2019թ-ի օգոստոսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 218 հոդված, որոնցից 95-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 121-ը՝ չեզոք։
Թեև «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում անընդհատ խոսվում է, որ նոր աղբատար մեքենաներ են բերվել և քաղաքի մաքրությունը շուտով կբարելավվի՝ այնուամենայնիվ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շարունակում է մնալ քննադատությունների կիզակետում։
Դերասան Սարգիս Գրիգորյանը նույնպես անդրադարձել է քաղաքապետին և ասել է, որ ցավում է, որ իր ընկեր և դերասան Հայկ Մարությանը չի շարունակում զբաղվել դերասանական արվեստով. «Իմ շատ լավ ընկեր, հրաշալի դերասան Հայկ Մարությանը համապատասխան կրթություն և գիտակցություն չունի` ստանձնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը»։
Ըստ լրատվականների՝ Ամուլսարի խնդրի պատճառով Հայկ Մարությանը կարող է հրաժարական տալ։ Քաղաքապետը դեռևս որևէ կարծիք չի հայտնել հանքի շահագործման մասին և դա ենթադրությունների հիմք է հանդիսացել, որ պարոն Մարությանը գուցե համաձայն չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հասարակական շրջանակների տպավորությամբ՝ Հայկ Մարությանը դավաճանել է ժողովրդին և երբեմնի ակտիվիստ քաղաքապետը, որը տարբեր սոցիալական հարցերի դեպքում ժողովրդի կողքին էր, այժմ լռում է։
Ժամանակին Տարոն Մարգարյանի վրա փորձում էին կոյուղաջուր լցնել «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամները, այդ պրակտիկան թերևս չի վերացել և արդեն նախկին ավագանու անդամ Սոնա Աղեկյանը հավաքել էր Աղյուսագործների փողոցի բնակիչների կոյուղաջուրը և դույլով բերել էր քաղաքապետարան, որպեսզի փոխանցի քաղաքապետին։
Շարունակում են հասարակական դժգոհություններ հնչել նաև աղբահանության հետ կապված։ Ըստ լրատվականների՝ հարցն այնքան օրհասական է դարձել, որ խնդրին արդեն իսկ միջամտում է վարչապետը։ Նիկոլ Փաշինյան-Հայկ Մարության հանդիպումն էլ որակվել է որպես շոու։ Ըստ մամուլի մեկ այլ հրապարակման՝ վարչապետը հասկացել է, որ Հայկ Մարությանը որոշ հարցերում խաբում է։
Սոցիալական ցանցում սկսել են համեմատականներ անցկացվել կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանի և Հայկ Մարությանի միջև, նշվում է, որ Վիկտոր Մնացականյանն ավելի գործունյա է։
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.