Ռուսական ԶԼՄ-ները լայնորեն մեկնաբանել են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների բողոքի ակցիան։
Այսպես, ՏԱՍՍ-ը նշում է, որ մասնակիցներն իրենց հետ բերել են նախկին առաջնորդի լուսանկարները, նրանք վանկարկել են նրա ազատ արձակումը պահանջող կարգախոսներ։ «Սահմանադրական դատարանը, ըստ էության, վճռել է, որ ձերբակալության ժամանակ խախտվել են անձնական ազատության Ռոբերտ Քոչարյանի իրավունքները։ Դա նշանակում է, որ նա պետք է անհապաղ ազատ արձակվի։ Մենք պահանջում ենք, որ այդ իրավաբանական ֆարսը հենց այսօր վերջանա, իսկ նախագահ Քոչարյանը ազատ արձակվի»,- հայտարարել է ցույցի նախաձեռնողներից ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը։
«Մենք դիմում ենք դատավոր Աննա Դանիբեկյանին (Քոչարյանի գործով դատավոր)։ Դուք պարտավոր եք անհապաղ հրավիրել նիստ եւ ազատ արձակել նախագահ Քոչարյանին։ Մենք վստահ ենք, որ դուք կընդունեք այդպիսի որոշում, այլապես անազատության մեջ Քոչարյանի յուրաքանչյուր րոպեն կհակասի Հայաստանի օրենքներին եւ ՍԴ-ի որոշմանը»,- Գագիկ Բաղդասարյանին է մեջբերում ՌԻԱ Նովոստի-ն։ Նա նշել է, որ ցույցի մասնակիցները դատավորից պահանջում են երկրի նախկին ղեկավարին ազատել երկուշաբթի օրը՝ չսպասելով սեպտեմբերի 12-ին կայանալիք դատական նիստին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին ՀՀ ՍԴ-ն Քոչարյանի գործով մեղադրանքների կետերը համարել էր Սահմանադրությանն անահամապատասխան։ Դատարանը 35-րդ հոդվածով քրեական գործի հարուցումը եւ քրեական հետապնդումը պաշտոնատար անձանց հանդեպ, որոնք ունեն անձեռնմխելիության իրավունք, համարել էր Սահմանադրության 27 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61 հոդվածի 1-ին մասին, 63 հոդվածի 1-ին մասին եւ 78 հոդվածին հակասող, ինչի հետ կապված՝ նախկին նախագահի փաստաբանները համարում են, որ նա պետք է ազատ արձակվի։
Նշենք, որ Քոչարյանը մեղադրվում է «սահմանադրական կարգը խախտելու» եւ հատկապես խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ։
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.