«Կարծում եմ՝ այդ ամենի գնահատականը կտա ծառայողական քննությունը։ Մտածեք խնդրեմ, արդյո՞ք քրեակատարողական հիմնարկներում բան չի փոխվել։ Ես կարող եմ հրապարակել քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի հայտնաբերման մասով հարուցված քրեական ու վարչական գործերը, որը կարող եք համեմատության մեջ դնել նախկին իշխանությունների և նախկին բանտապետների ժամանակ եղած ցուցանիշների հետ։ Եվ, եթե համեմատության մեջ դնեք, կարծում եմ՝ կհանգեք այն եզրակացության, որ քրեակատարողական հիմնարկներում բան փոխվել է»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության կողմից «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կատարված ուսումնասիրության արդյունքների հրապարակմանը։
Լրագրողների հարցին՝ այսինքն՝ նախարարը կասկածի տա՞կ է դնում ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութում առկա փաստերը, Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ իրականացվում է նախաքննություն, որը կպարզի՝ այդ ամենը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ։
«Քրեակատարողական հիմնարկներում չկա այնպիսի խուց, որը չի խուզարկվում, չկա այնպիսի դատապարտյալ, ով նախկինի նման արտոնյալ է, և նրանից չեն առգրավվում արգելված իրեր։ Նախկին բարքերը, ըստ որի՝ քրեակատարողական հիմնարկում ընթացիկ վերանորոգումներ կատարելու համար գումար ստացվում էր «նայողից»՝ վերացված են, նրանց այդ առավելությունը վերացված է։ Մահճակալների համար վճարներ չկան, ներսում առձեռն գումարներ չեն շրջանառվում»,- ասաց Արտակ Զեյնալյանը։
Արդարադատության նախարարը նաև տեղեկացրեց, որ այսօր Հայաստանի քրեակատարողական հիմնարկների թվով հինգ դատապարտյալ իրականացնում է հացադուլ, ինչը նախորդ տարիների համեմատ ցածր ցուցանիշ է։
«Նրանք բողոքում են ոչ թե պայմաններից, այլ իրենց քրեական գործերից, ինչը մեր իրավասություններից դուրս է»,- եզրափակեց Ա. Զեյնալյանը։
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.