Ադրբեջանը վերջին շրջանում կարծես հատուկ նշանառության տակ է առել Հայաստանի Հանրապետությունը: Երեկ ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագծին հակառակորդի կրակոցից սպանվել է ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, նախօրեին այս հատվածում հակառակորդի կրակոցից վիրավորվել էր հայ զինծառայող, իսկ մի քանի օր առաջ էլ հայկական բնակավայրի վրա կրակել էին Նախիջևանից:
Ի՞նչ նպատակ է հետապնդում Բաքուն այս գործողություններով: Այս հարցն ուղղեցինք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթև Հայրապետյանին:
Ըստ նրա՝ Ադրբեջանի այս ակտիվացումը հաջորդեց հատկապես այն հայտարարությանը, որ Արցախի և Հայաստանի միջև նոր ճանապարհ է կառուցվելու, նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից սպառնալիք հնչեց, թե այսուհետ ամբողջ պատասխանատվությունը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա է:
Սակայն, Տ.Հայրապետյանի խոսքով, լարվածությունը ժամանակ առ ժամանակ նկատվում է, և Ադրբեջանը մշտապես է առիթ փնտրում սադրանքների գնալու համար:
«Ադրբեջանում բավականին հետաքրքիր տրամադրություններ են և, ընդհանուր առմամբ, եթե հետևում ենք թե՛ ընդդիմադիր մամուլում, թե՛ սոցցանցերում ծավալվող քննարկումներին, մի կողմից՝ իրենք քննադատում են Ալիևի վարած քաղաքականությունն այն առումով, որ նախկինում էլ որևէ բան չէր կարողանում փոխել, բայց գոնե խոսում էր, իսկ հիմա անգամ չի խոսում, ինչ-որ խաղաղության քարոզ է սկսել, և դա սուր քննադատության է արժանանում:
Անգամ սոցիալական բնույթի ինչ-որ փոփոխություններ դիտակվում են՝ որպես բանակցային գործընթացում ձախողումների գրանցման քողարկում: Նաև խոսում են, որ ժողովրդավարական Հայաստանի ֆոնին ավտորիտար Ադրբեջանը գնալով կորուստներ է տալիս, իսկ Հայաստանը ժողովրդավարական փոփոխություններից հետո ձեռք բերած կապիտալը վերածում է դիվիդենտների Արցախի հարցում:
Այսպիսի մոտեցումներ կան Ադրբեջանում, և իրականում ճնշում կա, այսինքն՝ իշխանությունների համար բավականին բարդ իրավիճակ է, բայց, միևնույն ժամանակ, ինչպես իրենց պաշտպանության նախարարն էր հայտարարել, միջազգային իրավիճակը թույլ չի տալիս իրենց գնալ ռազմական գործողությունների վերսկսկման: Ես կարծում եմ՝ Ադրբեջանն իրականում բնավ չի պատրաստվում արագորեն անցում կատարել և խաղաղասիրության մասին խոսել, շատ հեռու է նման գործելաոճից, ուղղակի այս պահին միջազգային և ներքին որոշ գործընթացների պատճառով ինքը սահմանափակված է»,- ասաց Տ.Հայրապետյանը:
Նրա կարծիքով՝ երբ խոսվում է մթնոլորտի առողջացման մասին, ցանկացած սադրանք կարող է ներկայացվել՝ որպես դրա խախտում, ինչի ականատեսը եղանք նախկինում, երբ մինչև Վաշինգտոնյան հանդիպումը լարվածությունը մեծացել էր, իսկ արտգործնախարարների հանդիպումից հետո կրկին որոշակի, քիչ թե շատ հարաբերական կայունության փուլ հաստատվեց:
Այժմ, ըստ նրա, Ադրբեջանը ճանապարհի կառուցման մասին այս հայտարարությունն է փորձում օգտագործել ու հերթական անգամ Հայաստանին մեղադրել.
«Սակայն ճանապարհի շինարարությունը կապված է հենց այն հումանիտար միջոցառումների հետ, որոնց մասին շարունակ խոսվում է, այդ թվում՝ մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքի հետ: Եվ դա օգտագործել՝ որպես առիթ սադրանքի գնալու, անհեթեթություն է»:
Դիտարկմանը, որ, փաստորեն, Դուշանբե և Դուշանբե 2 պայմանավորվածությունները կարելի է տապալված համարել, չնայած Նիկոլ Փաշինյանը վերջերս կրկին հայտարարեց, որ ուղիղ կապը գործում է, Տ.Հայրապետյանը պատասխանեց. «Իրականում ես վստահ եմ, որ ուղիղ կապը գործում է, քննարկում են, և հետագայում էլ, երբ հանդիպում լինի, այս հարցերը կքննարկվեն: Բայց նման գործելաոճը որևէ օգուտ չի կարող բերել Ադրբեջանին: Հակառակը, դա նպաստում է, որ մենք հերթական անգամ ցույց տանք միջազգային հանրությանը, որ այն խաղաղության խոսքը, որի դիսկուրսընուզում ենք ծավալել, աշխատող չէ՝ Ադրբեջանի վարած քաղաքականության հետևանքով:
Որևէ դիվիդենտ Ադրբեջանն այս քայլերով չի կարող շահել: Ընդհակառակը, ուղղակի իր ներքին լարված իրավիճակը, այնտեղ ծավալվող քննարկումներն իրեն հարկադրում են շարունակ պատրվակ փնտրել: Ավելին՝ առաջիկա ամիսներին կտեսնենք այլ ծավալումներ, որովհետև ներքաղաքական պրոցեսները սկսելու են փոքր-ինչ ակտիվանալ: Եվ դա իր անդրադարձը կունենա»:
Տ.Հայրապետյանի կարծիքով՝ Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն արտակարգ կարգով կանցկացվեն, ինչպես նախագահական ընտրություններն արտահերթ արեցին: Նրա դիտարկմանմբ՝ այնտեղ բոլոր քաղաքական ուժերը՝ իշխանական թե ընդդիմադիր, պատրաստվում են արտահերթ ընտրությունների, օրինակ՝ թոշակների և աշխատավարձերի բարձրացում եղավ, որը շատ հանկարծակի էր, և իրենց մոտ շատ փորձագետներ խոսում են, որ դա ընտրություններից առաջ արվող քայլեր են, թեև ժամանակագրական առումով դա հաջորդեց ՀՀ-ում թոշակների ու աշխատավարձերի բարձրացմանը, այսինքն՝ իրենք բավականին փոխազդվում են մեզ մոտ զարգացումներից:
«Եթե այս լարվածությունը, այս գործելաոճը շարունակվի, առաջիկայում խորհրդարանական դիվանագիտության առումով անարձագանք չենք թողնելու, բարձրաձայնելու ենք այս մասին, որովհետև եթե խաղաղության մասին երկխոսություն, զրույց ենք ուզում ծավալել, մենք չենք կարող դա անել այն պահին, երբ սահմանում շարունակում ենք զոհեր ունենալ: Ինչպես նախարարն է բազմիցս հայտարարել, մենք չենք բանակցելու, երբ ատրճանակը մեր ճակատին է պարզած»,- հավելեց Տ.Հայրապետյանը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.