Այս փառատոնին շուրջ 1000 մարդ է մասնակցելու: Աշխարհի տարբեր երկրներից ու Հայաստանից կգան բարմեններ, ովքեր կփորձեն իրենց ուժերը, կպատրաստեն ու կհրամցնեն կոկտեյլների ավանդական ու նոր տեսակներ: Մյուսները կվայելեն դրանք, կգնահատեն, կընտրեն լավագույնն իրենց համար, կլսեն լավ, բարձրակարգ երաժշտություն, կստանան դրական լիցքեր՝ ում որքան անհրաժեշտ է: Տպավորիչ իրադարձությունների և երեկոյի սցենարով էլ կազմակերպվում է Հայաստանում առաջին կոկտեյլ-փառատոնը: Սակայն լավ ժամանցի խորքում իրականում այլ գաղափար կա: Սա ոչ թե փառատոն է պարզապես կոկտեյլների մասին, այլ՝ հայկական կոկտեյլների: Իսկ ինչո՞վ կարող է կոկտեյլը լինել հայկական: Հենց հայկական ալկոհոլային խմիչքներով՝ պատրաստված հայկական մրգերից: Բայց որքան էլ հայկական խաղողի կոնյակն ու գինին կայուն ապրանքանիշ են, դրանցով պատրաստված կոկտեյլը չի կարող լինել զուտ հայկական, քանի որ գինի ու կոնյակ արտադրող երկրները շատ են: Փոխարենը՝ մենք ունենք հայկական յուրահատուկ խմիչքներ՝ մրգօղիներ: Հենց դրանց հումքով էլ կարող ենք ստանալ զուտ հայկական կոկտեյլներ, անգամ տարածել դրսում և դարձնել ճանաչված անուն կոկտեյլների հիմնական ցանկում:
Բար-մշակույթ՝ տարբեր ոլորտների համար
Մենք ալկոհոլ չենք օգտագործել, բայց թեթև գինովցած ենք ու բարձր տրամադրություն ունենք: Ահա կոկտեյլի ամբողջ գրավչությունը: Ալկոհոլի արտադրություն ունեցող շատ երկրներ իրենց խմիչքից կոկտեյլներ ստանալու բազմաթիվ փորձեր են անում: Իրականում սա կարևոր ճյուղ է այս ոլորտում: Եթե հաջողվում է ստեղծել բարձրորակ ու հետաքրքիր խմիչք, ուրեմն՝ տարածում ես նախ արտադրանքը, ապա և հումքը՝ քո իսկ արտադրության ալկոհոլային խմիչքը: Բարերում կոկտեյլներ պատրաստելու և ճաշակելու մշակույթը աշխարհում բավական մեծ տարածում ունի: Հայաստանում՝ ոչ այնքան: Փառատոնին հրավիրված բարմեններից շատերն արդեն հայկական մրգօղիներով կոկտեյլներ ստանալու ցանկություն ունեն: Arm Coctail Festival-ն իր արդյունքում հենց դա է ակնկալում՝ հայկական ունիկալ կոկտեյլներ բարերում և ռեստորաններում: Սա նոր համ է, որը կարող է նաև հետաքրքիր լինել մեր երկիր եկած զբոսաշրջիկին: Եվ ընդհանրապես, հայկական կոկտեյլը կարող է Հայաստանը ներկայացնելու ևս մեկ տարբերակ լինել՝ Հայաստանում կամ որևէ այլ երկրի ռեստորանում: Հաջողված բաղադրատոմսը շատ արագ կտարածվի: Փառատոնի ամբողջ իմաստն էլ դա է՝ ստեղծել հետաքրքրություն այս մշակույթի շուրջ, ունենալ հայկական նոր արտադրանք, տարածել աշխարհում որքան հնարավոր է՝ շատ, և համախմբել խմիչք արտադրող հայկական ընկերություններին ու սպասարկման ոլորտի ներկայացուցիչներին: Ընդհանուր առմամբ՝ փառատոնը կնպաստի Հայաստանում ալկո-մշակույթի ձևավորմանը, թե ինչպես պետք է խմիչքները գրագետ օգտագործել:
Նոր հետաքրքրություններ. ի՞նչ է սպասվում Arm Coctail Festival-ում
Հայկական առաջին կոկտեյլ-փառատոնին մասնակիցները կհամտեսեն կոկտեյլներ, որոնք նորույթ են այդ ոլորտում, և իհարկե՝ հայկական կոկտեյլներ ազգային յուրահատուկ խմիչքներից:
Էմոցիոնալ տարբեր ֆոները կապահովվեն նաև տարբեր ժանրերի երաժշտությամբ՝ սկսած դասական երաժշտությունից: Համենայն դեպս, մեկուկես ժամ ուժեղ էներգետիկ դաշտը հաստատ կլինի: Երգելու են Սոնան և Gypsy Kings խմբից Մանոլոն՝ զուգերգով ու անհատական ծրագրով: Հատուկ հյուրերն, ի դեպ, շատ են, քանի որ նախ փառատոնը շատերին է հետաքրքրել դրսում՝ հանրահայտ կոնյակագործներից մինչև սիրողներ: Սա ստեղծագործական տաղանդ ու հմտություններ ցուցադրելու մեծ շանս է կոկտեյլներ պատրաստող բարմենների համար: Փառատոնն ունի դրանք գնահատող պրոֆեսիոնալներ, սակայն առաջին տարին լավագույն կոկտեյլը կընտրեն մասնակիցները՝ իրենց տված ձայների միջոցով: Arm Cocktail Festival-ի հաղթողը ստանալու է 500.000 դրամ պարգևավճար և «Տարվա լավագույն բար» կոչման սերտիֆիկատ:
Մեծ անակնկալներ կազմակերպիչները խոստանում են: Arm Coctail Festival-ը Հայաստանի բարմենների միության գաղափարն է: Այն կազմակերպվում է «Աբրիկոն» ընկերության հովանավորությամբ: Առաջին անգամ կազմակերպվող փառատոնը կդառնա ամենամյա՝ արդեն ավելի լայն մասշտաբներով, հյուրերի ավելի մեծ թվով:
Ինչպե՞ս մասնակցել փառատոնին
Շատ պարզ. անհրաժեշտ է ձեռք բերել տոմսեր tomsarkgh.am կայքի միջոցով: Տոմսի արժեքն է 10 000 դրամ: Իսկ եթե ուզում ես նվեր ստանալ փառատոնի հովանավորից, կարող ես գնել 15 000 դրամ արժողությամբ տոմսը: Եվ այդ դեպքում կստանաս բավական հետաքրքիր այնպիսի խմիչք, որն ավելին արժե, քան այդ հավելյալ 5000 դրամը: Կարող ես նաև դիտել փառատոնի ամբողջ ընթացքն ու մասնակցել VIP սրահում: Պետք է ընդամենը վճարել 25 000 դրամ տոմսի համար՝ ունենալով անհատական սեղան և հյուրասիրություն:
Մնում է վայելել՝ նստած թե ոտքի վրա:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.