«City of smile» («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը, հրապարակել է 2018 թվականին նվիրատվություն իրականացրած կազմակերպությունների և անձանց ցանկը: Հիմնադրամը, հիշեցնենք, օգնում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող մարդկանց, հրապարակում ամսական հաշվետվություններ՝ կատարած աշխատանքի մասին: Օրինակ՝ հունվար ամսվա ընթացքում հիմնադրամն օգնել է 42 երեխաների և երիտասարդների ստանալ անհրաժեշտ դեղորայք, լաբորատոր զննում և այլ բժշկական միջամտություններ։
Անցած տարի հիմնադրամին նվիրատվություն են իրականացրել 77 անձինք ու կազմակերպություններ։ Նվիրատուների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը 51 մլն դրամի նվիրատվություն է կատարել:
Առաջին հնգյակը եզրափակում է Ալեքսանյանների ընտանիք բարեգործական հիմնադրամը՝ 10 մլն դրամ:
Ցանկն ուշագրավ է նրանով, որ, օրինակ, Ալեքսանյանների ընտանիք բարեգործական հիմնադրամի հետ միաժամանակ նվիրատվություններ են արել նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող մի քանի ընկերություններ՝ «Նատալի Ֆարմ» ՍՊԸ՝ 3 մլն, «Ալեքս Տեքստիլ» և «Սիթի»՝ 2-ական մլն։ Նմանապես Ծառուկյանների ընտանիքից նվիրատվություն են արել Անահիտ և Ջավահիր Ծառուկյանները՝ 5-ական մլն, նաև «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը՝ 2 մլն դրամ։ Կամ՝ բացի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, նվիրատվություն է արել նաև Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմը՝ 500 հազար դրամ, Հայաստանի Պարի պետական անսամբլը՝ 9.5 մլն, Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը՝ 400 հազար դրամ, և այլն։ Այսինքն՝ կազմակերպություններ, որոնք կա՛մ հենց իրենք են հիմնադրամներ, կա՛մ շահույթ չհետապնդող են։
Հայաստանի պարի պետական անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանը «168 Ժամի» հետ զրույցում պարզաբանեց, որ դեկտեմբերի 3-ին Օպերայի և բալետի ազգային թատրոնում անսամբլը և հիմնադրամը կազմակերպել էին համատեղ բարեգործական համերգ, որի ամբողջ հասույթը տրամադրել են քաղցկեղով հիվանդ երեխաների և երիտասարդների բուժմանը։
«Պարի պետական անսամբլը միշտ է հանդես գալիս բարեգործական համերգներով, և այսուհետ ևս անսամբլը միշտ պատրաստ է սիրով կազմակերպել նման համերգներ։ Ի դեպ, ամսի 27-ին կազմակերպել ենք բարեգործական համերգ Նորքի և 4-րդ գյուղի տուն-ինտերնատների ժողովրդի համար Առնո Բաբաջանյան համերգասրահում»,- ասաց Է.Չանչուրյանը։
Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նատալյա Ստեփանյանը ԶԼՄ-ներից մեկի հետ զրուցում հայտարարել է, որ գումարը գոյացել է Ամանորից առաջ կազմակերպված բարեգործական տոնավաճառից, որի ժամանակ վաճառվել են երեխաների ձեռքով պատրաստված բացիկներ, խաղալիքներ ու այլ տոնական իրեր, որից էլ գոյացած հասույթի մի մասը փոխանցվել է հիմնադրամին։ Ըստ նրա՝ այդ բարեգործական միջոցառումն արդեն 5-րդ տարին է անցկացվում։
«Գումարի օգտագործման համար ուսուցչական կազմը դպրոցի տնօրենի հետ խորհրդակցություն է անցկացնում, այս տարի որոշվել է գումարը բաժանել 3 մասի՝ 400 հազար դրամ փոխանցվել է «Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամին, 400 հազար՝ «Մուրացան» հիվանդանոցում բուժվող երեխայի բուժման համար, իսկ մյուս 400 հազարը՝ «City of smile» բարեգործական հիմնադրամին»,- ասել է Ստեփանյանը՝ հավելելով, որ իրենց բարեգործության հիմնական ուղղվածությունը քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնելն է։
Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ծառուկյանները միշտ մասնակցություն ունեցել են քաղցկեղով հիվանդ երեխաների համար հանգանակություններին.
«Անահիտ և Ջավահիր Ծառուկյանները մասնակցել են և՛ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա միջոցառմանը, կամ, երբ ձևավորվում էր «City of smile»-ը, հիմնադիր հավաքույթ կար, Աննա Հակոբյանի կողմից հրավեր էր եղել, և որոշակի համագործակցություն այդ մասով կա, որովհետև անկախ ամեն ինչից՝ այդ մասով նպատակներն ընդհանուր են»։
«Հայաստան» հիմնադրամ ԱՄՆ-ի հետ կապված՝ որոշ լրատվամիջոցներում շփոթմունք էր առաջացել, որ դա «Հայաստան» համահայկական հիմնադրամն է, և տարօրինակ էր, թե ինչու է հանգանակությամբ ծրագրեր իրականացնող հիմնադրամն ինքը նվիրատվություն անում։ Սակայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ «Հայաստան» հիմնադրամ ԱՄՆ-ը կապ չունի իրենց հետ, այն Նյու Յորքում գտնվող գործընկեր կազմակերպություն է։
Սամվել Ալեքսանյանը հարկ չհամարեց հստակեցնել, թե ինչով են պայմանավորված իր հիմնադրամի և առանձին ընկերությունների կողմից տարբեր հատկացումները։ Նրա օգնական Արմանը, մեր հարցը լսելուց հետո, խոստացավ ճշտել ու պատասխանել, սակայն այլևս հեռախոսազանգերին չարձագանքեց։
Անարձագանք մնացին նաև մեր փորձերը՝ կապ հաստատել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ։
Ի դեպ, «City of smile» հիմնադրամի կայքում արդեն իսկ հրապարկված է այս տարի նվիրատվություն իրականացրածների ցանկը։ Դրա առաջին եռյակում են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն՝ 33.7 մլն դրամ, Ամերիկայի Հայկական Ավետարանչական Միությունը՝ 3.4 մլն դրամ և 7015 դոլար, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն՝ 2.5 մլն դրամ։
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.