Հեմանգիոման անոթային ծագման բնածին բարորակ ուռուցք է, որը հանդիպում է նորածին երեխաների 10-12 տոկոսի մոտ: Այն կարող է մեծանալ, աճել, տարածվել, բայց բարեբախտաբար չարորակացում գործնականում չի լինում: Իհարկե սա չի նշանակում, որ անհրաժեշտ չէ, որ երեխան լինի բժշկական հսկողության տակ: «Հեմանգիոմային առնչված ծնողները չգիտեն ում դիմել, — ասում է Վլ. Ավագյանի անվան բուժկենտրոնի Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Տիգրան Քամալյանը,- անոթային վիրաբույժնե՞րին, քանի որ դա անոթային ուռուցք է, ուռուցքաբաննե՞րին, քանի որ դա ամեն դեպքում գոյացություն է, թե՞ միկրովիրաբույժներին, քանի որ նաև կոսմետիկ խնդիր է:
Արդյունքում բոլոր այս մասնագետներն էլ զբաղվում են դրանով»: Այս խնդիրն առավել հաճախ հանդիպում է աղջիկների մոտ, հատկապես վաղաժամ ծնված, թերհաս և թերքաշ նորածինների մոտ: Հեմանգիոմաները տարբեր տեղակայումներ ունեն՝ տարբեր օրգանների վրա, մաշկի և լորձաթաղանթների տարբեր հատվածներում:
Այն կյանքի առաջին տարում ինքնուրույն հետ զարգանալու հակում ունի: Ուստի մինչեւ երեխայի 6-7 ամսականը ցանկալի է պարզապես սպասել: Եթե այն նահանջ չապրի, հարցը լուծել է պետք: Ինֆանտիլ հեմանգիոմաների մեծամասնությունը կարելի է ախտորոշել անամնեզի (ինչ գործոնների հետ է հիվանդը կապում տվյալ հիվանդությունը, ինչ հետազոտություններ և ինչ բուժում է անցկացվել, ինչպիսին են արդյունքները) կամ արտաքին զննման միջոցով:
Հազվադեպ դեպքերում ախտորոշումը հաստատելու համար անհրաժեշտ է լինում կատարել ռադիոլոգիական քննություն՝ դուպլեքս-ՈւՁՀ, մագնիսո-ռենզոնանսային տոմոգրաֆիա, բջջաբանական և հյուսվածքաբանական քննություն: Ի դեպ այս բոլոր հետազոտությունները անցնելու և Ձեր փոքրիկի հետագա առողջությունը ապահովագրելու համար կարող եք դիմել Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոն: Տիգրան Քամալյանը շեշտում է, որ չնայած այն սպառնալիք չէ մարդու կյանքի ու առողջության համար, սակայն հաճախ կարող է ճնշել հարակից օրգաններին, հետևաբար բժշկական միջամտության կարիք կլինի: Oրինակ՝ եթե աճել է հարականջային թքագեղձում, ակնակապիճում, ակնագնդի մոտ, խանգարում է տարբեր օրգանների զարգացմանն ու նորմալ աճին, պետք է մտածել այն բուժելու մասին: Հեմանգիոմաների հեռացման համար դասական վիրաբուժությունից բացի կիրառում են նաև լազերային թերապիա, կրիոթերապիա (սառեցում), այժմ նաև դեղորայքային միջոցներ:
Կենտրոնի Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Տիգրան Քամալյան նշում է, որ իրենք մեծաթիվ նման դեպքերի հետ են առնչվել, անգամ եղել է դեպք, երբ ուռուցքը բավականին մեծ էր, սակայն իրենց բուժումների արդյունքում գլխաչափ ուռուցքը փոքրացել է մինչև զարմանալի չափերի: Բայց վերջին շրջանում հեմանգիոմաներն ավելի ու ավելի հաճախ ու արդյունավետորեն սկսել են բուժել դեղորայքի միջոցով: Այս մեթոդը հայտնաբերվել է պատահաբար սրտի բնածին արատ ունեցող երեխաներին բուժելու ընթացքում, երբ նկատել են, որ հեմանգիոման կիրառվող դեղերի ազդեցությամբ հետ է զարգացել, ու սկսել են կիրառել անհրաժեշտության դեպքում նաև առողջ երեխաների հեմանգիոմաների բուժման համար:
«Որպես կանոն հեմանգիոմաները իրենց հանդեպ գերուշադրություն չեն պահանջում, սակայն դրանք պետք է վերահսկվեն: Կա մեկ վտանգ,- նշում է Տիգրան Քամալյանը, եթե հեմանգիոման հաճախակի վնասվում և արյունահոսում է, այն պետք է հեռացվի: Իսկ երբ գոյացությունը մեծանում է կամ փոխում է գույնը անհապաղ պետք է դիմել բժիշկ մասնագետին»:
- 15:10Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստանին, ինչ Ադրբեջանինն է՝ անցել է Ադրբեջանին
- 13:10Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ
- 14:10Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է
- 13:10Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
- 12:10Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան
- 11:10Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առաջնորդների կալանքը
- 11:10Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահմանային անցակետը կփակվի. Բորտնիկով
- 14:10Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը
- 12:10Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին
- 11:10Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիելյան
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
10.05.2024 | 12:09
10.05.2024 | 11:23
09.05.2024 | 15:10
09.05.2024 | 14:10
09.05.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.