Սեպտեմբերի 1-ից Ադրբեջանը պատրաստվում է Թուրքիայի հետ չեղարկել վիզային ռեժիմը, մինչդեռ Թուրքիան Ադրբեջանի հետ վիզան վերացրել էր 2007 թվականին, ըստ որի՝ Ադրբեջանի քաղաքացիներն այդ երկրի տարածքում կարող էին մնալ 30 օր։ Վիզայի չեղարկումից հետո նույնքան ժամկետով էլ Թուրքիայի քաղաքացիները կարող են մնալ Ադրբեջանի տարածքում։
Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով երկու երկրների միջև վիզաների չեղարկմանը, նկատեց՝ առանց վիզաների վերացման էլ Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիները փոխադարձ այցերի հետ կապված երբևէ խնդիրներ չեն ունեցել, քանի որ վիզային ռեժիմը չափազանց ազատականացված էր։
«Թուրքիայի և Ադրբեջանի փոխհամագործակցությունը բոլոր ոլորտներում թույլ է տալիս եզրակացնել, որ երկու երկրների հարաբերությունները բարձր դաշնակցային հարաբերությունների մակարդակին են։ Ինչ վերաբերում է վիզայի հետ կապված որոշակի սահմանափակումներին, ապա Թուրքիան մեծ ու բազմազգ պետություն է, որի պարագայում Ադրբեջանը կարիք ուներ որոշ չափով հետևել իր երկրի ելք ու մուտքին՝ ունենալով որոշակի մտավախություններ ժողովրդագրության, տնտեսության հետ կապված։ Բայց այսօր, ելնելով իրենց ընդհանուր շահերից, Ադրբեջանը գնաց այդ քայլին, երկու երկրների շահերը համընկնում են՝ ինչպես իրանական հարցում, այնպես էլ՝ այլ ոլորտներում, այդ թվում՝ Հայաստանի ու Արցախի հարցերում»,- ասաց ադրբեջանագետը։
Նրա խոսքով՝ ժամանակին Թուրքիան ուղղակիորեն ներգրավված էր Արցախի հակամարտության մեջ, և այսօր վիզայի չեղարկումից չպետք է զարմանալ, քանի որ նրանց համագործակցությունն ունի հեռահար նպատակներ տարածաշրջանում։
Ինչ վերաբերում է դրա հետ կապված վտանգներին՝ Գրիգորի Այվազյանը նշեց, որ այսօր թուրք-ադրբեջանական տանդեմն ակտիվ գործողություններ է կատարում ռուսական ուղղվածությամբ, ինչը Հայաստանի ու Արցախի համար կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ, քանի որ երկու երկրներն այս հարցում որոշակի առաջ են գնացել։
«Առնվազն Ռուսաստանում վերջին շրջանում Թուրքիայի նկատմամբ տիրում է բարի վերաբերմունք, Արևելք-Արևմուտք հակամարտության համատեքստում փորձում են թուրքական խաղ խաղալ, սակայն իրականում Թուրքիան ու Ադրբեջանը Ռուսաստանին օգտագործում են։ Խայտառակ ծրագրեր են իրականացվում, փորձում են ֆիլմեր նկարել ռուս-թուրքական բարեկամության մասին, մինչդեռ ամեն ինչ այդպես չէ, քանի որ Թուրքիան և Ռուսաստանը ռազմավարական հակառակորդներ են։ Այն խոսակցությունները, թե իբրև Թուրքիան ԵԱՏՄ-ում դիտորդի կամ անդամի կարգավիճակ կարող է ստանալ, մեզ համար հղի են վտանգներով»,- շեշտեց Գ. Այվազյանը։
Ըստ ադրբեջանագետի՝ այս ամենի համատեքստում Ադրբեջանի և Թուրքիայի միջև վիզաների չեղարկումը միայն մեկ կաթիլ է երկու երկրների բուն գործողությունների մեջ, քանի որ տեղի են ունենում գործընթացներ, որոնք առաջին հայացքից՝ թվում է, թե վերաբերում են միայն Ադրբեջանի ներքին կյանքին, սակայն այդպես չէ։
Նա հիշեցրեց, որ նախորդ տարի Ադրբեջանում փոխեցին երկարամյա վարչապետին, ուժային կառույցների ղեկավարների, որը, ներքին գործընթացներով հանդերձ, անդրադառնալու է նաև տարածաշրջանի գործընթացների վրա։
«Մեզ համար վտանգավոր այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Իրանի շուրջ, և ԱՄՆ-Իրան ծայրաստիճան հարաբերությունների սրումը ձեռնտու է Ադրբեջանի և Թուրքիայի համար, նրանք փորձում են այդ ջրում ձուկ որսալ, և այստեղ մեծ թիրախներից մեկը Հայաստանն է։ Մեր զգոնությունը չպետք է կորցնենք և ադրբեջանական սադրանքները ոչ թե պետք է չեզոքացնենք, այլ վարենք այդ սադրանքները կանխարգելելու քաղաքականություն։ Ադրբեջանում դպրոցական նստարանից սկսած սերմանում են հայատյացություն, և այդ երկրի բոլոր գործողությունները տարածաշրջանում մեզ համար մեծագույն վտանգ են ներկայացնում»,- ընդգծեց նա։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.