Սոլեյմանիի սպանությունը ԱՄՆ-ին ու անձամբ Թրամփին ոչինչ չի տալու: Նման համոզման է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Սա սխալ հաշվարկված մեկ քայլանի գործողություն էր, առանց ռազմավարության ու մարտավարության:
1. Թրամփի վարկանիշի աճ չի արձանագրվել, տեղի է ունեցել հակառակը:
2. Իմպիչմենտի վրա այս քայլը ազդեցություն չի ունենալու: Դրական իմաստով չի ունենակու նաև վերընտրվելու հնարավորության վրա: (չմոռանանք Քարտերին, ով չվերընտրվեց Իրանի քաղաքականության տապալման պատճառով):
3. Վաշինգտոնում ներքաղաքական կրքերն ավելի են բորբոքվել:
4. Բացի դեմոկրատներից, Թրամփի այս քայլի հետ համաձայն չեն եղել նաև իր իսկ վարչակազմում:
5. ԱՄՆ-ն Իրանից հավանաբար նույնքան ցավոտ և համաչափ հարված կստանա:
6. Այս քայլով Իրանի քաղաքականության փոփոխություն և Իրանի զսպում տարածաշրջանում տեղի չի ունենա:
7. Այս քայլի արդյունքում Իրանի ժողովուրդը համախմբվելու է իշխանության շուրջ, այսինքն ներքին ընդվզումը թուլանալու է:
8. Չնայած պատերազմ չի լինի Իրանի կամ ԱՄՆ տարածքում, բայց պրոքսի պատերազմները կթեժանան, լայնացնելով աշխարհագրությունը:
9. Դրանք առավել ցցուն կլինեն Սիրիայի, Իրաքի, չի բացառվում նաև Լիբանանի տարածքում, որտեղ տեղակայված է Հեզբոլլահը:
10. Իրաքից ԱՄՆ ռազմաբազայի հնարավոր դուրսբերումը այս երկրի համար ծանր հետևանքներ կունենա: Բաղդադը Վաշինգտոնի հետ արդեն իսկ գնում է բաց հակասությունների, որոնք հասան իրենց գագաթնակետին սպանությունից հետո:
11. Իրավիճակից բնականաբար կօգտվեն ահաբեկչական խմբավորումները: Սա նոր և լայն հնարավորություն է կիսամեռ Իսլամական պետության համար, որը գաղափարական միավորում է, հետևապես վերածնվելի:
12. Սա նոր հնարավորություն է նաև քրդերի համար:
13. Նոր մարտահրավեր Թուրքիայի համար, որը պարբերաբար ներխուժում է Իրաքի տարածք քրդերին հարվածելու համար:
14. Հայաստանին սպառնացող հիմնական վտանգը վերաբերելի է հայկական սփյուռքին, մանավանդ Լիբանանում և Սիրիայում:
15. Այլ վտանգ է իրենից ենթադրում պրոքսի բախումների հնարավոր հեռանկարը Հարավային Կովկասում, այդ թվում Հայաստանի տարածքում: ԱՄՆ և Իրանի հատուկ ծառայությունները կարծես վաղուց են օգտվում Հայաստանի տարածքից միմյանց դեմ աշխատելու համար»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.