«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ օրերս կայացած դատավորների ընդհանուր ժողովն անցել է բավական թեժ մթնոլորտում։ Առանձին դատավորներ հանդես են եկել նաեւ ինքնաքննադատական ելույթներով, դժգոհության սլաք ուղղել դեպի դատավորների միությունը, որ այն բավարար չափով քայլեր չի ձեռնարկում առկա խնդիրները կարգավորելու, դատական համակարգի վերաբերյալ հանրային կարծիքը փոխելու ուղղությամբ։ Նշենք, որ դատարանների միության նախագահ է Երվանդ Խունդկարյանը, ով միաժամանակ զբաղեցնում է նաեւ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը։
Հիշեցնենք, որ Դատավորների ընդհանուր ժողովը վերջերս արած հայտարարությամբ արձանագրել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը, և այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը։ Սակայն դատավորները բողոքել են, որ նաեւ իրենք, իրենց ներկայացուցիչները՝ ի դեմս դատավոր անդամների, անհրաժեշտ քայլեր չեն անում ԲԴԽ-ում՝ դատական համակարգի անկախությունն ապահովելու ուղղությամբ։
Խնդիրն այն է, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ ԲԴԽ-ում թափուր է անդամներից մեկի տեղը։ Ինչպես հայտնի է՝ ԲԴԽ-ն ունի 10 անդամ, որոնցտց 5-ը՝ իրավաբան-գիտնականներ, 5-ը՝ դատավորներ, սակայն առ այս պահը դատավորները նշանակել են 4 անդամ. 5-րդին այդպես էլ ընտրվել չի հաջողվում։
ԲԴԽ պաշտոնական կայքից տեղեկացանք, որ ԲԴԽ անդամ դատավորներն են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Անի Մխիթարյանը, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը եւ Սնանկության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը։ Որպես 5-րդ թեկնածու նշվում է վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի անունը, սակայն ընդհանուր ժողովում այդպես էլ հարցը քվեարկության չի դրվում։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մի քանի դատավորներ հստակ արձանագրել են, որ նախեւառաջ իրենք իրենց ներկայացվածությամբ պետք է կարողանան ԲԴԽ-ում որակ ապահովել։
Հետժողովյան քննարկումները շարունակվում են։ Ներկայումս տարբեր դատավորներ քննարկում են ստորագրահավաք սկսելու հարցը, որպեսզի պահանջեն Երվանդ Խունդկարյանի հրաժարականը՝ դատավորների միության պաշտոնից, քանի կարծում են, որ երկու սկզբունքային պաշտոններում նույն անձի պաշտոնավարումը չի նպաստում աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը։ Ստորագրահավաքը պաշտոնապես կսկսվի, եթե տեսնեն, որ դրան բավարար չափով միացողներ կլինեն։
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.