Երեւանի կապի միջոցների գիտահետազոտության ինստիտուտի ղեկավար
Մհեր Մարկոսյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. ՀՀ-ում ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ.
IT եւ բարձր տեխնոլոգիաներ հասկացությունները այսօր բաժանված են իրարից: IT-ին գործիք է բարձր տեխնոլոգիաների համար եւ եթե կարողանանք այդ գործիքը ճիշտ օգտագործել, ապա կկարողանանք հասնել ավելի մեծ բարձունքների:
Աշխարհում բարձր տեխնոլոգիաների մասին տարբեր սահմանումներ կան: Որոշ մասնագետներ ասում են բարձր տեխնոլոգիա է այն, երբ կարողանում ես տասը տեսակի բաներ իրար հետ համակցել եւ մի նոր որակ ստանալ: Օրինակ, եթե մի ընդունիչ պետք է հավաքես, այդ ընդունիչի մեջ մի քանի տասնյակ միկրոսխեմաներ կան ու դու կարողանում ես համադրել, նշանակում է տիրապետում ես որոշակի բարձր տեխնոլոգիական հմտությունների:
Կարեւոր է նաեւ, որ ուսուցանողը լինի ամենաառաջին գծից, որպեսզի կարողանա հետաքրքիր բան հաղորդել: Այսօր շատ դժվար է նման մարդ գտնել: Լավ մասնագետները զբաղված են իրենց գործով եւ սովորեցնելու ժամանակ չունեն: Լավ մասնագետ ու մանկավարժ համադրությունը դժվար է ստացվում: Կարծում եմ պետք է արմատապես փոխվի վերաբերմունքը դասավանդողների նկատմամբ: Դոցենտի աշխատավարձը տատանվում է 130- 150 հազարի սահմանում: Երրորդ կուրսի ուսանողը , երբ գնում է ինչ- որ տեղ աշխատելու՝ բարձր տեխնոլոգիաների գծով, մինիմում 200 000 դրամ է ստանում : Սա պարզ օրինակ է, թե ինչպես է գնահատվում դասախոսի աշխատանքը: Աշխարհում պատկերն ուրիշ է: Դասախոսների աշխատավարձը բարձր է պետական միջոցների հաշվին, կամ վճարովի ուսուցման:
Ոլորտում որոշակի լավ փոփոխությունները նկատելի են: Նշեմ մի քանիսը. Պետությունը գնացել է նրան, որ զորակոչիկներից առանձնացնում է տեխնոլոգիական միտք ու հմտություններ ունեցող երիտասարդներին՝ այսպես կոչված ռազմատեխնոլոգիական զորամասում: Նրանց հնարավորություն է տրվում ծառայությունը զուգակցել թեզ գրելու հետ: Այդ երիտասարդները լուրջ գործեր են կատարում, ճիշտ է օգտագործվում տեխնոլոգիական պոտենցիալը: Շատ լուրջ քայլեր է արվում եւ զարգանում է ինժիներական մտածելակերպը:
Հայաստանում այսօր առաջնահերթություն է համարում փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացումը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաները դիտարկվում են որպես փոքր ձեռնարկություններ: Մենք, սակայն մոռանում ենք, որ ինչպես ամբողջ աշխարհում այնպես էլ մեզ մոտ այդ փոքրն ու միջինը կարող են զարգանալ միայն խոշոր ձեռնարկությունների կողքին: Խոշոր ձեռնարկություն պետք է լինի, այնքան խնդիրներ ունենա, որ կարողանա բաժանել այդ փոքր եւ միջին ընկերություններին: Պետության դերը պետք է լինի խոշոր ձեռնարկությունների ստեղծումն ու զարգացումը:
Դրա արդյունքում կզարգանան նաեւ փոքր եւ միջին ձեռնարկությունները: Կառավարությունը պետք է ինչ որ ձեւեր գտնի նաեւ շահագրգռելու դրսի ձեռնարկություններին, խոշոր կազմակերպություններին Հայաստան բերելու համար, որ դրանք ճյուղեր տան Հայաստանում: Առանց դրա մենք կնմանվենք ճահճի մեջ թփրտացող գորտերի:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
«Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.