«Նոր տարին միշտ դիմավորում ենք ավանդական ձևով. ես հայ քրիստոնյա եմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով՝ Լոռիում, իր մեծ ընտանիքի հետ է դիմավորել Ամանորը։
Էդուարդ Շարմազանովի համար մեծ խորհուրդ ունի Սուրբ Ծնունդը. «Գլխավոր տոնը ոչ թե Նոր տարին է, այլ Սուրբ Ծնունդը, որը վերածնունդ է, մեղքերի թողություն, չարի պարտություն, բարու հաղթանակ, լույսի հաղթանակ է, նոր հույսեր, սեր ու նոր կյանք է։ Նոր տարին ընտանեկան տոն է, երեխաների համար ուրախ օր է։ Մարդիկ այցելում են իրար, հաց են կիսում իրար հետ։ Այս թվային դարաշրջանում, երբ բոլորն իրար հետ հեռախոսով են շփվում, այդ օրը մարդիկ իրար տեսնում են, խոսում են, մեկը մյուսին շնորհավորում է։ Դա էլ է նոր սկիզբ»։
Շարմազանովը շնորհավորեց հայ ժողովրդի Ամանորն ու Սուրբ Ծնունդը. «Բոլորին մաղթում եմ առողջություն, սեր, համերաշխություն, խաղաղություն, թող չատեն իրար, գործ անեն։ Մեր նոր կառավարությանն էլ ասում եմ՝ հերիք է ներքին թշնամիներ փնտրեք. 2018թ. ինչքան թշնամի փնտրեցիք, հերիք էր, գործ արեք։ Զանգ կախելու ժամանակն է. գործ արեք, տեսնենք՝ ինչ եք անում։ Տվել ենք այդ հնարավորությունը, չէ՞, ամեն ինչ էլ արեցիք, որ խորհրդարանում չլինենք, հիմա խորհրդարանում չենք։ Բայց ասեմ, որ այս տարի ավելի պակաս չենք խոսելու, ավելի շատ ենք խոսելու, խնդիրները հստակ ներկայացնելու ենք»։
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.