումները ցույց կտան, թե ուր է տանում սկսված գործընթացը։ «Մի նայեք այդ հարցին որպես իրավական, սա քաղաքական գործընթաց է»,-եզրափակեց Արմեն Բադալյանը։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.