ԵԱՀԿ-ն դրական ազդակ է համարում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանձնառությունը, ԵԱՀԿ-ն հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում իր միջնորդական դերակատարությանը և ակնկալում է առաջընթաց տեսնել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով տարվող բանակցություններում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը կառույցի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում իր ելույթի ընթացքում: «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառությունը կարող է դրական ազդակ հաղորդել գործընթացին»,- հայտարարել է Գրեմինգերը: Նա ընդգծել է տարբեր հակամարտությունների կարգավորման հարցում բոլոր միջնորդական առաքելություններում ԵԱՀԿ դերի ուժեղացման անհրաժեշտությունը:
Հրապարակախոս Նարինե Դիլբարյանը համոզված է՝ որքան էլ ԵԱՀԿ Մինսկի խումբը ողջունի, հորդորի երկու ղեկավարներին կամ նրանց մեջ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պատրաստակամություն տեսնի՝ դա կեղծ օրակարգ է։ «Ինչպես երևում է՝ և՛ ադրբեջանական մամուլի, և՛ նրանց պարբերական հայտարարություններից Բաքուն բոլորովին պատրաստ չէ այդ խաղաղությանը։ Իսկ մեր հասարակությունը, լինելով ավելի հանդուրժող, այդուհանդերձ ունի դատողականություն։ Իսկ այդ դատողականությունը թույլատրում է գիտակցել, որ ագրեսիվ և թշնամական տրամադրություններ ունեցող ժողովրդի նկատմամբ խաղաղության զգացումներ տածելն առնվազն վտանգավոր է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Դիլբարյանի դիտարկմամբ՝ այս հայտարարությունը կարելի է համարել խաղաղության հերթական ջերմ կոչը։ Բայց իրականում, ըստ Դիլբարյանի, մեր հասարակություններին պետք է ոչ թե խաղաղության նախապատրաստել, այլ խաղաղ համակեցության. «Եթե ուզում ենք խաղաղության նախապատրաստվել, պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Ադրբեջանի վերջին հայտարարությունները՝ մեր անօդաչու թռչող սարքի՝ իբրև իրենց հարվածի տակ առնելու հետ կապված, որը հերքեց Արցախի պաշտպանության նախարարությունը, վկայում է, որ նրանք պարզապես ուզում են օգտվել առիթից, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, մենք ժողովրդավարացել ենք և կարող ենք ամեն խայծ կուլ տալ»։
Մեր զրուցակիցն ընդգծեց՝ խաղաղ համակեցության պատրաստ լինելն իրենից ենթադրում է ստատուս-քվոյի պահպանում։ «Այսինքն՝ հրադադարի պահպանում, որը բխում է երկու ժողովուրդների շահերից էլ։ Սահմանին զոհվող զինվորականները մեծ հարված են երկու պետություններին էլ, և ես համոզված են, որ անիմաստ զոհեր են։ Փորձել հետ պտտել անիվը ու ստանալ ռազմական գերակշռություն՝ անիմաստ է։ Առկա իրավիճակը պետք է նշվի, ու մենք մտածենք՝ դրանից հետո ուր և ինչպես ենք գնում»,- եզրափակեց Նարինե Դիլբարյանը։
Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ մենք միշտ ենք պատրաս եղել խաղաղության, որոշ դեպքերում դա նույնիսկ վտանգավոր է եղել։ «Մեր խաղաղասիրությունը որոշ դեպքերում զինաթափման տարրեր է պարունակել՝ ցեղասպանությունների, սումգայիթների և այլ անակնկալների ու ջանքերի տեսքով։ Այսինքն՝ մեզ մոտ այդ պատրաստակամությունը չափազանցված է եղել, իսկ հակառակորդի գոյության պայմանը էքսպանսիան է. զավթել Փարիզը, զավթել Բեռլինը, ապրել ինչպես լոնդոնցիները, ապրել այնպես, ինչպես ապրում են ավստրիացիները՝ առանց նրանց չափ ջանք թափելու, առանց իրենց չափ աշխատելու։ Իհարկե, ապրել՝ հայերի ունեցվածքը թալանելով, հայերի հայրենիքը յուրացնելով, ասորիների, վրացիների, հույների հաշվին։ Դա նրանց կյանքի նպատակն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակիցն ընդգծեց. «Հիմա տակտիկական նկատառումներով եթե նրանք կարողանան հրաժարվել այդ զավթողական ծրագրերից՝ ես կզարմանամ։ Ես չեմ հավատում, չեմ ընդունում, որ նրանք կարող են հրաժարվել իրենց էքսպանսիայի իրավունքից։ Իրենք իրենց այդ իրավունքը վերապահում են՝ գրավել, նվաճել, զավթել, թալանել։ Դա նրանց ծրագիրն է»։
Ազատ Արշակյանն ընդգծեց՝ միայն ռազմական ծանր պարտությունից հետո իրենք խաղաղությանը պատրաստ կլինեն. «Դա կարող է լինել պարտադրանք՝ խաչակիրների, մոնղոլների, իսկ հիմա՝ Չինաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի կողմից կարող է խաղաղասիրության պարտադրանք լինել»։
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.