Վերաքննիչ քրեական դատարանի նիստին Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին։ Միջնորդությանը միացավ նաև մեղադրական եզրակացությունը ստորագրած դատախազ Պետրոս Պետրոսյանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մեղադրողի կարծիքով, դատավոր Պապոյանն այս գործի քննության ընթացքում չի կարող անաչառ ու անկողմնակալ վարքագիծ դրսևորել, քանի որ առկա են դրա վրա ազդող արտաքին գործոնները, որոնք կարող են անվստահություն առաջացնել Պապոյանի կողմից կայացվող ակտի նկատմամբ։
Մասնավորապես, դատախազը հղում արեց 2019-ի մայիսի 21-ին Armlur.am կայքի մի հրապարակմանը, որտեղ նշվում է, որ «Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ, որոնց թվում եղել է Մխիթար Պապոյանը»։ Բաղդասարյանի խոսքով, այդ հանգամանքները բացառում են դատավորի մասնակցությունը տվյալ գործին։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները առարկեցին, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ դատախազի կողմից հիշատակված գործը որևէ կերպ չի առնչվում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված գործին։
Փաստաբան Արամ Օրբելյանը նշեց, որ դատավորին ինքնաբացարկ հայտնելու իրավական հիմքերը բացակայում են։ Պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով, սա ոչ թե դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է, այլ՝ միջնորդություն՝ գործը փոխանցել դատավոր Արմեն Դանիելյանին։ «Դատավորի ինքնաբացարկի դեպքում կարող է վատ նախադեպ ստեղծվել և եթե դատավարության կողմերից որևէ մեկին ձեռնտու չէ դատավորը, ապա կարող են նրա վերաբերյալ զրպարտչական բնույթի տեղեկություններ տարածել ու այդպիսով դատավոր չի մնա, ով գործ կքննի», — նշեց Ալումյանը։
Իր հերթին պաշտպան Ռուբեն Սահակյանը նշեց, որ դատական համակարգի շուրջ ստեղծված մթնոլորտն այնպիսին է, որ դատավորների մեծ մասն այսօր խուսափում է Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց։ Միջնորդության քննարկումն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին։
Վերաքննիչ քրեական դատարանը պետք է քննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանիկողմից Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ պաշտպաններիբողոքը:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.