Այն որ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը նշանակված է եղել պարոն Քոչարյանի կողմից, դա այսօր պարոն Քոչարյանին որևէ լծակ չի տալիս այդ դատավորի նկատմամբ: Այս մասին հայտարարեց Ռ.Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ պատասխանելով Tert.am-ի դիտարկմանը, որ տուժող կողմը նշում է՝ Քոչարյանն է դատավորի նկատմամբ ճնշում գործադրում:
«Պետք է նայել՝ ով ունի լծակներ դատավորի նկատմամբ: Մի կողմ թողնենք մի քանի դատավորի, ում նկատմամբ ոչ մի իշխանություն չի կարողացել լծակ գործադրել՝ նախկիններն էլ չեն կարողացել, ներկաներն էլ չեն կարողանում, հաջորդներն էլ չեն կարողանալու: Հիմա վերցնենք «լսող» դատավորներին. այդ լսող դատավորները ցանկացած պահին լսում են տվյալ պահի իշխանություններին, որովհետև հենց տվյալ պահի իշխանություններն ունեն լծակներ»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ շատերը Ռոբերտ Քոչարյանի՝ դատավորին արված «յախան թափ տուր» արտահայտությունը հենց ճնշման փորձ են համարում, Ալումյանն արձագանքեց. «Երբ պարոն Քոչարյանն ասաց՝ «յախան թափ տվեք, այս գործից լավ հոտ չի գալիս», դա դատավորի նկատմամբ ճնշում չէր կարող լինել: Ցանկացած մարդ կարող է ասել՝ եթե դու սխալ վարվեցիր, ես կդիմեմ օրենքին կամ կպատժվես օրենքով»:
Ըստ նրա, այդ արտահայտությունը ճնշում չէ, այլ բանավեճի մի հնարք: «Եթե անձը դա ասում է ու իրական լծակ չունի, որ այդ պահին ինքը անօրինական ձևով ճնշում գործադրի, դա իրավական բանավեճի դրսևորում է: Եթե այդ հայտարարությունը բերեք ու համեմատեք պարոն Փաշինյանի՝ վերջին մեկ շաբաթվա ասածների հետ, էլ չեմ ասում՝ նրա գործողությունները գնահատենք, ապա պարզ կլինի, թե ով հնարավորություն ունի դատավորին ճնշելու և ով է իրական քայլեր անում դատավորներին ուղղակի ահաբեկելու ուղղությամբ»,- նշեց Ալումյանը:
13։43
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունների մասով:
Ըստ Ալումյանի՝ Գագիկ Ջհանգիրյանն իր հարցազրույցում ասել է, թե Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Սահմանադրական դատարանը միտումնավոր ձգձգում է որոշման կայացումը՝ հնարավորություն տալով Վերաքննիչ դատարանին ուղղել առաջին ատյանի դատարանի սխալը։
«Նրա ասածից հետևում է, որ Սահմանադրական դատարանը շանս է տալիս ընդհանուր իրավասության դատարաններին, որ սխալն ուղղվի, որ Վերաքննիչ դատարանը բեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը։ Եթե դա ճիշտ է, ուրեմն այստեղ նախապես պլանավորված դատական ակտերի մասին է խոսքը։ Նշանակում է՝ պարոն Ջհանգիրյանին նախապես հայտնի է, թե ինչ է անելու Սահմանադրական դատարանը։ Նա նաև ասաց, որ չակերտները չի բացի։ Նման տեղեկության ոչ ոք չպետք է տիրապետեր»։
Հայկ Ալումյանը շեշտեց, որ Ջհանգիրյանը նաև հայտարարել է, որ ՍԴ-ն այս կազմով Ռոբերտ Քոչարյանի գործը չի քնելու: «Սա նշանակում է, որ ՍԴ-ում փոփոխություններ են տեղի ունենալու, իսկ դա կարող է լինել, երբ որոշ մարդիկ դուրս գան: Սրանք հեռու գնացող հայտարարություններ էին: Սա նշանակում է, որ առնվազն երկու դատարանների անելիքները Հայտնի են Ջհանգիրյանին»,- ասաց նա:
12:40
Այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց, դատարանների նկատմամբ տեղի ունեցան աննախադեպ ճնշումներ, որոնք նպատակ ունեին ոչ միայն պատժել այն դատավորին, որը ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին, այլ նաև ահաբեկել այն դատավորներին, որոնք ապագայում կքննեն պարոն Քոչարյանի գործը: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
«Արդեն պատկերացնում ենք՝ ինչ տեղի կունենա ցանկացած դատավորի հետ, որը կայացնի այնպիսի որոշում, որը դուր չի գա իշխանություններին: Չգիտեմ մի երկիր, որտեղ դատարաններն ու դատավորները նման ճնշումների ենթարկվեն»,- ասաց նա և հավելեց. «Բոլորիս կողմից հասկանալի է այն դատավորի վիճակը, որը պետք է քննի Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցը»:
Ալումյանը նաև անդրդարձավ հունիսի 5-ին Սահմանադրական դատարանի առջև տեղի ունեցող բողոքի ակցիային, այն բանի համար, որ առաջին ատյանի դատարանը Քոչարյանի գործով դիմել է ՍԴ:
«Իշխանությունների կողմից են հովանավորվում այդ մարդիկ, ասում եմ՝ իշխանությունների կողմից հովանավորվող, քանի որ օրենքով արգելված է ՍԴ-ի դիմաց հանրահավաք անցկացնել: Սա արվեց նրա համար, որ ՍԴ-ն Քոչարյանի գործի հետ կապված որոշում պետք է կայացնի, այդ հանրահավաքի պատճառով էլ հետաձգեց գործը վարույթ ընդունելը:
Դա կապ ուներ այդ ճնշումների հետ, որոնք փորձ արվեցին ներկայացնել իբր ինքնաբուխ ակցիա: Եթե նույնիսկ ինքնաբուխ լիներ, անօրինական էր, որովհետև օրենքով արգելվում է դատարանի առջև նման ակցիա իրականացնել: Այն, որ իրավապահ մարմինները անգործության են ենթարկված, դա վկայում է այն մասին, որ ճնշում գործադրվելու է այս անգամ՝ ՍԴ նկատմամբ»,- հայտարարեց նա:
12:11
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հանդես է գալիս ասուլիսով:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը քննում է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, «Մարտի 1»–ի գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ Դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքները:
Նախորդ դատական նիստին դատավոր Արմեն Դանիելյանը մերժել էր Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ բացարկի դիմում ներկյացնելու միջնորդությունը, ապա նման միջնորդություն էր ներկայացրել տուժող կողմը, որի մասին որոշումը դատարանը կհայտնի հունիսի 18-ին:
https://www.youtube.com/watch?v=BHUvFv6Tu1E
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.