Բոլորս էլ գիտենք, որ առողջությունը պահպանելն ավելի հեշտ է, քան բուժելը: Մեր օրգանիզմը պարբերաբար հավելյալ միկրոէլեմենտների և վիտամինների կարիք է ունենում, և եթե ժամանակին չենք լրացնում դրանք, ապա բախվում ենք առողջական խնդիրների հետ: Այդ կարևորագույն հարցում մեզ օգնության է գալիս ԻՄՄՈՒՆՈՖԱՐՄ ընկերությունը, որը ներկայացնում է ամբողջ ընտանիքի առողջության պահպանման բնական բանաձև` օգտակար հավելումներ սննդակարգում: Դրանք ողջ աշխարհում իրենց թերապևտիկ էֆեկտիվության և օրգանիզմի կողմից հեշտ յուրացման շնորհիվ հայտնի` գերմանական VitanePharma, չեխական Dr. Muller, լատվիական Solepharm և իտալական LogusPharma ընկերությունների պրեպարատներն են, որոնք անվնաս են, քանի որ արտադրանքի հիմքում բույսեր են, ծաղիկներ ու բնական յուղեր: Բնական բաղադրիչիներ պարունակող այս սննդային հավելումները բաց են թողնվում առանց դեղատոմսի և վաճառվում են բոլոր դեղատներում: Պրեպարատներն արտադրվում են GMP՝ Good Manufacturing Practice միջազգային ստանդարտներով, ինչն էլ արտադրանքի բարձր որակի երաշխիքն է:
Գաստրոէնտերոլոգիա, գինեկոլոգիա, թոքաբանություն, ընդանուր թերապիա և մանկաբուժություն. ահա այն լայն սպեկտորը, որը ներկայացնում է «Իմմունոֆարմ» ընկերությունը:
Վիտամինները կենսական նշանակություն ունեն մեր համար, սակայն ժամանակի ընթացքում դրանք դուրս են գալիս օրգանիզմից, իսկ սննդի միջոցով չեն լրացվում: «Իմմունոֆարմը» ներկայացնում է CalciCareմիկրոէլեմենտները մեծերի և փոքրերի համար: Կալցիումի կարիք ունեն հատկապես հղի կանայք, կերակրող մայրերն ու ակտիվ աճի շրջանում գտնվող երեխաները: Իսկ տարեց մարդկանց մոտ կալցիումի անբավարարությունը հաճախ առաջացնում է օստեոպորոզ: 50- 55 տարեկանից հետո օրգանիզմը սկսում է ինտենսիվորեն կալցիում կորցնել, և եթե երկար ժամանակ անտեսվում է այս խնդիրը, ապա վնասվում են ոչ միայն ատամները, մաշկը, մազերը և եղունգները, այլև մեծանում է լուրջ հիվանդությունների առաջացման ռիսկը, անգամ նվազում կյանքի տևողությունը: Առողջ իմունային համակարգ ունենալու համար, ձեր օրգանիզմի կալցիումի պակասը կօգնի լրացնել CalciCare-ը` դեղահատերի միջոցով, որոնք բաց են թողնվում առանց դեղատոմսի:
Յուրաքանչյուր մայր ցանկանում է, որ իր երեխան առողջ լինի, իսկ առանց վիտամինների և օգտակար տարրերի դա հնարավոր չէ: Փոքրիկների օրգանիզմում A, C, D վիտամինների պակասը կարող եք լրացնել«Իմմունոֆարմ» ընկերության առաջարկած, 0-10 տարեկան երեխաների համար նախատեսված «Kids plus» վիտամինային կոմպլեքսով: Պրեպարատը` հաճախակի հիվանդացող երեխաների համար է, քանի որ բարձրացնում է իմունիտետը, և այն փոքրիկների` ովքեր քաշով, հասակով և մտավոր ունակություններով զիջում են հասակակիցներին: «Kids plus» բնական բաղադրիչներ պարունակող վիտամինային կոմպլեքսը ներկայացված է բոլոր դեղատներում: Այն հեշտ է և հարմար կիրառության մեջ` ունի չափիչ կափարիչ-կաթոցիկներ (պիպետկա), որի մեջ էլ միանգամից հավաքվում են կաթիլները: «Kids plus»-ը կօգնի ձեզ առողջ բալիկ մեծացնելու հարցում:
