«Բրայթբարդ» (Breitbart) կայքէջում հրապարակված Ֆրենսիս Մարտելի հոդվածը նկարագրում է թուրքական լոբբիստական ջանքերը Կոլումբիայի Արմենիա քաղաքում, որը հիմնադրվել է 1889 թվականին եւ նախկինում կրել է Վիլլա Հոլգին անվանումը: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ըստ Վիքիպեդիայի՝ հարավամերիկյան այս քաղաքն իր անունը փոխել է Արմենիա «ի հիշատակ հայ ժողովրդի, որը կոտորվել է թուրք օսմանցիների կողմից 1894-97 թթ. համիդյան ջարդերի, իսկ հետո 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության ժամանակ»: Որոշ պատմաբաններ վիճարկում են այս պնդումը՝ քաղաքի անվան ծագումը վերագրելով Հայաստանի մասին Աստվածաշնչյան հիշատակմանը:
Կոլումբիայի Բոգոտա քաղաքում թուրք դեսպան Էսե Օզթուրք Չիլը 2018 թ. դեկտեմբերի 14-ին եւ 2019 թ. հունվարի 11-ին երկու նամակ է հղել Կոլումբիայի Արմենիա քաղաքի քաղաքապետին՝ հրավիրելով նրան եւ քաղաքային խորհրդի տասը անդամների այցելել Թուրքիա՝ որպես թուրքական կառավարության պաշտոնական հյուրեր:
2019 թ. փետրվարի 3-ին հատուկ կիրակնօրյա գիշերային նստաշրջանում Արմենիայի քաղաքային խորհուրդը 12 կողմ, 6 դեմ քվեարկությամբ հաստատել է քաղաքապետ Օսկար Կաստելլանոսի եւ Արմենիայի քաղաքային խորհրդի ինը անդամների այցը Թուրքիա՝ 2019 թ. փետրվարի 6-13-ը: Այցի ընթացքում քաղաքապետը եւ քաղաքային խորհրդի անդամները հանդիպել են Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերի, Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ եւ այցելել Անկարայի համալսարանի Լատինական Ամերիկայի ուսումնասիրությունների կենտրոն: Նրանք հանդիպել են նաեւ թուրք գործարարների հետ եւ այցելել Կապույտ մզկիթ ու Գրանդ բազար:
Ուղեւորությունը բուռն վեճերի առիթ դարձավ Կոլումբիայում: Արմենիա քաղաքի բազմաթիվ բնակիչներ դեմ էին այդ այցելությանը՝ քաղաքապետի եւ ինը անդամների բացակայության պատճառով այն ժամանակ, երբ քաղաքը գտնվում էր տնտեսական խառնաշփոթի եւ վատ ղեկավարման մեջ: Անցած երեք տարիներին Արմենիայի հինգ քաղաքապետերը հեռացվել էին կոռուպցիայի պատճառով: Քաղաքացիները կարծում էին, որ նոր քաղաքապետը պետք է մնար տանը եւ հոգ տաներ քաղաքի գործերի մասին: Տարածաշրջանային գլխավոր դատախազը հետաքննություն սկսեց թուրքական ուղեւորության վերաբերյալ՝ քաղաքապետի եւ խորհրդի անդամների կողմից կատարած խախտումները ստուգելու համար: Նրանց պետք է նաեւ հետաքննեն՝ Թուրքիա այցելելիս իրենց «առատաձեռն» հյուրընկալողներից ստացած կաշառքները կամ նվերները հաստատելու համար
Տեղական կոլումբիական «Սեմանա» հրատարակությունը հաստատել է Արմենիայի (Կոլումբիա), Թուրքիայի եւ ցեղասպանության միջեւ եղած կապը. «…Պարզվում է, որ [Կոլումբիայի] Արմենիայի [քաղաքային] խորհուրդը 2014 թ. 08 համաձայնագրով որոշել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ ապրիլի 24-ը հռչակել որպես պաշտոնական հիշատակի օր՝ ի նշան համերաշխության այն երկրի հետ, որը կոլումբիական քաղաքի պես կրում է միեւնույն անունը: Այնուհետեւ, խորհուրդը վավերացրել է այդ կապերը 2015 թ. 075 արձանագրությամբ, որով նրանք ձգտել են բարեկամական կապեր հաստատել Հայաստանի Հանրապետության հետ…»:
Ի պատասխան Հայոց ցեղասպանության ճանաչման՝ «Սեմանան» բացատրել է, որ «ամեն ինչ կարծես թե ցույց է տալիս, որ թուրքական կառավարության հրավերի համար պատճառ է հանդիսացել քաղաքային խորհրդի անդամներին այլ տարբերակի տրամադրումն այն ցավալի պատմական դրվագի, որը ցույց է տալիս՝ այդ երկիրը պատասխանատու է ցեղասպանության համար»
