«Ադրբեջանը որոշ ժամանակ խաղում էր, այսպես կոչված, խաղաղարարի դիմակով՝ համաշխարհային հանրությանն ավելի հանդուրժող ու դեմոկրատ ներկայանալու նպատակով։ Հատկապես Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունների պատճառով, Ադրբեջանը չէր ցանկանում ագրեսորի կարգավիճակում լինել, բայց այդ իրադարձություններից արդեն անցել է մեկ տարի, և Ադրբեջանն այն, ինչ ուզում էր հայկական կողմից, չի ստացել, ուստի Ադրբեջանը վերադառնում է ի շրջանս յուր՝ ռազմական շանտաժին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում սահմանային լարվածության աճին։
Նրա խոսքով՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վարած քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել, և սահմանին եղած համեմատաբար մեղմ քաղաքականությունն աստիճանաբար վերածվում է ռազմատենչ քաղաքականության։
«Մենք խոսում ենք խաղաղության մասին, իսկ Ադրբեջանը մեր քթի տակ, Թուրքիայի հետ միասին, զորավարժություններ է անցկացնում՝ չթաքցնելով համատեղ դաշինքով Հայաստանը ոչնչացնելու իր ծրագիրը»,- ասաց ադրբեջանագետը։
Անդրադառնալով Բրյուսելում Փաշինյան-Ալիև ոչ ֆորմալ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնած այն վստահությանը, ըստ որի՝ բանակցային գործընթացը շարունակվելու է, ուստի կարևոր է, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ առանց Արցախի՝ անհնար է հասնել հակամարտության կարգավորման, ադրբեջանագետը նկատեց՝ միայն Հայաստանի ցանկությամբ անհնար է Արցախին դարձնել բանակցությունների կողմ, ավելին՝ Ադրբեջանը երբեք չի համաձայնի, որպեսզի Արցախը լիակատար վերադառնա բանակցությունների սեղան։
«Ալիևն այդ բանակցություններն օգտագործում է քարոզչության նպատակով, նա գալիս է բանակցելու, իսկ նրա երկրում պատրաստվում են պատերազմի։ Նա ցանկանում է այնպիսի տպավորություն ստեղծել, որ իբրև բանակցում է «ագրեսոր» Հայաստանի հետ, որպեսզի վերջինս Արցախից դուրս բերի իր զորքերը։ Բայց եթե Արցախը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, Ադրբեջանն այդ շանսից կզրկվի։ Իհարկե, շատ ճիշտ է, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, բայց սա բարդ գործընթաց է»,- հավելեց ադրբեջանագետը։
Ըստ նրա, պետք է առաջ տարվի ոչ միայն Արցախին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու հարցը, այլև հստակ պետք է դրվի ադրբեջանահայության խնդիրները, թե ի՞նչ է կորցրել պատերազմի տարիներին, ի՞նչ ճանապարհ է անցել Ադրբեջանի վարած քաղաքականության հետևանքով։
- 14:10Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես
- 11:10Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս
- 15:10Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև աղբյուր․ Փաշինյան
- 15:10Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջանքերը
- 14:10Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ
- 13:10Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ
- 12:10Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչյան
- 13:10Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ
- 13:10Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ
- 11:04Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.