Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական կազմակերպությունը Հայաստանում գործում է1999 թվականից: Սա կազմակերպություն է, որն այսպես ասած, միջնորդ է հանդիսանում հիվանդ մարդկանց եւ դոնորների միջեւ, որոնք պատրաստ են, իրենց արյան ցողունային բջիջները տրամադրելով, մարդկային կյանք փրկել:
30 000 դոնոր` 30 000 մարդ, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է տրամադրել իր ցողունային բջիջները եւ փրկության պատուհան բացել արյան ծանր հիվանդություն ունեցող մարդու համար, որը հենց իր կարիք ունի:
« Մեր նման փոքր երկրի համար 30000-ը բավականին տպավորիչ թիվ է, եթե համեմատելու լինենք այլ երկրների հետ: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում դոնորների թիվը հասնում է 37 հազարի: Բայց միեւնույն ժամանակ չենք կարող ասել, որ բավարար է: Եթե տոկոսներով խոսենք, հավանականությունը, որ մենք կգտնենք դոնոր մեր երեսու հազար բազայով, տասը տոկոս է: Դա եւ շատ է, եւ քիչ: Շատ է այն առումով, որ հարյուր հիվանդից տասը կարող է իր դոնորին գտնել Հայաստանում, բայց դեռ քիչ է…Դոնորագրված, համակարգում գրանցված մարդկանց թիվը պետք է ավելացնել, չ՞է որ միայն այդպես կարող ենք ավելացնել անհրաժեշտ դոնոր գտնելու հավանականությունը»,- ընդգծում է ռեեստրի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը:
Ոսկրածուծի դոնոր կարող է դառնալ տասնութ տարեկանից բարձր ցանկացած մարդ: Համակարգում գրանցման գործընթացը պարզ է: Մի քանի րոպե հարցաթերթիկում անձնական տվյալները լրացնելու եւ 3մլ արյուն՝ տիպավորման համար:
«Շատերի մոտ թյուր կարծիք կա, որ դոնորագրվելու համար անհրաժեշտ է արյուն հանձնել: Ուզում եմ ընդգծել՝ այդպես չէ: Մեզ ընդամենը մի քանի կաթիլ արյուն է անհրաժեշտ, որ տիպավորենք, պարզենք տվյալ մարդու գենետիկական հատկանիշները: Դա շատ արագ, մի քանի ժամում վերականգնվող արյան քանակ է»,- նշում է Ռեեստրի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանը:
Արյան տիպավորման արդյունքում ստացված տվյալները այնուհետեւ տեղադրվում են ռեեստրի համակարգում ու այնտեղ պահպանվում մինչեւ տվյալ մարդու 60 տարին լրանալը: Հնարավոր է, որ հարեւան տանը կամ էլ աշխարհի մյուս ծայրում լինի մեկը, որին անհրաժեշտ կլինի հենց նրա արյան ցողունային բջիջները: Նա կլինի միակը ամբողջ աշխարհում, որ կկարողանա փրկել ծանր հիվանդության հետ բախված մեկ ուրիշ մարդու կյանք:
«Մարդն իր օգանիզմում ունի 100 միլիոնի չափով ցողունային բջիջներ, որից ամբողջ նրա կյանքում օգտագործվում է հինգից տասը տոկոսը: Բայց ցողունային բջիջների այդ մեծ պաշարը կարող է փրկել մեկ ուրիշ մարդու կյանք: Այստեղ, սակայն, պետք է մի կարեւոր հանգամանք հաշվի առնել: Մարդիկ արտաքնապես իրար շատ նման լինելով՝ տարբեր են գենետիկորեն, ցողունային բջիջները ընդունվում են միայն այն դեպքում, երբ դոնորը եւ հիվանդը գենետիկորեն նման են: Որքան շատ մարդ գրանցված լինի համակարգում, այնքան կմեծանա համապատասխան դոնոր գտնելու հավանականությունը: Ի դեպ, հիվանդի ընտանիքի անդամները ոչ միշտ են կարող դառնալ ցողունային բջիջների դոնոր: Հավանականությունը մեծանում է, եթե ընտանիքում չորսից ավելի երեխաներ կան»,- բացատրում է Միհրան Նազարեթյանը ու ավելացնում, որ դոնորագրված մարդկանցից շատերին չէ, որ վիճակվում է դառնալ դոնոր: 20 տարվա ընթացքում ոսկրածուծի դոնոր է դարձել հայկական ռեեստրում գրանցված 32 մարդ:
