Տարբեր երկրների կողմից Թուրքիային զենքի վաճառքի դադարեցումը ոչինչ չի փոխել, քանի որ Թուրքիան ներկա պահին զենքի կարիք չունի, առավելևս, որ զենքի ազատ շուկա կա, և գումար ունենալու դեպքում ցանկացած երկիր կարող է հանգիստ ձեռք բերել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը` անդրադառնալով մի շարք երկրների` Թուրքիային զենքի վաճառքի դադարեցմանը:
Չաքրյանի խոսքով` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը քրդերին այս հարցով դիմել էր դեռևս այս տարվա օգոստոսին, վերջիններս կտրուկ մերժել էին, որովհետև այն ժամանակ ԱՄՆ-ի հետ էին բանակցություններ վարում:
«Ինքնավարություն էին ուզում, և Բաշար Ասադը ինքնավարությունը մերժեց: Նա նույնիսկ զգուշացրել էր, որ եթե քրդերը չհամաձայնեն, Թուրքիան կներխուժի և կոչնչացնի նրանց, Էրդողանն էլ դա է ասում, թե Սիրիայի դեմոկրատական ուժերը ահաբեկչական ուժեր են, պետք է ոչնչացվեն` Թուրքիայի ազգային անվտանգությունն ապահովելու համար, և ոչնչացնում է»,-մեկնաբանեց թուրքագետը:
Վերջինիս խոսքով` Ռուսաստանը ցանկանում է միջնորդ լինել Թուրքիայի և Սիրիայի միջև, ինչն անհասկանալի է: «Ռուսաստանի` Թուրքիային համոզելը, որ Բաշար Ասադի հետ բանակցությունների մեջ մտնի, Սիրիայի ներկայիս իշխանությանը սպառնալու ձև է: Թուրքիան գնացել է Սիրիայի տարածքն է գրավում, Ռուսաստանը գալիս համոզում է, որ Բաշար Ասադը համաձայնի բանակցությունների սեղանի շուրջ նստել»,-ասաց նա:
Թուրքագետի կարծիքով` Սիրիայում տիրող իրավիճակը, հավանաբար, երկար կտևի: «Սիրիայի կառավարական զորքերը շարժվում են հյուսիս, այնտեղ Ռուսաստանի դիրքորոշումն է կարևոր: Չի բացառվում, որ դավաճանի էլ: ԱՄՆ-ն ուզում է հեռացնել Թուրքիային Ռուսաստանից, Ռուսաստանն էլ չի ուզում ավելորդ ճնշում գործադրել, որ Թուրքիան ԱՄՆ-ի «գիրկը չընկնի»: Իրենք մրցակցում են, Թուրքիան էլ դարձել է այդ մրցակցության «կռվախնձորը»: Թուրքիան, այդ հնարավորությունից օգտվելով, կարողանում է և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի միջև խուսանավել: Ամեն դեպքում, շահում է Թուրքիան»,- ամփոփեց Հակոբ Չաքրյանը:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ է սկսել, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «Քրդական աշխատավորական կուսակցության ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին բնակեցնելը:
Հոկտեմբերի 14-ին քրդական խմբավորումները համաձայնության են եկել Սիրիայի իշխանությունների հետ Թուրքիայի հետ սահմանին կառավարական զորքեր տեղակայելու շուրջ: Այս մասին ասվում է քրդական ինքնավարության ներկայացուցիչների հայտարարության մեջ, որը հրապարակել է քրդական Firat գործակալությունը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.