ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, որը պաշտոնավավարել է 1999-ից 2016 թվականը, բանավոր համաձայնություն ձեռք բերելով ՊՆ երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատարի եւ նրա խնամու հետ, Վանաձոր համայնքի ավագանու 2010 թվականի հուլիսին կայացած որոշման հիման վրա կեղծ պաշտոնական փաստաթղթեր է կազմել ու իրականացրել է Վանաձորի կեղտաջրերի նախկին մաքրման կայանի օտարման վերաբերյալ ձեւական աճուրդ։ Աճուրդի արդյունքում էլ ընդհանուր 239․347․719 դրամ արժեքով անշարժ գույքը անհամեմատ ցածր՝ 63․234․600 դրամով օտարել է ձեւական աճուրդում հաղթող ճանաչված անձին՝ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 176․113․119 դրամի վնաս։
Ոստիկանությունից հայտնում են, որ բացի այդ, Վանաձորի նախկին քաղաքապետը, ավագանու մեկ այլ որոշմամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կազմակերպել է վերոհիշյալ կայանի շուրջ 295․470․000 դրամ արժողությամբ ստորգետնյա խողովակների ապամոնտաժումը։ Վանաձորի նախկին քաղաքապետին ու նրա եղբորը պատկանող ընկերության մասնաճյուղի առանձնացված ստորաբաժանումում հոկտեմբերի 25-ին հայտնաբերվել են նույն տեսակի, տրամաչափի եւ քանակի խողովակներ, որոնց ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթերը բացակայել են։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաեւ, որ Վանաձորի նախկին քաղաքապետը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, ձեւական աճուրդ է կազմակերպել եւ Լոռվա խճուղու թիվ 18 հասցեի 3900 քմ-ից ավելի տարածքը 5 տարի վարձակալության ժամկետով ամսական ընդամենը 166․155 դրամով տրամադրել է փաստացի իրեն եւ եղբորը պատկանող ընկերությանը՝ 2015 թվականի հունվարի 22-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրով։
Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել եւ ուղարկվել քննչական կոմիտե՝ նախաքննության։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։
- 15:10ՀՔԾ-ն կաշկանդված է. Աննա Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար սպասում են իշխանափոխությա՞ն
- 12:10Սրբապղծություն Կոտայքում․ զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ հափշտակել է 1,5 մլն դրամ
- 11:10Սեյրան Օհանյանը խեղաթյուրել է փաստերը, նրա գրառման բովանդակությունը տարակուսանքի տեղիք է տալիս․Դատախազություն
- 15:10Պատերազմի ժամանակ Արցախից Երեւան է բերել սպառազինություն, այդ թվում 43 «Կալաշնիկով» ինքնաձիգ. ԱԱԾ բացահայտումը
- 15:10ԲԴԽ-ում աշխատանքի անցնելու համար պետք է մեծամասնության կողմից առաջադրվեի
- 13:10ԱԳՆ-ն, ՊՆ-ն, ՏԿԵՆ-ն գաղտնի են պահում, թե քանի բնակավայրում է կատարվելու սահմանազատումը. չեն հերքել եւս 4 մարզում սահմանազատման հնարավորությունը
- 14:10Սուրեն Պապիկյանը Միքայել Մինասյանի «սուտ մատնության» հարցով դիմելու է դատախազություն
- 13:10ՀՀ և Ադրբեջանի քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմը դե ֆակտո չի գործում. ԱԳՆ
- 11:10Համոզվեք, որ դրամահավաքը զինծառայողի բուժման նպատակով չէ. Այրվածքաբանության կենտրոնի կոչը
- 14:28Զոհված զինծառայողների հարազատներին չեն տալիս մահվան վկայականներ
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
11.01.2021 | 15:10
11.01.2021 | 14:10
11.01.2021 | 13:10
11.01.2021 | 12:10
11.01.2021 | 11:10
09.01.2021 | 15:10
09.01.2021 | 14:10
09.01.2021 | 13:10
09.01.2021 | 12:10
09.01.2021 | 11:10
08.01.2021 | 15:10
08.01.2021 | 13:10
08.01.2021 | 12:31
08.01.2021 | 12:10
08.01.2021 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.