Եվրասիական տնտեսական միության դատարանը նախորդ տարվա դեկտեմբերին որոշում էր ընդունել, որը կարող էր շրջադարձային դառնալ հայկական ֆուտբոլի և մասնավորապես Հայաստանի ազգային հավաքականի համար: ԵԱՏՄ-ի համաձայնության 2-րդ հոդվածի 97-րդ կետի հիման վրա դատարանը որոշել էր Եվրասիական միության երկրների մարզիկների նկատմամբ սահմանափակումներ չկիրառել, որպեսզի պահպանվի համընդհանուր շուկայի ազատ կիրառման հնարավորությունը: Վճռում նշվում է նաև, որ այս կետի չկիրառումը արգելք է հանդիսանում ԵԱՏՄ ներսում միասնական շուկա ստեղծելու համար: ԵԱՏՄ Մեծ կոլեգիայի կարծիքով՝ անդամ երկրները պետք է կատարեն Եվրոպական տնտեսական հանձնաժողովի որոշումները, իսկ դրանց հանդեպ անհամաձայնության դեպքում սահմանված կարգով վիճարկեն դրանք: Բացառություն են կազմելու միայն ազգային անվտանգության և հասարակական կարգի ապահովման համար սահմանափակումները:
Նշենք, որ ռուսական ֆուտբոլում առկա է լեգեոներների սահմանափակում, որն ազդում է նաև ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների վրա: Ռուսաստանի Պրեմիեր լիգայում լեգեոներներ են համարվում այն ֆուտբոլիստները, որոնք իրավունք չունեն հանդես գալու Ռուսաստանի ազգային հավաքականում: Սահմանափակման համաձայն՝ խաղադաշտում միաժամանակ չի կարող լինել 6-ից ավելի լեգեոներ: Սրա հետևանքով Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բազմաթիվ հայ ֆուտբոլիստներ տարիներ շարունակ հրաժարվել են հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, որպեսզի իրենց ակումբներում խնդիրներ չունենան:
Մի քանի տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ էր վարում դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի հետ, որը առկա խնդրի պատճառով այդպես էլ չխաղաց մեր ազգային թիմում: Հայաստանի ազգային հավաքական էր հրավիրվել նաև այժմ «Ուֆայում» ելույթ ունեցող պաշտպան Խորեն Բայրամյանը, որը ևս, չցանկանալով ռիսկի դիմել, մերժեց հրավերը: Նախորդ տարի հայկական ֆուտբոլի ղեկավարները սպասում էին, որ Ռուսաստանում փոփոխության կենթարկվի լեգեոներների սահմանափակման մասին օրենքը, որը կհեշտացնի ֆուտբոլիստներին ազգային հավաքականում ներգրավելու գործընթացը:
Ամռանը աշխարհի առաջնությունից հետո, սակայն, պարզ դարձավ, որ Ռուսաստանի ֆուտբոլային գերատեսչությունը մտադիր չէ փոփոխել սահմանափակման մասին օրենքը: Լեգեոներների սահմանափակումը, ըստ ռուսական կողմի, ուժեղ հավաքականներ և որակյալ կադրեր ունենալու հիմնական գրավականն է: Երկու շաբաթ առաջ էլ Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահի պաշտոնակատար Սերգեյ Պրյադկինը հայտարարել էր, որ լեգեոներների մասով գործող լիմիտը մինչև 2020 թվականը փոփոխության չի ենթարկվի: Նշենք, որ դեկտեմբերի 19-ին ՌՖՄ-ի նախագահ Վիտալի Մուտկոն հրաժարական էր տվել, և ոմանք կարծում էին, որ լեգեոներների վերաբերյալ օրենքը կփոփոխվի:
Ինչևէ, թվում էր, թե ԵԱՏՄ դատարանի ընդունած որոշումը չի կարող խաթարել ռուսական ֆուտբոլի բնականոն զարգացումը: Հիշեցնենք, որ բացի Ռուսաստանից՝ ԵԱՏՄ-ի անդամ են նաև Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը և Ղրղըզստանը: Հաշվի առնելով նշված երկրներում ֆուտբոլի մակարդակը՝ կարող ենք ասել, որ Ռուսաստանի առաջնությունում որոշակի արտոնություն կարող էին ստանալ հայ և բելառուս ֆուտբոլիստները: Մյուս երկրներն այսօր ուղղակի չունեն ֆուտբոլիստներ, որոնց խաղամակարդակը թույլ կտա խաղալու Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: Շատ չեն նաև հայ և բելառուս ֆուտբոլիստները, որոնք ունեն Ռուսաստանի քաղաքացիություն և խաղում են Պրեմիեր լիգայում:
Ռուսական «Սպորտ Էքսպրես» պարբերականի տեղեկություններով՝ Ռուսաստանի ֆուտբոլի միությունը մտադիր չէ ենթարկվել ԵԱՏՄ-ի դատարանի որոշմանը, և հայ ու բելառուս ֆուտբոլիստները կշարունակեն համարվել լեգեոներներ: Նշենք, որ բելառուս հոկեյիստները Ռուսաստանում և մասնավորապես Կոնտինենտալ լիգայում լեգեոներ չեն համարվում: Ինչ է սա նշանակում. ԵԱՏՄ-ն և վերջինիս որոշումները որևէ արժեք չունեն սպորտային լուրջ կառույցների համար: Նրանք շարժվում են այնպես, ինչպես ցանկանում են: Արդեն իսկ կարող ենք ասել, որ Հայաստանի մուտքը ԵԱՏՄ նաև մարզական տեսանկյունից որևէ դրական ազդեցություն չի ունեցել և, կարծում ենք, չի կարող ունենալ:
Հատկանշական է, որ ԵԱՏՄ-ի որոշումների վրա «թքած» ունեն միության ամենամեծ երկրի՝ Ռուսաստանի մարզական գերատեսչությունները: Առջևում Եվրոպայի առաջնության ընտրական փուլն է, և կարծում ենք՝ պարզ է, որ Ռուսաստանում ելույթ ունեցող հայ ֆուտբոլիստները կրկին չեն ուժեղացնի մեր ազգային թիմերը: Ինչ խոսք, կարող են լինել որոշ բացառություններ, և խնդիրը այդպես էլ մնում է օդի մեջ կախված:
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.