Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի խոսքով՝ ուշադրություն դարձնելով արցախաադրբեջանական սահմանի իրավիճակին, չպետք է մոռանալ նաև հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածը, որտեղ թշնամին տեղակայել է մեծ ուժեր՝ հեռահար և ճշգրիտ զինատեսակներով։
Մանրամասնելով ստեղծված իրավիճակը՝ Վ. Համբարձումյանը նկատեց՝ Ադրբեջանի իշխանություններից տեղի հասարակությունը դժգոհ է, ինչը նշանակում է, որ ներքին դժգոհություններից դրդված՝ իշխանությունն իր հայացքն ուղղելու է դեպի արտաքին վտանգներ. Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգներն ու Թուրքիան Սիրիայում են հակամարտության մեջ, Ուկրաինայում իրավիճակը բարենպաստ չէ, ինչը, ըստ նրա՝ նշանակում է, որ Ադրբեջանն այս լարված իրավիճակում կարող է առիթն օգտագործել։
«Բացի այդ գործոնները, կա ևս մեկը, երբ Ռուսաստանը ՀՀ իշխանությունների կողմից տեսնում է իր երկրի նկատմամբ տարվող ոչ ճիշտ քաղաքականություն, որոշում է Ադրբեջանի ձեռքով մտրակել Հայաստանին։ Իսկ մենք գիտենք, որ Հայաստանի նոր իշխանությունները Ռուսաստանի համար ամենացանկալի իշխանությունները չեն, ինչը գալիս է այն քաղաքականությունից, որը տարվում է մեր իշխանությունների կողմից, ինչը մեր օգտին չէ»,- շեշտեց մեր զրուցակիցը։
«Իրենց առաջ տված դիրքերն ամրապնդելու համար ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ գործողություններ է իրականացրել, բետոնապատել է իր դիրքերի շուրջը, բայց հայկական կողմն այդ ժամանակ ոչինչ չի արել՝ խոչընդոտելու նրանց աշխատանքներին։ Եթե հայկական կողմը թույլ չտար, որպեսզի նրանք ամրապնդվեին իրենց դիրքերում, ապա մինչև ձմեռ, հնարավոր է, հետ քաշվեին, քանի որ սնուցման ճանապարհներ չէին ունենա, ադեկվատ քայլեր չեմ տեսել»,- նշեց Վան Համբարձումյանը։
Անդրադառնալով Թուրքիայի կողմից Նախիջևանում օդուժի ռազմաբազայի ստեղծման մտադրություններին՝ Վան Համբարձումյանն ասաց, որ այդ ամենը շատ մտահոգիչ է և խոսում է այն մասին, որ Թուրքիան պատրաստակամ է ակտիվ ներքաշվել այն գործընթացներում, որոնք կարող են սպասվել այդ ուղղությամբ։
«Անկեղծ, մեր այսօրվա իշխանությունների համար եկել է ամենաբարդ ժամանակահատվածը, որը լինելու է ամենապատասխանատու շրջանը»,- եզրափակեց ռազմական փորձագետը։
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.