Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական թևի՝ «Մնացականյանը շուտով կդառնա Գնացականյան» կարգախոսով նոյեմբերի 11-ի ակցիայի առիթը Զոհրաբ Մնացականյանի՝ BBC-ի «HardTalk» հաղորդման ժամանակ հնչեցրած հայտարարությունն էր: Հարցազրույցի ընթացքում լրագրող Սթիվըն Սակուրի հարցին ի պատասխան՝ Մնացականյանը հայտարարել էր, որ հեղափոխական կառավարության ջանքերի շնորհիվ այս ամիսների ընթացքում կարողացել են տեղ հասցնել այն ուղերձը, որ իշխանության ներկայացուցիչներին ճամպրուկներ չեն բերվում:
Օրերս 168.am-ը հարց էր ուղղել ՀՀ արտգործնախարարությանը՝ խնդրելով պատասխանել հարցերին, թե ովքե՞ր էին բերում այդ ճամպրուկները, ի՞նչ էր այդ ճամպրուկների մեջ, ո՞ւմ էին բերում այդ ճամպրուկները, և ինչպիսի՞ նյութերի հիման վրա է ՀՀ Արտաքին գործերի նախարարը BBC-ի եթերում նման հայտարարություն արել։
ԱԳՆ-ից մեր հարցմանն ի պատասխան՝ ասել էին. «Նախարար Մնացականյանը նկարագրել է համակարգային կոռուպցիայի դեմ ՀՀ կառավարության պայքարը՝ օգտագործելով պատկերավոր բնորոշում»:
«Մենք համարում ենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարն առաջին հերթին պետք է զբաղվի ՀՀ շահերի պաշտպանությամբ, ոչ թե ժամանակակից պրոֆեսիոնալ դիվանագետից վերածվի շարքային պրոպագանդիստի, ով որ ընդամենը ռեժիմի է սպասարկում»,- այսօր բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀԿ երիտթևի նախագահ Հայկ Մամիջանյանը:
Ակցիայի մասնակիցները պնդում են, որ Զոհրաբ Մնացականյանը BBC-ի իր հարցազրույցի ժամանակ հնչեցրել էր հերթական մեղադրանքները Հանրապետական իշխանության հասցեին, որին էլ հետագայում անհասկանալի պատասխան էր տվել՝ ասելով, որ դա «խոսքի պատկերավոր դրսևորում էր»:
«Դե մենք էլ եկել ենք պատկերավոր իրենց ցույց տանք, որ իրենց ամբողջ արտաքին քաղաքականությունը դատարկ է՝ ինչպես ճամպրուկները, որոնք մենք իրենց համար ենք բերել: Իրենք են այն կառավարությունը, որոնց ճամպրուկներ են բերում: Եվ մի ճամպրուկ էլ կտանք պարոն Մնացականյանին, որովհետև որ այսպես շարունակվի՝ պարոն Մնացականյանը շատ արագ Գնացականյան է դառնալու»,- ասաց Հայկ Մամիջանյանը:
Ըստ նրա՝ Զոհրաբ Մնացականյանն ու այսօրվա իշխանությունն իրենց ապաշնորհ արտաքին քաղաքականության արդյունքում ոչ միայն նոր բանի չեն կարողանում հասնել, այլև «եղած դրսևորումներն ու ձեռքբերումները մսխում են, ընդ որում՝ ծայրահեղ արագ»:
«BBC-ի հարցազրույցն ուղղակի առիթ էր, պատճառն ավելի խորն է»,- ասում են ակցիայի մասնակիցները: ՀՀԿ երիտթևին չի գոհացնում ՀՀ արտաքին գերատեսչության քաղաքականությունը Հայաստան-Ռուսաստան, ՀՀ-ԵՄ հարաբերություններում, չեն գոհացնում Հայաստանի շփումները Վրաստանի և Իրանի հետ, «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» չինական մեգանախագծի հետաքրքրությունների տիրույթից Հայաստանի դուրս գալը, ու, որ ամենակարևորն է՝ ՀՀ կառավարության քաղաքանությունն Արցախի հարցում:
Հենց այս կետերը ՀՀԿ երիտասարդները նշել էին հայտարարության իրենց տեքստում, որն ընթերցեցին ԱԳ շենքի դիմաց: Նրանք կոչ արեցին նախարարին հնարավորինս արագ սկսել աշխատել ի նպաստ Հայաստանի, այլ ոչ թե սպասարկել ռեժիմին:
«Պատկերավոր ասած՝ պարոն նախարար, դուք ձախողա՛կ եք: Չնայած այս պարագայում դա ոչ թե պատկերավոր արտահայտություն է, այլ Հայաստանի համար շատ վտանգավոր իրականություն»,- ասաց երիտթևի նախագահը:
Երիտասարդները փորձեցին Արտաքին գործերի նախարարին փոխանցել դատարկ ճամպրուկ, որի մեջ դրված էր իրենց հայտարարությունը:
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, սակայն, ակցիայի մասնակիցներից վերցրեց միայն հայտարարությունը՝ խոստանալով, որ այն կփոխանցի Զոհրաբ Մնացականյանին:
Ակցիայի մասնակիցները, սակայն, ճամպրուկը նախարար Զ. Մնացականյանին փոխանցելու այլ տարբերակ մտածեցին: Այն թողեցին նախարարության շենքի մոտ, որպեսզի՝ «երբ Զոհրաբ Մնացականյանը դառնա Գնացականյան, օգտագործի այդ ճամպրուկը»:
Ակցիայի մասնակիցները ԱԳՆ-ից հեռացան՝ ակնկալիքով, որ նախարարը կկարդա, կսերտի և կփոփոխի իր աշխատաոճը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.