Հետախուզական ծառայությունները ենթադրում են, որ ԴԱԻՇ-ի գրոհայինները Ասիայի և Աֆրիկայի զբոսաշրջային գոտիներում կարող են ձեռնարկել նոր հարձակումներ՝ նման նրան, որ ձեռնարկվել է Շրի Լանկայում: Այս մասին հաղորդում The Sunday Telegraph-ը՝ հղում անելով հետախուզական ծառայությունների աղբյուրներին:
Նշվում է, որ Իրաքը և Սիրիան լքած ԴԱԻՇ-ի գրոհայինները կենտրոնանում են հանգստավայրերում հարձակումներ կատարելու վրա: Պարբերականի աղբյուրները նոր հնարավոր ահաբեկչությունների ծրագրում խոցելի են համարում Հնդկաստանը, Մալդիվները, ինչպես նաև Քենիայի և Տանզանիայի զբոսաշրջային վայրերը: