ղարկել տարաբնույթ մեկնաբանություններով։ Եվ կողմերի միջև տարաձայնությունների դոմինանտ պատճառ նշվում են թիմային տարբերությունները։ Ոմանք դա անվանում են տարբեր սերունդների քաղաքական բանավեճ, հեղափոխական սերնդափոխության հետևանք։
Անկախ նրանից, թե ինչ մարտավարական հնարքների է դիմում Փաշինյանը՝ գործընթացը երկարաձգելու և հայկական կողմի համար ավելի հարմար ու ամուր պլացդարմներ ստեղծելու համար, պետք է արձանագրել, որ բանակցային սեղանին այսօր դրված են Մադրիդյան սկզբունքները, ինչի վերաբերյալ Փաշինյանն այդպես էլ հստակ դիրքորոշում մինչ օրս չի արտահայտել: Ամենայն հավանականությամբ, խնդիրը մանրուքների մեջ է, և դետալների մեկնաբանության հարցում կամ քայլերի հաջորդականության շուրջ կան որոշակի անհամաձայնություններ, կասկածներ։ Արցախի ղեկավարության կազմում գուցե կան մարդիկ, որոնք առանձնապես մեծ վստահություն չունեն Փաշինյանի նկատմամբ, քանի որ վերջինիս խոցելի է դարձնում այն հանգամանքը, որ նա կայուն գործչի տպավորություն չի թողնում, ընդ որում՝ ոչ միայն երկրի ներսում, այլև արտաքին քաղաքական գործընկերների համար։
Չի բացառվում, նույնիսկ շատ հավանական տարբերակ է, որ այն, ինչ որպես փոխզիջումային լուծում կարող է ընդունելի լինել ՀՀ ղեկավարության համար, հնարավոր է՝ մերժվի Արցախի կողմից։
Բարդ է կռահել, թե ինչի շուրջ է անվստահությունը, որը, թեև երկու պետությունների ղեկավարների դեմ առ դեմ հանդիպումների ընթացքում չի նշվում, սակայն արծարծվում է պատերի տակ տեղի ունեցող խոսակցություններում։ Բնականաբար, Արցախին կարող է և դուր չգալ այն, որ Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադարձի թեման զուգորդվում է ԼՂ ադրբեջանական համայնքի վերադարձի փորձերով։
Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնության պատճառ կարող է հանդիսանալ նաև այն, որ Արցախը վերջին մեկ տարվա ընթացքում ամրապնդել է իր հորիզոնական կապերը որոշ աշխարհաքաղաքական կենտրոնների, ընդհուպ՝ մինչև Ռուսաստանի, Իրանի ամենաբարձր օղակների հետ։ Այս ամենը, իհարկե, կարող է նյարդայնացնել Փաշինյանին։ Իրականում կա հանրային մի ընկալում՝ այս տարձայնությունները հանրային հարթակից պետք է դուրս մղել, զբաղվել իրական գործով։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.