Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հեղափոխությունը խժռում է իր զավակերին, թե՞…
Իշխանության ներկայացուցիչները չեն դադարում մեկնաբանել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի աղմկահարույց հրաժարականները… Որքան կարելի է կռահել, իշխանությունները սարսափելի նեղսրտած են պարոն Վանեցյանի հրաժարականի հետ կապված հայտարարությունից և չեն կարողանում այն «մարսել»…
Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ Գյումրիում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, մեկնաբանելով երկու ուժայինների հրաժարականը, հայտարարել է. «ՀՀ վարչապետը, բավարարված չլինելով իր երկու գեներալների աշխատանքով, նրանց ազատել է աշխատանքից: Միայն գործընկերային, հարգալից դրդապատճառներով առաջարկվել է այդ ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումի տեսքով, ինչը բավականին նորմալ է: Այստեղ որևէ շահարկման, էլ չեմ ասում՝ իշխանության սասանման, պառակտման մասին խոսք չկա և չի կարող լինել…»… Անդրադառնալով պարոն Վանեցյանի հայտարարությանը` պարոն Միրզոյանը նշել է. «Ազատ գեղագրության ոճի հայտարարությունները վայել չեն ԱԱԾ տնօրենին»…
Պարոն Միրզոյանի ջղաձիգ այս մեկնաբանությունը ցույց է տալիս, որ իշխանությունները կամ մինչև վերջ փորձում են «խժռել» իրենց զավակներին, կամ էլ ինչ-որ սցենար են մշակել ու փորձում են դա կյանքի կոչել…
Հետաքրքիր է, պարոն վարչապետն այս վերջին երկու ամսում էր հասկացել, որ իր ուժայինները լավ չէին աշխատում… Ստացվում է, որ ընդամենը հուլիսի 5-ին Փաշինյանի կողմից գեներալի կոչման արժանացած Վանեցյանը և Օսիպյանը հիմա նոր են բացահայտել իրենց «վատ» կողմերը… Բացի այդ, պարոնայք Վանեցյանի և Օսիպյանի հրաժարականներից մոտ մեկ ամիս առաջ արդեն Երևանում լուրեր էին պտտվում, որ երկուսն էլ հրաժարականի դիմումներ են գրել և իրենք չեն ցանկանում աշխատել Փաշինյանի հետ… Որոշ ԶԼՄ-ներ նույնիսկ մանրամասն ներկայացրել էին, թե որտեղ են բարիշել Փաշինյանն ու Վանեցյանը… Սակայն, ինչպես իրադարձությունները ցույց տվեցին, այդ «բարիշելը» շատ կարճ տևեց… Օսիպյանի և հատկապես Վանեցյանի հրաժարականների շուրջ ՀՀ ԱԺ նախագահի ջղաձիգ մեկնաբանությունից երևում է, որ Փաշինյանը փորձում է պատասխանել Վանեցյանին՝ վերջինիս ներկայացնելով ոչ պրոֆեսիոնալ և խղճուկ, որին խղճացել է և չի վռնդել աշխատանքից, այլ դիմում գրել է տվել…
Չի բացառվում նաև, որ Արթուր Վանեցյանի հրաժարականը ինչ-որ պայմանավորվածության արդյունք է Փաշինյանի, Վանեցյանի և նրանց սատարողների միջև, որի համաձայն Վանեցյանն «աղմուկով» հեռանում է ԱԱԾ տնօրենի պաշտոնից և կարճ ժամանակ անց մտնում է ակտիվ քաղաքականություն՝ ձևավորելով սեփական կուսակցությունը և իր շուրջ է համախմբում այն ուժերին և զանգվածին, ովքեր չեն ցանկանում նախկինների վերադարձը, բայց և դժգոհ են Փաշինյանի իշխանությունից… Այս 1,6 տարվա ընթացքում Փաշինյանի «դաբռոյով» հասարակությանը բացարձակ անծանոթ Վանեցյանը դարձավ «աստղ» և իշխանությունների կողմից «ռոբինհուդյան» PR-ի շնորհիվ ԱԱԾ արդեն նախկին տնօրենը բավականին լավ վարկանիշ ունի հասարակության մեջ և կարող է իր շուրջը թիմ ձևավորել և մտնել ակտիվ քաղաքականություն, հատկապես, երբ հետհեղափոխական Հայաստանում ընդդիմության հարթակում գործող ուժերը բավականին թույլ են…
Եթե այս վարկածը ճիշտ է, ապա կարելի է ասել, որ պարոն Փաշինյանը ոչնչով չի տարբերվում նախորդներից, ովքեր ևս սիրում էին իրենց «սեփական» ընդդիմությունն ունենալ ու այդպիսով վերահսկել նոր ընդդիմադիր զանգվածի մի զգալի մասը և մանիպուլյացիաների միջոցով նրա էներգիան ուղղել ցանկալի նպատակներով…»:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.