ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2018թ. ապրիլի 16-ին Երևան քաղաքի Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում, ապրիլի 23-ին Նորագավիթ թաղամասում տեղի ունեցած միջադեպերի, ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների, ինչպես նաև՝ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ արձանագրված խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի՝ 11 մեղադրյալի մասով նախաքննությունը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նշված 4 դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, միացվել էին մեկ վարույթում, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում։
Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպերի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց մի մասի շրջանակը: Տուժող է ճանաչվել 16 անձ և Հայանիստ համայնքը, 11 անձի մեղադրանք է առաջադրվել։
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2018թ. ապրիլի 16-ին` ժամը 10:10-ի սահմաններում, Մասիսի քաղաքապետի եղբայր Գ. Համբարձումյանը, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, մի խումբ այլ անձանց հետ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, Երևան քաղաքի Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում խուլիգանական մղումներով հայհոյանքներ է հնչեցրել նշված փողոցների խաչմերուկը փակած ցուցարարների հասցեին, բռնություն գործադրել բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ. Համբարձումյանը մասնակցություն է ունեցել նաև Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ապրիլի 22-ին արձանագրված միջադեպին ևս։
Մասնավորապես՝ Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հանրահավաքի մասնակիցների երթը դեպի Երևան քաղաքի Հանրապետության հրապարակ արգելելու, խոչընդոտներ ստեղծելու նպատակով, Գ. Համբարձումյանը մի խումբ անձանց հետ տևական ժամանակ առանց հաշվառման համարանիշերի ավտոմեքենաներով փակել են նշված խաչմերուկից դեպի Երևան քաղաք տանող ճանապարհը, որի ընթացքում Դ. Համբարձումյանը, Գ. Համբարձումյանը, ինչպես նաև մի խումբ անձինք հայհոյանքներ են հնչեցրել հանրահավաքի մասնակիցների հասցեին, նրանց տեղաշարժը կանխելու նպատակով բռնություն են գործադրել՝ ոտքերով, ձեռքերով և որպես զենք օգտագործվող, նախապես իրենց հետ վերցրած մահակներով և քարերով հարվածներ հասցնելով երթի մասնակիցներին:
Այդ ընթացքում Դ. Համբարձումյանը ավտոմեքենայի սրահից կրակ է արձակել խաղաղ երթի մասնակիցների ուղղությամբ՝ վտանգելով հասարակական անվտանգությունը, միաժամանակ հասարակության անդամների մոտ ստեղծելով վախի և սարսափի մթնոլորտ:
Բացի դրանից՝ Դ. Համբարձումյանը, ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների, եղբոր՝ Գ. Համբարձումյանի հետ բռունցքներով և ոտքերով հարվածներ է հասցրել ցույցի մասնակիցներին, ինչպես նաև՝ վնասել երթի մասնակիցներից մեկի «Նիսան» մակնիշի ավտոմեքենան:
Այդ ամենի ընթացքում մի խումբ անձինք մահակներով, ավտոմեքենայի խլացուցիչով և այլ առարկաներով, ինչպես նաև ձեռքերով հարվածներ են հասցրել երթի մյուս մասնակիցներին, վնասել Հայանիստ համայնքին պատկանող «CHEVROLET AVEO 1.2» և Արարատի մարզի բնակչին պատկանող «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենաները՝ համայնքին և քաղաքացուն պատճառելով գույքային վնաս:
Մինչդատական վարույթում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ դրան հաջորդող օրը՝ 2018թ. ապրիլի 23-ին` ժամը 16:30-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, վերոնշյալ անկարգություններին մասնակից երեք անձինք, մի խումբ այլ անձանց հետ, բռնություն են գործադրել նաև Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում:
Մասնավորապես՝ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու ուղղակի դիտավորությամբ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, արգելել են քաղաքացիներին արտահայտել իրենց ազատ կամքը, հայհոյանքներ և սպառնալինքեր են հնչեցրել Երևան քաղաք գնացող քաղաքացիների հասցեին, բռունցքով հարվածներ հասցրել մասնակիցներից մեկին, ինչպես նաև վնասել վերջինիս «Մազդա» մակնիշի ավտոմեքենան:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ և ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասերով,
Գոռ Համբարձումյանի՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով,
վեց անձի՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով,
մեկին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
ևս երկուսին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նշված մեղադրյալների մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Եվս երկու մեղադրյալի, զանգվածային անկարգությունների կազմակերպչի և միջադեպերին մասնակից մյուս անձանց վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունը շարունակվում է։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպերին մասնակից մյուս անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.