Ադրբեջանցիների համար անհավատալի է, որ հայը կարող է Բաքվի փողոցներում շրջել, դա ևս մեկ անգամ ապացուցում է, թե մեր հասարակության զարգացվածության աստիճանը ինչքան առաջ է հարևան պետության հասարակության համեմատ: Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով հարցին թե ինչպես կգնահատի ադրբեջանցի և հայ լրագրողների փոխադարձ այցելությունները Ադրբեջան, Արցախ և Հայաստան:
Հիշեցնենք Արցախի Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Էդգար Էլբակյանը, ով մեկն էր Ադրբեջան այցելած երեք հայ լրագրողներից, պատմել էր, որ ադրբեջանցի վաճառողուհին սփրթնել էր, երբ իմացել էր, որ իրենք հայ են և այնպես էր ապշել, կարծես այլմոլորակային էր տեսել։ Իսկ հայկական եկեղեցի այցելության ժամանակ էլ փորձել էին սադրել իրենց՝ ցուցադրելով կադրեր Շուշիի ազատագրումից:
«Մենք ընդունում ենք ի գիտություն Ադրբեջանում Արցախի հարցի շուրջ տրամադրությունները և հզորացանում ենք Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության զինված ուժերը»,-նշեց նա:
Պատասխանելով հարցին, թե լրագրողների այցերն ինչ արդյունք տվեցին, փոխնախարարն ասաց. «Քանի որ եզակի նախաձեռնություններ են, մեզ փոքր ժամանակ է պետք, որպեսզի դրա հետ կապված ամեն ինչ կարողանանք հստակ ընկալել: Հիմա ուսումնասիրություններ ենք կատարում: Իրենց հետ առանձնազրույց չենք ունեցել»,- նշեց նա:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխայցելություն. Հայաստանի և Արցախի ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ–ների ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ:
Անդրադառնալով Միլանի հայկական եկեղեցում ադրբեջանցի բլոգերի մասնակցությամբ միջադեպին, դրա հետ կապված անվտանգության խնդիրներին՝ հաշվի առնելով այն, որ բլոգերը դիտարկվում է նաև որպես Հատուկ ծառայության աշխատակից, Գաբրիել Բալայանն ասաց.
«Բայց ո՞վ է ասել, որ ինքը ստուգված չի եղել այդպիսի լուր ունե՞ք, ոչ մի անգամ չի՞ եղել, որ հայը մտնի այնտեղ, որտեղ որպես բանախոս հանդես գան Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները: Ներողություն եմ խնդրում, Դուք հստակ տվյալներ ունե՞ք, որ հատուկ ծառայության աշխատակից է»,-ասաց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, որ չի եղել այնպիսի դեպք, որ հայը մասնակցի ադրբեջանական համայնքի հետ հանդիպմանը փոխնախարարն ասաց. «Շատ լավ դա խոսում է ՀՀ բարձր ղեկավարության ժողովրդավարության մասին: Դա դեմոկրատիայի սկզբունքներից մեկն է՝ որևիցե հարց չպետք է անպատասխան մնա անգամ, եթե հակառակորդից է գալիս այդ հարցը: Կարծում եմ՝ համարժեք պատասխանն ստացել է: Ենթադրում էր, որ պրովոկացիա պետք է լինի, պրովոկացիան չստացվեց իրանց մոտ»,-եզրափակեց նա:
Հիշեցնենք,որ Ադրբեջանցի բլոգեր ներկայացած տղամարդը հայտնվել էր Միլանի հայկական եկեղեցում, որտեղ ընթանում էր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իտալիայի հայ համայնքի հետ, նա մոտեցել էր առաջին շարքերին, հարց տալու իրավունք խնդրել, ապա կոչ էր արել Նիկոլ Փաշինյանին «դադարեցնել պատերազմը և վերադարձնել հողերը»։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.