Անհանգիստ, լացող բալիկ և շփոթված մայրիկ. ծանոթ իրավիճակ նորածին ունեցող ընտանիքում: Գրեթե միշտ պատճառը նույնն է`գազիկներ: Աղեխիթերը կամ գազիկները արտահայտվում են առողջ նորածնի մոտ հաճախակի կրկնվող երկարատև և ուժեղ լացի էպիզոդներով, որոնք սովորաբար սկսվում են երեկոյան կամ գիշերային ժամերին: «Իմմունոֆարմ» ընկերությունը հայկական շուկա է ներմուծել ԿոլիկԻզ (ColicEz) բնական պրեպարատը, որը գազիկների վերացման բոլոր հայտնի միջոցների եզակի համադրություն է. ColicEz—ի բաղադրիչներն են սիմետիկոնը, սամիթի ևֆենխելի յուղերը, որոնք նպաստում են աղիքների կծկողականության ֆունկցիայի բարձրացմանը, ինչի շնորհիվ գազիկներն ավելի հեշտ են դուրս գալիս փոքրիկի օրգանիզմից: Գազիկների համար նախատեսված ColicEzբնական պրեպարատը կարելի է օգտագործել երեխայի ծննդյան առաջին իսկ օրվանից: ColicEz—ը արդյունավետ միջոց է և’ աղիքների կծկողականությանդիսֆունկցիայի, և’ փորկապության դեպքում: ColicEz բնական պրեպարատը կարող է նաև մայրիկն օգտագործել` ֆենխելը խթանում է կաթնարտադրությունը:
Իսկ երբ երեխաները սկսում են դպրոց հաճախել և բողոքել գլխացավերից ուգլխապտույտից` մասնավորապես տնային առաջադրանքները կատարելու ժամանակ, ծնողները կարծում են, որ երեխան խուսափում է դասերը սովորել և պատճառ է փնտրում: Սակայն, սրանք տեսողական խնդիրների նախանշաններ են, որոնք առաջանում են աչքերի գերլարումից:«Իմմունոֆարմը» ներկայացնում է գերմանական արտադրության TRIVISION բնական դեղապատիճը` նախատեսված 12 տարեկանից բարձր մարդկանց համար: Բնական հակաօքսիդանտներ` լյուտեին և զեաքսանտին, բետա-կարոտին, ձկան յուղ, հապալասենու պտուղների հանուկ, վիտամիններ B1, B2,B6, B12, C, E, ցինկ, ֆոլաթթու. տեսողության համար անհրաժեշտ այս բոլոր վիտամինները զետեղված են TRIVISION բնական դեղահատի մեկ պատիճում:Պրեպարատը պահպանում է աչքը, սնուցում, լավացնում արյան շրջանառությունը: Այն հարմար է ինչպես աչքերի հոգնածությունը, կարմրությունը, չորությունը անցկացնելու, այնպես էլ տեսողական տարբեր խնդիրներ ունեցող անձանց և հետվիրահատական շրջանում ապաքինման պրոցեսն արագացնելու համար: Այնպես որ, մի անտեսեք երեխայի բողոքը և, ինչու չէ, օգտագործեք նաև դուք, աչքի լույսը` աչքի լույսի պես պահելու համար:
Ի դեպ, «Իմմունոֆարմ» ընկերության առաջարկած` բնական բաղադրիչներ պարունակող այս պրեպարատները բավական մատչելի են, ներկայացված են բոլոր դեղատներում և վաճառվում են առանց դեղատոմսի:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.