ՀՀ կառավարությունում մեկնարկել են Ազգային ժողովի փոխնախագահներ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի մշակած «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծի քննարկումները, որով որոշվելու է աջակցության տրամադրման ձևը, չափն ու կարգը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը մանրամասներ ներկայացրեց ապրիլի 23-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծից:
«Աջակցությունը տրամադրվելու է զոհված անձանց իրավահաջորդներին, այն անձանց, որոնք ստացել են ծանր և միջին ծանրության վնասվածք: Նրանց վերաբերյալ կոնտակտներն իրավապահ մարմիններն ունեն: Նաև չի բացառվում, որ այս ընթացքում հայտնվեն մարդիկ, որոնք նախկինում խուսափել են հայտնել իրենց տուժած լինելու կարգավիճակի մասին, և հիմնավոր ապացույցներ կներկայացնեն: Նրանք նաև որպես վկա կներգրավվեն գործում, երբ պատմեն՝ ինչպես է դա եղել, որտեղ, ինչ հանգամանքներում: Սա կնպաստի նաև Մարտի 1-ի գործի բացահայտմանը: Հատուկ քննչական ծառայության տեղեկանքում նշված է 63 հոգու մասին, բայց կարծում եմ՝ տուժածներն ավելի շատ են»,- ասաց Նազարյանը:
Նա նշեց, որ կառավարության որոշմամբ է սահմանվելու աջակցության տրամադրման ձևը, բայց հնարավոր է, որ այն լինի ոչ միայն ֆինանսական:
«Ես հատուկ չեմ նախատեսել, որ հենց ֆինանսական աջակցություն միայն պետք է տրամադրվի, թեև հասկանում եմ, որ ակնկալիքը հենց մեծապես ֆինանսական աջակցությանն է վերաբերում, բայց չեմ կենտրոնացել դրա վրա, որովհետև կառավարությունը կարող է առաջարկել աջակցության այլ տարբերակ, որն ընդունելի կլինի, ու կքննարկենք:
Օրինակ՝ զոհվածների հարազատներն ունեն առողջական խնդիրներ: 11 տարի նրանք անտեսված են եղել, ընդ որում՝ հարցի վերաբերյալ հանրային ուշադրությունը, որ եղել է, շատ խորը հոգեբանական խնդիրներ է առաջացրել: Հուսով եմ, որ հիմա պետության հոգածությունն ինչ-որ առումով հնարավորություն կտա, որ նրանք հանգստություն ձեռք բերեն, և նաև գործն է քննվում, կա քաղաքական կամքը՝ բացահայտելու գործի մանրամասները, իրավական գնահատական տալու թափանցիկ, արդար դատավարության շրջանակներում: Այդ ամենն, իհարկե, նպաստելու է, որ մարդիկ կարողանան հանգիստ խղճով այս աջակցությունն ընդունել, որովհետև, եթե արդարադատության հետ կապված գործընթացը չլիներ, մարդիկ այդքան պատրաստ չէին լինի այդ աջակցությունն ընդունելու»,- նշեց նա:
Օրենքի նախագիծն Ազգային ժողովում երկրորդ ընթերցում կանցնի մայիսին: Դրա ընդունումից հետո գործադիրը պարտավորված կլինի եռամսյա ժամկետում ընդունել համապատասխան որոշումը: Ինչ վերաբերում է ժամկետներին, Լենա Նազարյանը նշեց, որ շտապելու և օրենքի նախագիծը հրատապ կարգով քննարկելու կարիք չկա:
«Կառավարությունը շատ ավելի շուտ կանի այդ աշխատանքը, և մենք արդեն աշխատում ենք կառավարության անդամների հետ, որպեսզի կառավարության որոշման նախագիծը մշակվի: Որևէ բան չի ուշանում, կառավարության որոշման մշակման համար էլ ժամանակ է պետք լինելու, որովհետև տարբեր հարցերի պետք է պատասխաններ գտնվեն: Շատ հարցեր կան, որ պետք է նախատեսենք: Նաև խուսափեցինք այն քննադատությունից, որ սովորաբար լինում է, երբ ասում են՝ ինչու եք բոլոր նախագծերը 24-ժամյա ռեժիմով անցկացնում: Պատգամավորներին պետք է հնարավորություն տրվի, որ ծանոթանան նախագծին ու առաջարկներ ներկայացնեն»,- ասաց Լենա Նազարյանը:
- 13:10Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ. հայտարարություն
- 15:10Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խիստ տարաձայնությունների․ Մեսրոպ Առաքելյան
- 14:10Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է. Լիլիթ Մինասյան (տեսանյութ)
- 12:10Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան
- 15:10Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստանին, ինչ Ադրբեջանինն է՝ անցել է Ադրբեջանին
- 13:10Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ
- 14:10Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է
- 13:10Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
- 12:10Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան
- 11:10Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առաջնորդների կալանքը
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.