Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության հերթական թեմատիկ քննարկումը վերաբերում էր գրադարանային ոլորտին, մասնավորպես՝ համայնքային գրադարանների ներկային և ապագային: Քննարկման մասնակիցները՝ գրադարանային ոլորտի ներկայացուցիչները, համայնքային գրադարանների ճակատագրով մտահոգված, փաստեցին, որ գրադարանների թիվը նվազում է, իսկ պատասխանատուները՝ որևէ հետաքրքրվածություն չունեն դա կանխելու համար: Քննարկման ընթացքում բարձրաձայնվեց այն հարցն, ըստ որի՝ համայնքային գրադարաններն ինչու՞ են համայնքապետի անմիջական հովանու ներքո:
«Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժող. արհեստների» վարչության գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանը փաստում է, որ համայնքային գրադարանները Մշակույթի նախարարության ենթակայության տակ չեն. դրանք ենթարկվում են համայնքին: Ըստ նրա՝ ՏԻՄ օրենքում ընդամենը մեկ, թռուցիկ կետ է նշված համայնքապետերի՝ գրադարանների, դպրոցների, մանկապարտեզների և այլ օղակների նկատմամբ՝ իրավունքի մասով: Նազիկ Հովասափյանը փաստում է, որ պետ. բյուջեից համայնքային գրադարաններին գումար չի հատկացվում, փոխարենը՝ համայնքի ավագանին ինքն է որոշում՝ համայնքում գրադարանը կգործի, թե՞ ոչ, գրադարանը քանի՞ հաստիք կունենա: Ըստ նրա՝ վիճակը կփոխվի, եթե համայնքային գրադարանները իրավաբանական անձի կարգավիճակ ստանան. «Եթե գրադարանը ՏԻՄ օրենքով իրավաբանական անձի կարգավիճակ է ստանում, ապա համայնքը որոշակի գումար պետք է նախատեսի հաշվապահի, հավաքարարի և կազմակերպություն դառնալու համար անհրաժեշտ այլ հաստիքների համար: Այս պատճառով մեծամասմաբ բոլորը հրաժարվում են գրադարանները առանձին իրավաբանական անձի կարգավիճակով գրանցելուց»,-նշում է Նազիկ Հովասափյանը:
Մշակույթի նախարարության անմիջական հովանու ներքո գտնվում են 12 գրադարաններ, որոնցից 10-ը՝ մարզային. «Դրսից այնպիսի տպավորություն է, որ Մշակույթի նախարարության իրավասությունները տարածվում են նաև մյուս բոլոր գրադարանների վրա: Կարող եմ փաստել, որ շատ հաճախ մենք գրադարան ենք մտնում հյուրի կարգավիճակով և սա նշանակում է, որ մենք չենք կարող գրադարանում հարց լուծել»,-նշում է Նազիկ Հովասափյանը:
«Գրադարանային ասոցիացիայի» փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանը նշում է, որ համայնքային գրադարանների իրավական կարգավիճակի հարցը իրենք վաղուց են բարձրացրել: Դեռևս 1995 թվականին, երբ նախատեսվում էր մարզային բաժանում անել, «Գրադարանային ասոցիացիա»-ն առաջարկել է, որ գրադարանները պետական հսկողության ներքո մնան, բայց իրենց առաջարկը չի անցել:
«Գրադարանային ասոցիացիա»-յի փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանը համայնքային գրադարանների փակման հետ կապված ահանզանգող թվեր հաղորդեց. ըստ նրա՝ մեր հանրապետությունում 500-ից ավել գրադարան է փակվել, 4.5 միլիոն ֆոնդ է պակասում այս պահին՝ 1991 թվականի համեմատ. «Տեղական ինքնակառավարման օրենքի 41-րդ հոդվածում ամրագրված է այն, որ տեղական համայնքներում գրադարանների գոյությունը պարտադիր է: Բայց ո՞վ է ուշադրություն դարձնում այս դրույթին: Արտաշատ քաղաքում համայնքային երեք մասնաճյուղ փակել էին և ստեղծել էին մեկ կենտրոնական գրադարան: Գրադարանի տնօրենը նամակ էր գրել մեզ՝ «Գրադարանային ասոցիացիա», որ օգնենք իրեն: Այս հարցի լուծման համար մենք դիմեցինք քաղաքապետին և պատկերացրեք դրական արդյունք ունեցանք. գրադարանները ոչ միայն չփակվեցին, այլև գրադարանավարի մի հաստիք էլ ավելացավ»,-նշում է Ռաֆիկ Ղազարյանը:
«Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի» տնօրեն Հասմիկ Կարապետյանը ևս համայնքային գրադարանների ներկա անկանոն վիճակը կապեց ՏԻՄ օրենքի դրույթների անկատար լինելու հետ. «Գրադարանային մասնագետները՝ այդ թվում ես, մոտ 2-3 տարի աշխատում էինք գրադարանային օրենքի նախագծի վրա, բայց ԱԺ-ում ընդունվեց մեզ համար զարմանալի, անհասկանալի օրենք, որը ոչ մի ձևով աղերսներ չուներ գրադարանային մասնագետների կազմած նախագծի հետ: ԱԺ-ի կողմից ընդունված օրենքը բերեց նրան, որ գրադարանների գոյության հարցը դարձավ սուբյեկտիվ որոշման խնդիր: Սա նշանակում է, որ, եթե համայնքի ղեկավարը մի քիչ գրագետ եղավ, մի քիչ կարդացած եղավ, ուրեմն՝ այդ համայնքում ինչ-որ բան կարելի է պահպանել»,-փաստում է Հասմիկ Կարապետյանը:
«Խնկո-Ապեր գրադարան»-ի գիտքարտուղար Մադլեն Հովսեփյանը մտահոգություն հայտնեց, որ գրադարանային ոլորտը առաջընթաց ունենալու փոխարեն գահավիժել է: «Գրադարանային ասոցիացիա»-յի քարտուղարը լինելով՝ ինքն ամեն օր է ոլորտին առնչվող նամակներ ստանում. այնտեղ հուսադրող քիչ բան կա: Ըստ նրա՝ ոլորտում փոփոխություն կլինի այն դեպքում, երբ վերանայվի համայնքային գրադարանների իրավական կարգավիճակը. «Քանի որ գրադարանային ոլորտը կարգավորվում է ՏԻՄ օրենքով, այս է պատճառը, որ գյուղապետը, քաղաքապետն ինչ ուզում են, անում են: Նրանք իրենց ուզած մարդկանց են աշխատանքի նշանակում: Շատ հաճախ անգամ աշխատողը ողջ օրը աշխատելու փոխարեն կեսդրույքով է աշխատում, որ թաղապետի, քաղաքապետի ծանոթը աշխատանք ստանա: Արդյունքում գրադարանի աշխատողի աշխատավարձը կիսվում է, նա ստանում է 26.000 դրամ: Ի՞նչ կարող ես պահանջել 26.000 դրամ ստացող մարդուց: Ի՞նչ տրամադրությամբ նա պետք է աշխատի: Եթե ընթերցողը տեսնի, որ դուռը փակ է, իր մոտ ոգևորություն կառաջանա՞ գրադարան գնալու: Կային ժամանակներ, երբ գյուղի գրադարանը աշխատում էր մինչև երեկոյան 10-ը: Հիմա, եթե գրադարանը օրվա կեսը փակ է լինում, ինչի՞ մասին է խոսքը, որ այն ընթերցողի կգրավի»,-նշում է Մադլեն Հովսեփյանը:
«Շենգավիթ վարչական շրջանի թիվ 17 գրադարան»-ի տնօրեն Սոֆյա Խաչատրյանը համայնքային գրադարանների բարձիթողի կարգավիճակը կապեց ֆինանսավորում չունենալու հետ: Նա փաստեց, որ գրադարանների թե՛ շենքային և թե՛ գույքային պայմաններն անմխիթար վիճակում են: Բայց Սոֆիա Խաչատրյանը հույս հայտնեց, որ նոր ժամանակներում էական փոփոխություններ կլինեն:
Գրադարանային ոլորտի թեմատիկ քննարկման ավարտին Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության հիմնադիր Գևորգ Թադևոսյանը նշեց, որ նման հանդիպումները պարբերական բնույթ կկրեն, որպեսզի ոլորտի խնդիրները բարձաձայնվեն և համապատասխան լուծումները տրվեն:
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.