Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերն ի սկզբանե կոչված էին նպաստելու կողմերի խաղաղությանը նախապատրաստվելուն, ինչի մասին կոչ էին անում ԵԱՀԿ ՄԽ խմբի համանախագահները և միջազգային հանրությունը, սակայն արդյունքում ստացանք այն, որ ադրբեջանցի լրագրողները ՀՀ և Արցախ այցերից իրենց երկիր վերադառնալուց անմիջապես հետո հակահայկական քարոզչություն պարունակող նյութեր հրապարակեցին՝ կտրված իրականությունից, թե իբր ՀՀ-ում տնտեսական և սոցիալական վիճակը բավականին ծանր է, չկան նորմալ խանութներ, ռեստորաններ, տրանսպորտ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
«Երկրորդ՝ փորձեցին ամրապնդել այն միֆը, որ հայաստանցի-արցախցի ուժեղ պառակտում կա, և կոնֆլիկտի հանդեպ վերաբերմունքը տարբեր է. արցախցիները կոնֆլիկտից վախենում են, հայաստանցիներն անտարբեր են: Երրորդ՝ փորձեցին առաջ մղել այն թեզը, որ հայկական կողմը բացարձակ հետաքրքրված չէ կոնֆլիկտի լուծմամբ և խաղաղությանը նախապատրաստմամբ: Այսինքն՝ ապակառուցողական է ոչ թե ադրբեջանական կողմը, այլ՝ հայկական: Այս բոլոր թեզերը վաղուց միս ու արյուն են ստացել ադրբեջանական քարոզչության մեջ, և ակնհայտ դարձավ, որ այդ լրագրողները եկել էին ոչ թե մեզ հետ շփվելու, լսելու և հասկանալու, այլ ևս մեկ անգամ ռետրանսլյացիա անելու հակահայկական թեզերը: Ըստ իս՝ արդյունավետության տեսանկյունից այդ այցը զրոյական էր, որովհետև ադրբեջանական հանրությունն այդպես էլ չիմացավ, նրանց չհասավ, թե իրականում ինչ իրավիճակ է ՀՀ-ում և Արցախում»,- շեշտեց Ադրբեջանի հարցերով փորձագետը:
Անդրադառնալով Բրատիսլավիայում կայացած ՀՀ-ի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը նախորդած և հաջորդած զարգացումներին ու դրանց շուրջ հանրության մտահոգություններին, Էլիբեգովան ասաց՝ տպավորություն ունի, որ փորձ է արվում հանրության մտահոգությունները և տեղի ունեցող գործընթացի կարևորությունն անլրջացնել ու դարձնել ոչ էական, ինչը շատ վտանգավոր միտում է: Ըստ նրա՝ վտանգավոր է նաև հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնելը՝ «կարևորը՝ առաջնագծում չեն կրակում» թեզով:
«Արցախի խնդրի շուրջ բարձրացվող ցանկացած հարցին ի պատասխան՝ կամ Ֆեյսբուքում ծաղր է հնչում՝ հողեր հանձնել-չհանձնելու դիսկուրսի մակարդակի, իսկ լուրջ դիսկուրս փորձագիտական և պաշտոնական շրջանակների հետ չկա, ինչը բավականին վտանգավոր է: 1.5 տարուց ավելի փորձագետներն ասում են, որ պետք է տեսնեն հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը, թե ինչով ենք հանդիպման գնում: Կարևոր է հասկանալ՝ կա՞ն նոր թեզեր, թե՞ չկան: Փաստորեն, 1.5 տարի անց Զոհրաբ Մնացականյանն իր ելույթում տվեց մեզ դրա պատասխանը, որ գրեթե նոր բան չկա. նույն թեզերն են, որոնցով հայկական կողմը տարիներ շարունակ նստում էր բանակցային սեղանի շուրջ: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ 1.5 տարի այն չէր հրապարակվում, այդ մասին չէին խոսում պաշտոնյաները: Հիմա մենք փաստացի պաշտոնական դիրքորոշում ունենք, բայց չունենք քարոզչական թեզերը, այն դեպքում, երբ քարոզչական պատերազմում Ադրբեջանը շատ ակտիվ աշխատում է. արտգործնախարարների հանդիպումից առաջ փորձեցին հոգեբանական ճնշում գործադրել, հրապարակեցին իրենց բավականին ուլտիմատիվ դիրքորոշումն Արցախի հարցի վերաբերյալ: Շատ կոշտ դիրքորոշում էր, նրանք ֆիքսեցին իրենց համար կարմիր գծերը և փորձեցին դա իմպլեմենտացիա անել նաև քարոզչական դաշտում»,- ընդգծեց Էլիբեգովան՝ հավելելով, որ Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթաց ներմուծել, այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքը և նրան լեգիտիմություն պարգևել՝ բարձրացնելով պաշտոնական Ստեփանակերտի մակարդակին:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.