Հայաստանում արտագաղթն ավելացել է: Այս մասին «5-րդ ալիք»-ի եթերում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում արտագաղթը նվազել է գրեթե 90%-ով:
Բագրատյանը ներկայացրել է գործազրկության և արտագաղթի նվազման մասին վարչապետի հայտարարությունների կապը:
ՀՀ նախկին վարչապետը նախ անդրադարձել է հայտարարությանն առ այն, որ 3 ամսում 47 հազարով պակասել է գործազրկությունը (2019թ.-ի առաջին եռամսյակում): «Ինչ է արել վիճակագրական վարչությունը. վիճվարչությունը հրապարակեց թիվ, որ 26 000-ով կրճատվել են աշխատատեղերը, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր` 50 000 նոր գրանցված աշխատատեղ է ստեղծվել: Դա կապված է Հայաստան ներկրվող ավտոմեքենաների հետ. մենք առաջին 9 ամիսներին արդեն 76 000 մեքենա ենք բերել ու դրանցից 53 մլրդ դրամի հարկ ենք ստացել, որը նախատեսված չէր: Այս «խլամը» բերում, լցնում ենք այստեղ, թիթեղագործները սկսում են դրանք սարքել, հնդիկներին էլ բերում են, որ դրանք հասցնեն լվանալ»,-պարզաբանել է Բագրատյանը` հավելելով, թե օդի աղտոտման հետևանքով լինում է քաղցկեղածին հիվանդությունների կտրուկ աճ:
«Հիմա, այ այդ բերողներին, բոլորին, ովքեր վճարել են հարկ, գրանցել են որպես աշխատող, և ստացվել է, որ գործազուրկների թիվը 260 000-ից նվազել էր: Տարվա առաջին եռամսյակում ունենք գործազուրկների կտրուկ աճ, երկրորդ եռամսյակում` կտրուկ անկում: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ գործազրկության թիվը կեղծված է»,-ասել է Բագրատյանը:
Դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կան աշխատատեղեր, բայց դիմումներ չեն լինում, Բագրատյանն արձագանքել է. «Դա գալիս է նրանից, որ վարչապետը չունի մասնագիտական կրթություն տնտեսագիտության ոլորտում, և չունի համապատասխան էրուդիցիա: Եթե կա աշխատատեղ, և կան գործազուրկներ, բայց այդ աշխատատեղը չեն լրացնում, պետք է հաշվել, որ այդպիսի աշխատատեղեր չկան: 60 000 կամ 70 000 դրամ վարձատրությամբ աշխատատեղը աշխատատեղ չէ: Աշխատատեղ ասելով՝ նկատի ունենք էֆեկտիվ աշխատատեղը, որի նկատմամբ պահանջարկ կա: Եվ եթե աշխատատեղ կա, որի նկատմամբ պահանջարկ չկա, ուրեմն` ֆիկտիվ աշխատատեղ է:
Պարզապես, մասնագիտական կրթության բացակայությունը թույլ չի տալիս, որ Փաշինյանն անի այս խիստ դատողությունները: Երբ այս դիտողություններն անի, ըստ այդմ էլ կորոշի` ինչպես ճիշտ շարժվել»:
Դիտարկմանը, թե ըստ Փաշինյանի հայտարարության` Հայաստանից արտագաղթը 90%-ով նվազել է, ՀՀ նախկին վարչապետն արձագանքել է՝ վախենամ ՝ արտագաղթը կրկնապատկվել է:
«Կա մեկնողների և եկողների տարբերություն, և այդ նույն թիվը կա փաստաթղթերով: 2016թ.-ին այդ տարբերությունը -45 000 է, Հայաստանում`-54 000: 2017-ին թիվն իջնում է` -35 000, 2018թ.-ին մենք ունենք +15 000 մեկնողներ և եկողներ, և -5000` հայկական փաստաթղթերով: 2019թ.-ի 9 ամիսների ընթացքում ունենք -35 000 տարբերություն` հայկական փաստաթղթերով մեկնողների և եկողների:
Հետաքրքիր երևույթ` 2016թ.-ին այդ թվերը չկան, 2017թ.-ին Հայաստան է գալիս 11 260 հնդիկ: Հնդիկների ավելացումը կապված է ավտոմեքենաների ավելացման հետ: Եթե մեքենա կա, լվացող է պետք: Թող չնեղանան հնդիկ բարեկամները, բայց ես նշում եմ, որ նրանք երբեմն անում են այն աշխատանքը, որ հայերը չեն անում: Հնդիկներն այդ գործն անում են ավելի արագ և ավելի արդյունավետ: Հիմա, 9 ամսում 35 000 անձ գնացել է, նույն ժամանակահատվածում եկել է 37 519 հնդիկ: Բացի այն, որ հայերը շարունակում են գնալ, տեմպը չի նվազում, տեղի է ունենում հայերի` հնդիկներով փոխանակում»,-պարզաբանել է ՀՀ նախկին վարչապետը` նշելով, թե ստացվում է, որ արտագաղթն ավելացել է:
«Սա գալիս է վարչապետի, փոխվարչապետների, նախարարների մակարդակից, երբ վարչապետին թիվ են ասում, ինքն էլ հանպատրաստից հայտարարում է»,-հավելել է նա:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.