Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար գնված նոր ավտոմեքենան ձեռք է բերվել անվտանգության ապահովման նպատակով:
Այս մասին Politik.am-ի՝ «Կառավարությունը 2019 թվականի արտադրության ամենագնաց է գնել Մարիամ Փաշինյանի համար» վերտառությամբ հրապարակմանն ի պատասխան, նշել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչու է պետական պաշտոն չզբաղեցնող անձի համար ծառայողական մեքենա գնվել՝ Կարապետյանը նշել է, որ տրանսպորտային միջոցներ կարող են տրամադրվել նաև վարչապետի հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամներին:
«Պետական պահպանության ծառայությունը հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման նպատակով, օրենսդրությամբ սահմանված կարգով, անհրաժեշտության դեպքում կարող է ձեռք բերել տրանսպորտային միջոցներ»,-Politik.am-ին ասել է Վլադիմիր Կարապետյանը։
Հիշեցնենք, որ աղբյուրն ավելի վաղ գրել էր. «Շռայլությունների և շքեղ կյանքի դեմ պայքարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն փիլիսոփայությանը չի հետևում, երբ խոսքը գնում է իր ընտանիքի անդամների մասին։ Մենք մեր մի քանի հրապարակումներում անդրադարձ կատարել ենք Փաշինյանի շքեղ ծախսերին, որոնք արվում են պետության հաշվին՝ հանուն Փաշինյանների ընտանիքի։
Այս անգամ պետության հաշվին շռայլ ծախս է արվել հանուն վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի։ Պետական պահպանության ծառայության միջոցներով Մարիամ Փաշինյանի համար գնվել է 2019 արտադրության Nissan X Trail մակնիշի 130 uu 01 պետհամարանիշի ամենագնաց։ Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, մեքենան ընտրել է անձամբ Մարիամ Փաշինյանը։ Մեքենան գնվել է սրահից և պետությունը դրա համար ծախսել է ավելի քան 27 հազար ԱՄՆ դոլար։ Մեքենան առաջին անգամ ֆիքսել էր Նարեկ Սամսոնյանը՝ սեպտեմբերի 16-ին։ Այն ժամանակ հայտնի չէր, որ այն Մարիամ Փաշինյանի համար գործում է, որպես ծառայողական մեքենա, չնայած այն հանգամանքին, որ նա պետական պաշտոն չի զբաղեցնում»։
Ավելի վաղ կայքը հրապարակել էր նաև տեսանյութ, որտեղ երևում է Փաշինյանի դստեր ավտոմեքենան: Ըստ աղբյուրի՝ կառավարությունը 2019-ի արտադրության մեքենայի համար վճարել է $27,000:
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.