ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Մարտի մեկի» գործով Սահմանադրական կարգը տապալելու գործով մյուս ամբաստանյալները եւ նրանց պաշտպանները հերթական դատական նիստի մեկնարկին մի քանի րոպե կանգնած մնացին՝ այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի գործողությունների դեմ։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը, անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդելու գործով կալանավորված Նարեկ Մութաֆյանի եւ նրան ուղեկցող Սարգիս Օհանջանյանի կալանավորմանը հանդես եկավ հայտարարությամբ:
Խուդոյանն ասաց, որ ՀՀ վարչապետի կողմից արվել է մի արտահայտություն, որը դատավորին հարցեր ուղղելով արել է Նարեկ Մութաֆյանը, արդյունքում վերջինս եւ նրան ուղեկցող Սարգիս Օհանջանյանը կալանավորվել են:
«Այդ իրադարձություններին նախորդել են բոլորին քաջ հայտնի դեպքեր, ՀՀ դատարանների մուտքերի փակում, դատավոր Դավիթ Բալայանի նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրում, ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի նկատմամբ անհարգալից արտահայտությունների եւ ֆիզիկական բռնության կիրառում: Այս դեպքերում դերակատարում ունեցող անձանց գործողություններին չի տրվել համարժեք քրեաիրավական գնահատական: Մինչդեռ, ձեզ կատարված հարցադրումների կապակցությամբ ձեր հաղորդման հիման վրա երկու անձինք կալանավորված են: Այսինքն՝ մենք տեսնւմ ենք հստակ խտրական վերաբերմունք եւ հիմք ընդունելով ԵԽԽՎ 2012 թվականի 1900 բանաձեւը նրանք քաղաքական բատրակյալներ են: Հատկանշնական է, որ խտրական վերաբերմունքով քաղաքական շարժառիթներով ազատազրկումների կենտրոնացում կա հենց ձեր անձի շուրջ, հենց այդ է պատճառը, որը այս հայտարարությունը ուղղվում է ձեզ: Ձեր վարույթում քննվող այս գործով քաղաքական հետանդման են ենթարկվում բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ձեր ներկայացրած հաղորդման հիման վրա են հետապնդվում 2 երիտասարդ: Հորդորում ենք այսուհետ հետեւողական լինել, քաղաքական հետապնդումներին չնպաստելու հարցում իրականացնել արդարադատություն»,-հայտարարեց Խուդոյանը:
Ինչից հետո դահլիճում ներկա գտնվող Քոչարյանի աջակիցները սկսեցին ծափահարել՝ ձեռներում պահելով Նորակ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի լուսանկարները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանն, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել երիտասարդներ, որոնց թվում՝ Նարեկ Մութաֆյանը: Վերջինս մասնակցում էր Շենգավիթի դատարանի դիմաց ի պաշտպանության Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիաներին: Մութաֆյանը, ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:
Տեղի ունեցածից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել եւ հարուցվել քրեական գործ, որով մեղադրյալ են ներգրավվել Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը։ Նրանք մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու մեջ: Դատարանի որոշմամբ տղաների նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.