Եթե հիվանդ, ցողունային բջիջների անհրաժեշտություն ունեցող եւ դոնորագրված մարդկանց գենետիկական տվյալները համընկնում են, դոնորը պարտադիր լիարժեք հետազոտություն է անցնում:
«Ցողունային բջիջների առանձնացման պրոցեդուրան լիովին անվնաս է դոնորի համար: Տրամաբանենք, եթե դոնորին մի փոքրիկ վնաս սպառնար, մենք այդ բանը չէինք անի: Բժշկությունը երբեք առողջ մարդուն վտանգի չի ենթարկի, հիվանդին փրկվելու հավանականությունը բարձրացնելու համար: Դոնորի կյանքը դնել վտանգի տակ, հիվանդին միգուցե փրկելու համար, ոչ ոք չի անի եւ բժշկության մեջ նման օրենք չկա»,- վստահեցնում է Միհրան Նազարեթյանը
«Վստահ կարող ենք ասել, որ դոնորի համար ցողունային բջիջների առանձնացումը բացարձակ անվնաս գործառույթ է: Դոնորի առողջության հաշվին հիվանդի առողջությունը բարելավելու միտում չկա: Մարդիկ ցողունային բջիջները են հանձնում եւ գնում աշխատանքի: ԱՄՆ-ում 30 հազար փոխպատվաստում է արվում եւ, եթե հանկարծ նրանցից որեւէ մեկը առողջական խնդիր ունենա ամբողջ օրը դատերի մեջ կլիներ նրանց ռեեստրը: Պրոցեդուրայից առաջ դոնորը լիարժեք հետազոտվում է եւ, եթե անգամ աննշան վտանգ ենք տեսնում՝ մենք դադարեցնում ենք գործընթացը, ասում ենք՝ շնորհակալություն եւ վերջ» ,- պատմում է Սեւակ Ավագյանը եւ մեզ առաջնորդում սենյակ, որտեղ տեղադրված է սարքավորումը, որի միջոցով առանձնացվում են ցողունային բջիջները: Վերջին մի քանի տարին ցողունային բջիջներ հանձնելու համար արտերկիր մեկնելու անհրաժեշտություն չկա: Պրոցեդուրան կատարվում է տեղում եւ տեւում է երեքից չորս ժամ: Ցողունային բջիջներն անջատվում են կամավոր դոնորի շրջանառվող արյունից Աֆերեզ սարքի միջոցով, որը միացվում է դոնորի երկու երակներին: Մի երակով դուրս մղվող արյան հոսքից սարքն անջատում է ցողունային բջիջները և մյուս երակով հետ է վերադարձնում արյունը: գործընթացը տևում է 3-ից 4 ժամ, իրականացվում է առանց ցավազրկման, ողջ ընթացում դոնորը գտնվում է գիտակից վիճակում, չի ունենում ցավային զգացողություններ, իսկ գործընթացի ավարտից հետո վերադառնում է տուն: «Հայերը եզակի են նրանով, որ կարող են ինչ -որ մեկին փրկել եւ դրա դիմաց ոչինչ չակնկալել: Դա գեն է, որ գուցե քնել է եւ պետք է արթնացնել: Դա երկկողմանի կարեւոր է , ոչ ոք չգիտի վաղը ի՞նչ է սպասվում իրեն, արդյոք իր դուռը հիվանդությունը կթակի, թե՝ ոչ , դրա համար պետք է պատրաստ լինել՝ գիտակցելով, որ դա անում ես քեզ համար, դիմացինի համար, անում ես քո երեխաների, քո ապագայի համար: Եթե մենք ուզում ենք հարատեւել պետք է ունենանք առողջ սերունդ եւ, եթե որպես մարդ դու կարող ես օգնության ձեռք մեկնել, այդ ձեռքը պետք է մեկնես»,- ամփոփում է Սեւակ Ավագյանը՝ հորդորելով բոլորին օր առաջ դոնորագրվել: Գուցե ինչ-որ մի տեղ, կյանքի համար պայքարող մեկը հատկապես քո օգնության կարիքը ունի:
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.