«Դատավորի աշխատասենյակի խուզարկությունից տեղյակ ենք մամուլի տեղեկություններից եւ փաստաբանի հայտարարություններից։ Ընդհանուր առմամբ, մտահոգիչ է, որովհետեւ Գլխավոր դատախազության այսօրվա հայտարարությամբ կարծես, թե չհերքվեց, որ առգրավվել են նաեւ այն նյութերը, որ վերաբերում են պրն Քոչարյանի գործին, ինչը արդեն որոշակի ազդակ է, որ որոշակի անհանգստություն ունենանք մեր գործի տեսանկյունից»,- Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը եւ ավելացրեց. «Ռոբերտ Քոչարյանը որեւէ ընթացքից անհանգստացած չէ․ ցանկացած գործողություն, եթե անտրամաբանական ու ոչ իրավաչափ է լինում, մենք այս գործով այլեւս չենք զարմանում»,-հավելեց նա։
Դիտարկմանը, թե ԲԴԽ-ն այսօր նշել է, որ որեւէ գործի հետ այդ խուզարկությունը չի կապում, Հովհաննես Խուդոյանն ասաց, որ ինքը հիմք է ընդունում փաստաբանի այն հայտարարությունը, թե խուզարկության ընթացքում առգրավվել են իրենց գործի վերաբերյալ նյութեր․ «Իսկ թե խուզարկության նպատակը որն է, իմ գործը չէ, ԲԴԽ-ի, Դատախազության գործն է»,-ասաց նա։
Հարցին՝ արդյո՞ք ՍԴ-ի կողմից ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով դիմելը կձգձգի գործի քննությունը, Հովհաննես Խուդոյանը պատասխանեց․ «Սա առաջին դեպքն է, այո, որովհետեւ այդ գործիքը նոր է մեր իրավական համակարգում, եւ եթե ընդունենք, որ այդ գործիքը չպետք է կիրառվի բոլոր գործերով, կարծում եմ, որ քիչ կլինեն կարծիքներ, որ այս գործը հենց այն գործն է, որի վերաբերյալ նման բարձր կարծիք մեր ներպետական ատյանները չպետք է ակնկալեն»։
Ըստ պաշտպանի՝ այս գործընթացը հիմք չէ Ընդհանուր իրավասության դատարանի գործի կասեցման համար․ «Գործի քննությունն այժմ վերսկսված է համարվում պրն Դանիելյանի որոշմամբ, որը, ինչպես գիտեք, մենք անհիմն ենք համարում, այնուամենայնիվ, միակ ձգձգողը պրն Դանիելյանի աշխատակազմն է, որը գործի նյութերը չի տրամադրել, որպեսզի հնարավորություն լինի գործը շարունակել»։
«Փաստինֆո»-ի այն հարցին, թե ինչպես են պատկերացնում գործի քննության շարունակությունը այն պարագայում, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանը գտնվում է արձակուրդում, իսկ նրա աշխատասենյակը կնիքված է, Հովհաննես Խուդոյանն ասաց․ «Առաջին ատյանի դատարանի դատավորը արձակուրդ է գնացել հուլիսի 9-ին, իսկ Վերաքննիչի որոշումը կայացվել է հունիսի 25-ին, այսինքն՝ հունիսի 26-ից սկսած Առաջին ատյանի դատարանը պետք է իրականացներ գործողություններ, որ չի իրականացրել։ Մենք ամսի 26-27-ին ներկայացրել ենք միջնորդություններ՝ խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ, որոնք ենթակա են եղել անհապաղ քննության։ Պրն Գրիգորյանի կազմից պատճառաբանել են, որ Վերաքննիչ դատարանը նյութերն իրենց չի ուղարկել։ Այնուհետեւ Գրիգորյանը գնացել է արձակուրդ»։
Ըստ Հովհաննես Խուդոյանի՝ որեւէ տեխնիկական, աշխատանքային իրավահարաբերություն չի կարող խոչընդոտ հանդիսանալ անձի հիմնարար իրավունքի ապահովման համար դատաքննություն նշանակելու համար․ «Ինչպես դատավարության բոլոր կողմերը, մենք ունեն քրեական գործի ողջ նյութերը, եւ այն բանց հետո, երբ մենք միջնորդություն ենք ներկայացրել, դրանք անհապաղ քննության չեն առնվել, ընդունելով նման տրամաբանությունը՝ մենք գործի նյութերն ամբողջությամբ տրամադրել ենք պրն Գրիգորյանի աշխատակազմին, ենթադրում եմ՝ դրանք եւս առգրավվել են խուզարկության արդյունքում, մենք այդ նյութերը եւս մեկ անգամ ներկայացնելու ենք, մեկ անգամ էլ կառգրավեն, նորից կտրամադրենք, մենք այդ նյութերից շատ ունենք»։
- 15:10ՀՔԾ-ն կաշկանդված է. Աննա Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար սպասում են իշխանափոխությա՞ն
- 12:10Սրբապղծություն Կոտայքում․ զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ հափշտակել է 1,5 մլն դրամ
- 11:10Սեյրան Օհանյանը խեղաթյուրել է փաստերը, նրա գրառման բովանդակությունը տարակուսանքի տեղիք է տալիս․Դատախազություն
- 15:10Պատերազմի ժամանակ Արցախից Երեւան է բերել սպառազինություն, այդ թվում 43 «Կալաշնիկով» ինքնաձիգ. ԱԱԾ բացահայտումը
- 15:10ԲԴԽ-ում աշխատանքի անցնելու համար պետք է մեծամասնության կողմից առաջադրվեի
- 13:10ԱԳՆ-ն, ՊՆ-ն, ՏԿԵՆ-ն գաղտնի են պահում, թե քանի բնակավայրում է կատարվելու սահմանազատումը. չեն հերքել եւս 4 մարզում սահմանազատման հնարավորությունը
- 14:10Սուրեն Պապիկյանը Միքայել Մինասյանի «սուտ մատնության» հարցով դիմելու է դատախազություն
- 13:10ՀՀ և Ադրբեջանի քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմը դե ֆակտո չի գործում. ԱԳՆ
- 11:10Համոզվեք, որ դրամահավաքը զինծառայողի բուժման նպատակով չէ. Այրվածքաբանության կենտրոնի կոչը
- 14:28Զոհված զինծառայողների հարազատներին չեն տալիս մահվան վկայականներ
18.01.2021 | 11:10
16.01.2021 | 15:10
16.01.2021 | 14:10
16.01.2021 | 13:10
16.01.2021 | 12:10
16.01.2021 | 11:10
15.01.2021 | 15:10
15.01.2021 | 14:10
15.01.2021 | 13:10
15.01.2021 | 12:10
15.01.2021 | 11:10
14.01.2021 | 15:10
14.01.2021 | 14:10
14.01.2021 | 13:10
14.01.2021 | 12:10
14.01.2021 | 11:10
13.01.2021 | 15:10
13.01.2021 | 13:10
13.01.2021 | 12:10
13.01.2021 | 11:10
12.01.2021 | 15:10
12.01.2021 | 14:10
12.01.2021 | 13:10
12.01.2021 | 11:10
11.01.2021 | 15:10
11.01.2021 | 14:10
11.01.2021 | 13:10
11.01.2021 | 12:10
11.01.2021 | 11:10
09.01.2021 | 15:10
09.01.2021 | 14:10
09.01.2021 | 13:10
09.01.2021 | 12:10
09.01.2021 | 11:10
08.01.2021 | 15:10
08.01.2021 | 13:10
08.01.2021 | 12:31
08.01.2021 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.