Եվրոպայի խորհրդի դիմաց ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի բողոքի ակցիային միացավ նաեւ ՎԵՏՕ շարժումը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից Ազգային ժողովի դիմաց «Կամք» ՀԿ-ի ներկայացուցիչները բողոքի ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման։ Այնուհետեւ ակցիան շարունակել են քայլերթով՝ դեպի ԵԽ։
ՎԵՏՕ-ի ղեկավար Նարեկ Մալյանը հայտարարեց, որ մի շարք կազմակերպությունների շնորհիվ կանխվեց Ստամբուլյան կոնվենցիայի օգտին քարոզչությունը։
«Մենք բացահայտեցինք, որ կոնվենցիայի քարոզը հիմնված է ստի, կեղծիքի, մանիպուլյացիայի վրա, իսկ կոնվենցիայի քարոզով հիմնականում զբաղվում են տխրահռչակ Սորոսի գրասենյակի շահառուները, այսպես ասած Սորոսի վաստակները»,-ասաց Մալյանը։
Նրա խոսքով, իրականում Ստամբուլյան կոնվենցիայի նախնական քարոզչական փուլը ոչ միայն սուտ ու կեղծիք էր, այլև ծաղր՝ բռնության իրական զոհերի նկատմամբ։
«Կոնվենցիայի վավերացմամբ ՀՀ-ի օրենսդրության մեջ առաջին անգամ ամրագրվում է զուգընկեր եզրույթը փոխարինելով ամուսիններ եզրույթին, այսինքն տրանսվիստիտներն ընկնում են այս կոնվենցիայի պաշտպանության տակ որպես զուգընկերներ։ Կենսաբանական սեռ հասկացությունը կոնվենցիայում փոխարինվում է սոցիալական սեռ հասկացությամբ»,-ասաց ՎԵՏՕ-ի ղեկավարը։
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն էլ հայտարարեց, որ բոլորին է հայտնի՝ Ստամբուլյան կոնվենցիան ՀՀ-ի «վզին» փաթաթվում է այլ պատճառներով և իշխանությունները կոնվենցիային կողմ են այլ պատճառներով։
«Ասում են, իբր, ԵԽԽՎ-ն պահանջել է, որ գաղտնի հանդիպում լինի, չհրապարակվի այն։ Չեմ նշում անունը, բայց պաշտոնապես հայտարարում եմ, որ ԱԺ պատգամավորներից մեկն ինձ ասաց. «Մենք ԵԽԽՎ-ին հարցրինք՝ ինչու՞ եք գաղտնի անում, ինչու՞ հրապարակային չի լինում այս ամենը»՝ ԵԽԽՎ պատվիրակներն էլ ասել են, որ Հայաստանի իշխանություններն են ուզել, որ գաղտնի լինի»,-ասաց Սամսոնյանը։
Ակցիայի մասնակիցները Եվրախորհրդի գրասենյակի դիմաց կապույտ ծուխ բաց թողեցին՝ վանկարկելով. «Սորոսի վաստակներին՝ վետո, պետությունը քանդողներին՝ վետո, բանակը քանդողներին՝ վետո…»։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.