Իրավական ընթացակարգերում նման սահմանումներ չկան, որ լիազորությունների վայր դնելը թույլ տա խուսափել պատասխանատվությունից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն Գեւորգ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով օրերս Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու միջադեպին։ Նշենք, որ տարածված լուրերի համաձայն՝ Արա Մխիթարյանի ծեծելու միջադեպին մասնակից է եղել նաեւ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Տրդատ Սարգսյանը իր լիազորությունները վայր դնելու հայտարարություն է արել։
«27 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող փոխգնդապետ Արա Մխիթարյանը ենթարկվել է ֆիզիկական բռնության, իսկ դա կատարվել է պետական իշխանություն կրող, համար 1 ղեկավար համարվողի կողմից, որին նշանակել է ՀՀ վարչապետը: Նման անձին, ֆիզիկայի օրենքներին դեմ է, որ ոմն մեկը կարողանա մեկ հարվածով այդպիսի վիճակի հասցնել։ Դա գործի քննությունը կպարզի, բայց բժշկական ախտորոշման մեջ ստացած մարմնական վնասվածքների բնույթի եւ ծանրության աստիճանի վերաբերյալ մեզ տալիս են անհրաժեշտ հիմքեր՝ պնդելու, որ Արա Մխիթարյանի վերաբերյալ նրա հանդեպ տեղի է ունեցել ոչ թե մեկ հարվածի, այլ, մեկից ավելի։ Աշխարհը փոքր է, եւ շատ արագ տեղեկությունները տարածվում են, եւ ոչ մեկ թող չփորձի հանկարծ սեփական արածը բարդել մեկ այլ անձի վրա, որովհետեւ ուշ թե շուտ դա պարզվելու է։ Թող պարտավորված լինեն այն անձինք, ովքեր ներկայացնում են պետական իշխանությունը»,- ասաց Հովհաննիսյանը։
Անդրադառնալով Վայոց Ձորի մարզպետի լիազորությունները վայր դնելուն՝ ասաց. «Այլ բան չէր կարող լինել, քան լիազորությունները վայր դնելը։ Պետք է լինի բողոքի ակցիա՞… հարգելի Կառավարություն, հարգելի վարչապետ, չէ՞ որ կա պետական բյուջեից սնվող իրավապահ համակարգ, բայց այսօր քանի բողոքի ակցիա չի լինում հարցը լուծում չի ստանում։ Այստեղից հետեւություն ենք անում, որ պարոն վարչապետ դուք ենթարկված եք տեղեկատվական բլոկադայում, այն տեղեկությունները, որ առաջին դեմքից պետք է հասնեին ձեզ, հասնում են ձեզ այլ կոնտեքստով։ Դրա համար էլ ձեր որոշումները դուք կայացնում եք մի փոքր ուշացումով»։
Հարցին՝ արդյոք Վայոց Ձորի մարզպետի լիազորությունները վայր դնելը կարող է թույլ տալ նրան խուսափել պատասխանատվությունից, Հովհաննիսյանն ասաց. «Իրավական ընթացակարգերում նման սահմանումներ չկան, որ լիազորությունների վայր դնելը թույլ տա խուսափել պատասխանատվությունից։
Հովհաննիսյանն ասաց, որ մարզպետի մերձավորներից մեկը՝ նրա օգնականը, այդ դեպքից հետո օգտագործելով պետության կողմից ֆինանսավորվող հեռախոսը, զանգահարում է եւ անում հաշտության առաջակ. «Եղբայր, դու հաշտարար դատարա՞նն ես, գնա քո գործառույթները կատարի։ Հակադարձը լինում է այսպես՝ տվյալ անձանցով զբաղվում են իրավապահ մարմինները, իհարկե, այս պահին ոչ արդյունավետ։ Մեր զինակից ընկեր Արա Մխիթարյանի նկատմամբ կիրառվել են մեկից ավելի հարվածներ։ Արդեն իսկ խոսվում է այդ ամենին մարզպետի եւ նրա հետ կառավարման առաջին գծում գտնվող անձանց մասին, իսկ այն, որ մարզպետը վայր է դրել մանդատը գալիս է ապացուցելու այն, որ մինչեւ բողոքի ակցիա չեն անցկացնում, որեւէ հարց չի լուծվում»։
Հովհաննիսյանը նշեց, որ Արա Մխիթարյանի հարցով արդեն միջնորդություններ է ներկայացրել իրավապահ մարմիններին, մշտապես կապի մեջ է նրա հոր հետ եւ լինելու է հետեւողական խնդրի բացահայտման ուղղությամբ։
Հարցին՝ արդյոք ինքը մտավախություն ունի, որ Արա Մխիթարյանի գործը կարող են կարճել, Հովհաննիսյանն ասաց. «Ես համոզված եմ դրանում, քանի որ իմ հետ կապված դեպքով եւս նման խնդիր կա։ Կան իրական ռիսկեր, որ վերարտադրման պրոցեսում, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ մի շարք գործոններում ուղղակի այլ բան արձանագրվի, քան ասվել է օպերատիվ կառավարման կենտրոն կատարված ահազանգի ժամանակ»։
Հովհաննիսյանը պատմեց, որ մայիսի 16-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հովանավորությամբ նշանակվել է Մրգաշեն համայնքի կառավարման խորհրդի անդամ, սակայն նա չի եղել այդ համայնքի բնակիչ։ Հովհաննիսյանը «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի անունից գրություն է ուղարկել ԿԳՆ, որ նախարարությունը հիմնավորի, թե ինչպես է մարզպետի եղբայրը ընտրվել համայնքի կառավարման խորհրդի անդամ. «Եվ եկավ պատասխան՝ չափորոշիչներ չկան, ում ուզենք կնշանակենք»։
Նա հավելեց, որ իր գրություններից հետո Ռոմանոս Պետրոսյանն ու եղբայրը անընդհատ փորձել են հաշտության եզրեր գտնել, բայց ինքը մերժել է. «Դրանից հետո պատահաբար հանդիպում է լինում եւ մարզպետի կողմից բռնություն է կատարվում իմ նկատմամբ, եթե վերլուծենք, նմանվում է Վայոց ձորի դեպքին, որովհետեւ ես եւս զինծառայող սպա եմ։ Կոնկրետ իմ մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարան եմ պատրաստ դիմել, որ շատ ղեկավարներ տեղեկանան՝ համակարգը, ցավոք սրտի, աշխատում է հին մեթոդներով։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.