ՀՀ ՔԿ ԵՔՔՎ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է քաղաքացիներից խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի շրջանակներում իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում բացահայտվել են նույն անձի կողմից կատարված այլ հանցագործություններ ևս:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1985 թվականին, 2018-2019թթ. ընթացքում համացանցի միջոցով ծանոթացել է տարբեր կանանց հետ և ներկայանալով որպես դատախազության աշխատակից՝ կատարել է մի շարք խարդախություններ:
Նախաքննությամբ պարզվել են խաբեությամբ հափշտակություններ կատարելու վերաբերյալ նոր դրվագներ, համաձայն որոնց՝ տղամարդը ոչ միայն բնակարան ձեռքբերելու հարցում օժանդակելու, նախնական վճարումներ կատարելու պատրվակով է քաղաքացիներից խարդախությամբ առերևույթ հափշտակություն կատարել, այլև յուրացրել է իրեն վստահված ոսկյա զարդեր, ինչպես նաև խարդախությամբ գումարներ է հափշտակել տուժողներից մեկի ավտոմեքենայի առքուվաճառքի ընթացքում, մեկ այլ դեպքում էլ տարեց տղամարդուն խոստացել է հաշմանդամության կարգ ձևակերպել, որի համար պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու և համապատասխան վճարումներ կատարելու պատրվակով խաբեությամբ ստացել է գումար և հափշտակել:
Քրեական գործով իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են խարդախության դեպքերի մի շարք հանգամանքներ, դրանց կատարման մեխանիզմը, պարզվել են նույն անձի կողմից կատարված հանցավոր այլ դրսևորումներ ևս: Տուժող է ճանաչվել 12 անձ:
Քննության տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած 33-ամյա տղամարդը, խաբեությամբ հափշտակություններ կատարելու համար որպես զոհ ընտրել և թիրախավորել է ամուսնալուծված կամ միայնակ ապրող կանանց, որոնց հետ հիմնականում ծանոթություն է հաստատել սոցիալական կայքերի միջոցով, ապա ամուսնանալու, ընկերակցելու, սոցիալական և բնակարանային պայմանները բարելավելու շինծու խոստումներով, չարաշահելով նրանց վստահությունը, մինչև 2019 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում 30-ից 55 տարեկան 11 կանանցից, ինչպես նաև նրանցից մեկի հորից՝ մաս-մաս ստացել և խաբեությամբ հափշտակել է 13.812.700 ՀՀ դրամ, 4.780.141 ՀՀ դրամին համարժեք 9.884 ԱՄՆ դոլար, 58.480 ՀՀ դրամին համարժեք 8.000 ՌԴ ռուբլի գումար, 2.215.188 ՀՀ դրամի ոսկյա զարդեր և 1.050.000 ՀՀ դրամ արժողության երկու բջջային հեռախոս, որի արդյունքում նրանց պատճառել է առանձնապես խոշոր չափերի`21.916.509 ՀՀ դրամի գույքային վնաս։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված 33-ամյա տղամարդուն նախկինում առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է և լրացվել. նրան նոր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (1 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (7 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (1 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (4 դրվագ):
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.