Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասիանի՝ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատարան ուղարկված անձնական երաշխավորության նամակին:
«Դա միջամտություն չէ ներքին գործերին ոչ մի կերպ: Եվ այն մարդիկ, ովքեր փորձում են դա որակել որպես ուրիշ երկրի միջամտություն, դրանք ուղղակի կեղտոտ խաղեր են: Երաշխավորությունը դա միջամտություն չէ: Իսկ ինչո՞ւ պետք է չանեն, իրենց ընկերն է, մարտական ընկերն է, ձեզ թվում է՝ ձեռները ծալած պետք է նստե՞ն»,- ասաց Լևոն Քոչարյանը:
Նա նշեց, որ 10 տարի շարունակ այնպիսի քաղաքականություն է վարվել, որ Մարտի մեկի սպանությունների սլաքներն ուղղել են Քոչարյանի ու նրա թիմակիցների ուղղությամբ:
«Դրա համար ասում եմ՝ քաղաքական դիվիդենտներ են էսքան տարի հավաքել էդ մարդկանց վշտի վրա: Հիմա ի՞նչ, մի տարի է անցել, ինչ-որ մեղադրանք տեսնո՞ւմ եք սպանությունների հետ կապված, հրահանգների հետ կապված: Երեկ էլ լսել եք ու ահագին բաներ տեսել եք, թե ոնց ա քննությունը տարվել: Ի՞նչ է պետք, էնքան ակնհայտ է էս ամեն ինչը: Եվ ես շատ ուրախ եմ, որ հիմա մենք այս ամեն ինչը կարողանում ենք բաց դատավարությամբ լսել: Թող բոլորը տեսնեն, առաջին հերթին զոհերի հարազատները հասկանան՝ երկրի նախագահը ինչի՞ պետք ա ուզենա մարդ սպանի: Ժողովուրդ, դա ուղղակի նոնսենս ա: Էդ մարդկանց գլուխն են մտցրել դա ու դրա վրա էնքան են ականջներին նստել, համոզել, ես շատ ցավում եմ»,- ասաց նա:
Ըստ Լևոն Քոչարյանի՝ առաջին շահագրիգռ կողմը իրենք են, որ ուզում են ամեն ինչը բացահայտվի, վերջապես մարդիկ հասկանան, որ Քոչարյանն այս ամենի հետ կապ չունի:
Ես պատրաստ եմ հանդիպել, միանշանակ, բայց եկեք շոու չսարքենք այս ամեն ինչից . ասաց Լևոն Քոչարյանը, պատասխանելով այն հարցին, թե երեկ «Մարտի 1-ի» 10 զոհերից Գոռ Քլոյանի հայրը ասում էր, որ ցանկանում է հանդիպել նրա հետ, արդյոք պարտրա՞ստ է հանդիպել:«Շատ ցավում եմ զոհերի համար, բայց ինձ թվում է` զոհերի ընտանիքներից, տուժածներից հետո աստիճանական կարգով, եթե նայենք, նաև մենք ենք շատ տուժել: Բոլորն էլ գիտեն, թե ոնց է 10 տարի էս ամենը կապվում մեր ընտանիքի հետ»,- ասաց Լևոն Քոչարյանը, երբ լրագրողները հարցրին Մարտի 1-ի 10 զոհերի մասին:
«Ես կարող եմ հանդիպել պարոն Քլոյանի հետ։ Նախ՝ կցավակցեմ, ցավ կհայտնեմ կատարվածի համար»։
Հարցին, թե ովքե՞ր են նրա ընտանիքի հետ կապողները, Քոչարյանն արձագանքեց. ««Հայկական ժամանակ» թերթի նախկին գլխավոր խմբագիրը՝ առաջին հերթին»։
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.