Աղբատար «ԿամԱԶ»-ները եղել են ոչ թե անհատույց նվիրատվություն քաղաքին, այլ դրա դիմաց կազմակերպությունները ստացել են շինթույլտվություններ, ինքնակամ կառույցների օրինականացումներ: Քաղաքային իշխանությունները կոռուպցիան հիմա կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն են կոչում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Օրինակ՝ Օհանով 15/1 հասցեում է գրանցված «Ալեքս ընդ հոլդինգը», որը, այսպես ասած, նվիրատվություն է կատարել և Օհանով 15/1 հասցեն, որ որպես ինքնակամ շինություն է, օրինականացվել է: Մեկ այլ դեպքում, ես տեղեկություն ունեմ, որ թույլ էին տվել ավելի շուտ սկսել շինարարությունը, քան տվել էին շինթույլտվությունը և գնացել էին, հետին ամսաթվով տուգանք են նշանակել, որպեսզի գոնե այդ խնդիրն իրենց վրայից դուրս գա: Սրանք ինչ են, եթե ոչ գործարք, եթե ոչ քաղաքաշինությունն առևտրի վերածելու միջոց»,- նշեց Դավիթ Խաժակյանը:
Նա հավաստիացրեց, որ ինքնակամ շինությունն օրինականացնելու համար դիմած անձինք բախվել են բազմաթիվ խնդիրների. «Ես որևէ գործարարի որևէ բան չեմ կարող ասել, որովհետև, իմ ունեցած տեղեկություններով, քաղաքապետարանն ինքն է սրան հանդիպակաց առաջարկություն արել: Այս կազմակերպությունները երբ դիմել էին շինթույլտվության համար, նրանց շինթույլտվության տրամադրումն ամիսներ շարունակ ձգձգվել է, մերժել են, հետո առաջարկել են, ասել են՝ եթե դու այս գործարքին գնաս, այդ դեպքում շինթույլտվությունը կտանք»:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները հայտարարեցին, որ քաղաքապետարանը որպես նվիրատվություն է ստացել գույք և չի հրապարակել, թե ովքեր են նվիրատուները: Քաղաքային իշխանությունները նախ հերքեցին, որ գործարար Սամվել Ալեքսանյանը նվիրատուներից մեկն է, սակայն այնուհետև հրապարակեցին նվիրատուների ցանկը, որտեղ կար նաև «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունը: Քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ եթե իրեն այսօր էլ հարցնեն, թե Սամվել Ալեքսանյանն աղբատար մեքենա նվիրել է քաղաքին, կասի՝ ոչ:
«Պարոն Մարությանը կարող է պնդել, որ ինքը չի տիրապետում, թե ում է պատկանում «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունը: Կարծում եմ, որ մեր հայրենակիցների մեծ մասը տեղյակ է դրա մասին, և դա ընդհանրապես քննարկման ենթակա չէ, ուստի լավ կլիներ քաղաքապետն այլ մասին մտածեր, որ իր տված կեղծ ինֆորմացիան ինչ-որ կերպ շտկեր»,- ասաց Դավիթ Խաժակյանը:
«Լույս» խմբակցության ղեկավարը նաև հայտնեց, որ քաղաքապետին հրավիրել է բաց, հրապարակային բանավեճի, քանի որ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում չի պատասխանել իր հարցադրումներին:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Երևանի քաղաքապետարանին տարբեր ընկերությունների ու տնտեսվարողների կողմից «ԿամԱԶ» մակնիշի աղբահավաք մեքենաների նվիրատվության վերաբերյալ հրապարակումների ուսումնասիրություն է սկսել:
Դավիթ Խաժակյանի կարծիքով՝ դատախազությունն այս կոռուպցիոն կծիկը պետք է բացի, քանի որ այն «Երևան հիմնադրամի» կոռուպցիոն գործարքների կրկնությունն է:
«Հեղափոխությունից հետո մի բան եմ սովորել, որ որևէ գործողություն, հանցանք անպատիժ չի մնում: Եթե իրենք հանդգնեն սա ծածկադմփոց անել՝ առանց հարցերի պատասխանները տալու՝ անտեսելով բոլոր մեր բարձրաձայնած խնդիրները, դա կնշանակի, որ այդ առերևույթ հանցանքների բացահայտումն անելու է հաջորդ իշխանությունը: Հիմա եթե իրենք համոզված են, որ մնալու են անպատիժ, դա երկար չի տևելու, թող իրենք իրենց աչքի առջև ունենան նախկինի փորձը, որ անպատիժ ոչինչ չի մնալու»,- նշեց «Լույս» խմբակցության ղեկավարը:
Նա նաև նշեց, որ ճարտարապետական միջին և խոշոր բոլոր տեսակի հարցերում իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը տալիս է գլխավոր ճարտարապետը:
«Անկասկած, գլխավոր ճարտարապետն իր ստորագրությունը փաստաթղթերի տակ դնում է: Անկեղծ ասած, չեմ կարող պարոն Մեսչյանին որևէ քննադատական խոսք հղել, որովհետև նա իմ պատանեկության մտավորականներից էր, բայց պետք է ասեմ, որ այս ամենից հետո ես իմ տեղը պարզապես չեմ գտնում: Հիմա, փաստորեն, նա գնում է այդ գործարքներին, գուցե այն համոզմունքով, որ լավ բան է անում քաղաքի համար կամ իրեն այլ կերպ են ներկայացնում, ես չգիտեմ, բայց սա կոռուպցիոն կծիկի ներգրավվածության նշան է, ինչի համար շատ ցավում եմ: Հուսով եմ՝ պարոն Մեսչյանը մի օր կանդրադառնա այս հարցին և իր քայլերը կհիմնավորի»,- ասաց Դավիթ Խաժակյանը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.