Ապօրինի զենք-զինամթերք պահող ու կրող անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ոստիկանության ծառայողներն ամենօրյա անհանդուրժող պայքար են մղում՝ օպերատիվ տեղեկությունների մշակումից՝ հատուկ միջոցառումների իրականացում, տեղեկացնում է Ոստիկանության կայքը։
Պայքարը միտված է նաև հրազենով կատարվող հանցագործությունների կանխարգելմանը։ Հերթականն արձանագրվեց դեկտեմբերի 18-ին։ Իրացնելով քրեական հետախուզության գլխավոր վարչությունից ստացված օպերատիվ տվյալները՝ Էրեբունու ոստիկանները Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փողոցում իրականացրին հատուկ միջոցառում՝ բաժին բերման ենթարկելով 36-ամյա երկու տղամարդու, որոնք հենց Բուռնազյան փողոցի բնակիչներ են։ Նրանք ենթարկվեցին անձնական խուզարկության։ Մեկի մոտ հայտնաբերվեց գործարանային համարով ու խլացուցիչով ատրճանակ՝ լիցքավորված 5.65 մմ տրամաչափի 5 փամփուշտով։
Մյուսի անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվեց մեկփողանի հրացան՝ լիցքավորված 12 մմ տրամաչափի փամփուշտով։ Բուռնազյան փողոցի թիվ 73 հասցեի տան դիմաց, որտեղից բերման են ենթարկվել տղամարդիկ, ոստիկանները հայտնաբերեցին տոպրակի մեջ դրված խլացուցիչով ինքնաձիգ՝ լիցքավորված 25 փամփուշտով։
Հայտնաբերված զենքերն առգրավվել են։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Ոստիկանությանը ապօրինի զենք-զինամթերք պահողներին կրկին զգուշացնում է՝ վաղ թե ուշ ապoրինի զենքերը հայտնաբերվելու են և հարցը տեղափոխվելու է քրեական պատասխանատվության դաշտ։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.