«Սեմանան» հաղորդել է՝ «Ինչպես հիշում եք, այն ինչն այսօր հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն, տեղի է ունեցել 1915 թ., Առաջին աշխարհամարտի ժամանակ եւ թեեւ թվերը դեռեւս քննարկվում են, խոսքը գնում է նվազագույնը 300 հազար եւ առավելագույնը 1.5 միլիոն մարդկային կորուստների մասին: Այդ բնաջնջման զոհերը հայերն էին, որոնք որպես իրենց դահիճ մատնանշում են Օսմանյան կայսրությունը՝ այսօրվա Թուրքիան»:
«Սեմանան» հետաքրքրվել է, թե արդյոք քաղաքապետարանի պաշտոնյաները Թուրքիա կատարած այցի հետեւանքով կարող են որոշել չեղյալ համարել Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Այդ ընթացքում, ուղեւորությունից հետո միակ նոր զարգացումը օսմանյան ժամանակաշրջանի հագուստ կրող տղամարդու որմնանկարի հայտնվելն է Արմենիայի քաղաքապետարանի շենքի պատին: «Բրայթբարդը» տեղեկացրել է, որ որմնանկարը «ոչ մի պատմական աղերս չունի քաղաքի հետ» եւ «շփոթեցնում ու զայրացնում է բազմաթիվ բնակիչների… Տարածաշրջանային La Crónica de Quindío թերթը հաղորդել է, որ տեղացիները շփոթված են թվում, իսկ ոմանք՝ վրդովված այդ թանկարժեք որմնանկարից, որը, նրանց կարծիքով, որեւէ կապ չունի իրենց ժառանգության հետ»:
«Բրայթբարդը» մեջբերել է Մարիսելա Մոնտես անունով մի տեղացի կնոջ, որն ասել է La Cronica-ին. «Ես իրոք չեմ հասկանում, թե Արմենիան [կոլումբիական քաղաքը] ինչ կապ ունի Թուրքիայի հետ: Կարծում եմ, որ նրանք պետք է վճարեն այդ կարճատեւ ուղեւորության համար, որը կատարել են… Անտրամաբանական է, որ սրա նման մի բան նկարվել է նման գեղեցիկ հաստատությունում»:
Թերթը մեջբերել է նաեւ մի ուրիշ բնակչի, որն ասում է՝ ինքը ոչ թե զայրացած է, այլ պարզապես՝ «շփոթված»: Խորխե Ջարամիլոն ասել է La Cronica-ին. «Մենք շփոթված ենք, որովհետեւ չենք հասկանում, թե ինչ կապ ունի սուլթանը Արմենիա [քաղաքի] հետ: Ի՞նչ է կատարվում մեզ հետ: Խնդրում եմ, որ լուրջ պետական գործիչները ստանձնեն այս քաղաքի ղեկավարումը: Սա իսկապես սարսափելի է մեր մայրաքաղաքի համար»: Քաղաքային խորհրդի անդամ Լուիս Գիլերմո Ագուդելոն ասել է El Tiempo-ին. «որմնանկարը անհեթեթություն է… Սա հանրային կառույց է, որը շատ կարեւոր նշանակություն ունի… Այստեղ է եղել մեր պատկերասրահը, իսկ հիմա նրանք ամբողջովին փոխում են դրա էությունը»:
El Tiempo-ն տեղեկացրել է, որ «խորհուրդը չի քննարկում միայն մշակութային ծառայությունները Թուրքիային: Այժմ նրանք բացահայտ կերպով քննարկում են քաղաքի կողմից 2014 թ. ընդունված հռչակագրի փոփոխության հարցը, որով քաղաքապետարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչումը», ասել է «Բրայթբարդը»:
Մինչեւ հիմա թուրքական հրավերը հակառակ ազդեցություն է ունեցել Թուրքիայի վրա, քանի որ այն առաջ է բերել բազմաթիվ քննարկումներ Հայոց ցեղասպանության մասին Կոլումբիայի լրատվամիջոցներում, իսկ քաղաքապետը եւ քաղաքային խորհրդի անդամները խնդիրներ ունեցան օրենքի հետ:
Բրազիլիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը, որը հավատարմագրված է նաեւ Կոլումբիայում, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի թուրքական լոբբիստական ջանքերին հակազդելու համար: Հարավային Ամերիկայի հայ համայնքները եւս պետք է ձեռնամուխ լինեն նման գործողությունների: Նրանք պետք է նաեւ ապահովեն, որ քաղաքային խորհուրդը չեղյալ չհամարի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին իր նախկին որոշումը եւ ձերբազատվի օսմանյան որմնանկարից:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.