ՀՀ գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հարցադրումներով, 2018թ. աշխատանքի ծրագրի շրջանակներում երեք հիմնական ուղղություններով ուսումնասիրություններ է իրականացրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, վերջինիս համակարգում գործող մարմինների և կազմակերպությունների հարուցած կամ նրանց դեմ ներկայացված հայցերի, դրանց հիման վրա ընդունված դատական ակտերի հիմնավորվածության, բողոքարկման ու կատարման ոլորտներում:
1. Մասնավորապես ուսումնասիրվել է ընդերքօգտագործողների կողմից 2013-2016 թթ. ընթացքում ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրման պետական տուրքի վճարման գործընթացը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. հունվարի 1-ի դրությամբ ընդերքօգտագործող թվով 60 տնտեսվարող սուբյեկտներ պետական տուրքի վճարման գծով ունեցել են ընդհանուր շուրջ 300 մլն ՀՀ դրամի չափով պարտավորություն: Նշված տնտեսվարող սուբյեկտներից 37-ը ճանաչվել են սնանկ, 3 տնտեսվարող սուբյեկտի սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումների քննությունը գտնվում է ընթացքի մեջ, իսկ 3 տնտեսվարող սուբյեկտ լուծարվել է՝ ունենալով պետական տուրքի վճարման գծով պարտավորություններ:
Ընդերքօգտագործման պայմանագրեր կնքած և պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող տնտեսվարող սուբյեկտներից ոչ մեկը սահմանված կարգով չի զրկվել ընդերքօգտագործման թույլտվությունից, չնայած՝ համաձայն Ընդերքի մասին օրենսգրքի և ընդերքօգտագործման պայմանագրերի՝ ընդերքօգտագործողի կողմից օրենքով և պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում այդ սուբյեկտին տրվում է զգուշացում, որից հետո 90 օրվա մեջ խախտումը չվերացնելու դեպքում լուծվում է ընդերքօգտագործման պայմանագիրը: Մի շարք դեպքերում վիճելի են եղել տնտեսվարող սուբյեկտների կողմից վճարման ենթակա ընտրված պետական տուրքի չափերը:
2. Ուսումնասիրվել է ընդերքօգտագործող կազմակերպությունների կողմից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ներդրումների իրականացնելու գործընթացը, որի արդյունքում պարզվել է, որ 2012-2017 թվականներին ընդերքօգտագործման պայմանագրերում նախատեսվել է ՀՀ մարզերի համայնքներում ներդրումներ կատարելու պարտավորություն 86 սուբյեկտների համար: Նշված սուբյեկտները պայմանագիրը կնքելուց մինչև ուսումնասիրության ավարտն ընկած ժամանակահատվածում պարտավոր էին համայնքներում կատարել ընդհանուր առմամբ շուրջ 280,5 միլիոն դրամի ներդրում (հաշվարկում չի ներառվել բնեղեն եղանակով իրականացվող ներդրումները):
3. ՈՒսումնասիրվել է նաև ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների գծով պարտավորությունների կատարման, ինչպես նաև չկատարված պարտավորությունների գծով իրավասու պետական մարմինների կողմից ձեռնարկված միջոցների գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Պարզվել է, որ ռեկուլտիվացիոն վճարների գծով 2018թ. հունիսի դրությամբ 308 ընդերքօգտագործող ունի ընդհանուր շուրջ 523 միլիոն դրամի չափով պարտավորություն:
Նշված բոլոր երեք ուղղություններով ընդերքօգտագործողների կողմից պետության առջև ունեցած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ մարզերի դատախազություններին ուղղված շրջաբերականի և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն ուղարկված հաղորդման հիման վրա բոլոր պարտապան ընդերքօգտագործողները նախազգուշացվել են պարտավորություններն ամբողջ ծավալով կատարելու անհրաժեշտության վերաբերյալ:
Դատախազական ներգործության անհրաժեշտ գործիքակազմի կիրառմամբ միջոցների վերականգնման նպատակով, ըստ անհրաժեշտության, պետական շահերի պաշտպանության հայցերի հարուցման հարցը քննարկելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը նաև դիմել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ ընդերքօգտագործողների կողմից չկատարված պարտավորությունների վճարումների ընթացքի և գանձման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու և դրանց մասին անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկատվությունն ստանալու համար:
Իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում պետական տուրքի գծով վերականգնվել է շուրջ 93.5 միլիոն ՀՀ դրամ, ռեկուլտիվացիոն վճարների գծով՝ շուրջ 191 միլիոն ՀՀ դրամ, մշտադիտարկումների մասով՝ 3 միլիոն դրամ, իսկ համայնքներում կատարվել են ընդհանուր շուրջ 183 միլիոն դրամի ներդրումներ:
Բացի այդ, գրավոր զգուշացումներում նշված խախտումները սահմանված ժամկետում չվերացնելու հիմքով օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող 35 ընկերությունների նկատմամբ ներկայացվել են միջնորդագրեր ընդերքօգտագործման իրավունքները դադարեցնելու վերաբերյալ։ 10-ը ոչ մետաղական ընկերությունների ընդերքօգտագործման իրավունքները դադարեցվել են, 21 ընկերությունների մասով գործընթացը ընթացքի մեջ է (այդ թվում՝ 4 մետաղական), իսկ 4 ընկերությունների վարչական վարույթը կարճվել է՝ գրավոր զգուշացման հիմքերը վերացնելու հանգամանքով:
Այսինքն ընդհանուր առմամբ պետության և համայնքների նկատմամբ ընդերքօգտագործողների շուրջ 1 միլիարդ ՀՀ դրամ պարտավորություններից արդեն իսկ կատարվել են ավելի քան 470 միլիոնը, իսկ մնացած մասի կատարման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.